ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ ԽԱՂԱՂ ԴՈՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/44 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 5305-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.12.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
26.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 5305-Ա

«26» դեկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ ԽԱՂԱՂ ԴՈՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/44 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լուկաշ Աբրահամյանի և Արմեն Բալայանի լիազորված անձ Նարեկ Մելիքսեթյանի դիմումը՝ Երևան, Էրեբունի Խաղաղ Դոնի փողոցի հ.1/44 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Լուկաշ Աբրահամյանին և Արմեն Բալայանին պատկանող հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 26072023-01-0063, վկայական) նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին:

Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային և արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողերի գոտում ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի (01-005-0589-0251 կադաստրային ծածկագրով)՝ գտնվում է 12-րդ գոտում։

Խաղաղ Դոնի փողոցի հ.1/44 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.135հա, որքան որ ամրագրված է վկայականում, սակայն առկա է տեղադիրքի շեղում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության № Դ-113647-25 եզրակացությունը.

1. Խաղաղ Դոնի փողոցի հ.1/44 հասցեում գտնվող ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Լուկաշ Աբրահամյանին և Արմեն Բալայանին պատկանող 0.135հա մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Երևան, Էրեբունի Խաղաղ Դոնի փողոցի հ.1/44 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Լուկաշ Աբրահամյանին և Արմեն Բալայանին պատկանող 0,135հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ արդյունաբերական օբյեկտների:

3. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանա-կությամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի)։

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան

 

Ձև N 1-2