ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Գ-1 ԹԱՂԱՄԱՍԻ Հ.6/5 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ 135.8ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՏՎԱԾԻ /ՆԿՈՒՂԻ/ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 5324-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.12.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
26.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 5324-Ա

«26» դեկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Գ-1 ԹԱՂԱՄԱՍԻ Հ.6/5 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ 135.8ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՏՎԱԾԻ /ՆԿՈՒՂԻ/ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լիլիթ Մարգարյանի դիմումը՝ Աջափնյակ վարչական շրջանի, Գ-1 թաղամասի սեփականության իրավունքով Լիլիթ Մարգարյանին, Իրինա Գալստյանին և Էդուարդ Գալստյանին պատկանող հ.6/5 բնակելի տան 135.8քմ մակերեսով նկուղային հատվածի՝ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.31052021-01-0152 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2025 թվականի դեկտեմբերի 12-ի հ.Ն/74684-25 եզրակացությունը և որակավորում ունեցող անձի կողմից տրամադրված քննարկվող շինության հ.2025XM7PQY հատակագիծը.

1. Աջափնյակ վարչական շրջանի, Գ-1 թաղամասի, սեփականության իրավունքով՝ Լիլիթ Մարգարյանին, Իրինա Գալստյանին և Էդուարդ Գալստյանին պատկանող հ.6/5 բնակելի տան 135.8քմ մակերեսով հատվածի /ըստ չափագրության՝ նկուղի/ գործառական նշանակությունը, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 30-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով:

2. Հանձնարարել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան