ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 5316-Ա |
«26» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լամարա Մանուկյանի դիմումը` Գ.Հովսեփյան փողոցի հ.9 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տան տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.08102025-01-0272 վկայական, ծածկագիր՝ 01-009-0023-0078-001-001) գործառական նշանակությունը փոփոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 19.11.2025թ. հ.Ն/68774-25 եզրակացությունը.
1. Գ.Հովսեփյան փողոցի հ.9 hասցեում գտնվող, սեփականության իրավունքով Լամարա Մանուկյանին պատկանող բնակելի տան տարածքի /160.97քմ ծածկագիր՝ 01-009-0023-0078-001-001/ գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 30-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|