ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 5319-Ա |
«26» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Դ.ՎԱՐՈՒԺԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.39 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԵՎ ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լիանա Բաղդասարյանի լ/ա Յուրիկ Բաղդասարյանի դիմումը՝ Դ.Վարուժան փողոցի, սեփականության իրավունքով Լիանա Բաղդասարյանին պատկանող հ.39 բնակելի տան գործառական և հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.13022025-01-0425 վկայական) գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/74368-25 եզրակացությունը.
1. Դ.Վարուժան փողոցի հ.39 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Լիանա Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` որպես հասարակական /«ՀՀՇՆ 30.01.2023» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Դ.Վարուժան փողոցի հ.39 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/` հասարակական կառուցապատման:
3. Հանձնարարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տունը հաշվառել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառնական և գործառական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|