ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 5301-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.12.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
26.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 5301-Ա

«26» դեկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

26.12.2025 թ.

հ. 5301-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Մարտին Եսայան

/լիազորված անձ/

Լյուդմիլա, Նաիրա, Էլեոնորա, Լիանա Հասրաթյաններ

Դ. Շոպրոնի փողոց, 3-րդ նրբանցք, հ.5 շենք, հ.25 և հ.25/1

բնակարան

Անշարժ գույքի միավորման 16.12.2025թ. հ.8982 պայմանագրով, Լյուդմիլա, Նաիրա, Էլեոնորա, Լիանա Հասրաթյաններին պատկանող, Դ. Շոպրոնի փողոցի 3-րդ նրբանցքի հ.5 շենքի հ.25 և հ.25/1 հասցեներում գտնվող բնակարաններին տրամադրել մեկ միասնական հասցե՝ Դյոր Շոպրոնի փողոց, 3-րդ նրբանցք, հ.5 շենք, բն.25

01083BRCP7R9

 

2

Արման Մխիթարյան

/լիազորված անձ/

Ռոբերտ, Թամարա և Էդուարդ Բալայաններ

Ե. Օտյան փողոց, հ.50

բնակելի տուն

Ռոբերտ, Թամարա և Էդուարդ Բալայաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Ե. Օտյան փողոցի հ.50 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.30012019-01-0202/ բաժանման հատակագծով առանձնացվող 119.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ե. Օտյան փողոց, հ.50/1

01073M6DT3UX

 

3

Արման Ապիտոնյան

/լիազորված անձ/

Միխայիլ Ավդիշոև

Ռոստովյան փողոց, հ.24/1

հողամաս

Միխայիլ Ավդիշոևին սեփականության իրավունքով պատկանող, Ռոստովյան փողոցի հ.24/1 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած հողամասի /վկ. հ.18112025-01-0022/ բաժանման հատակագծով առանձնացվող 74.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ռոստովյան փողոց, հ.24/2

01053CPA7BQF

 

4

Մարիամ Պողոսյան

Գր. Արծրունու փողոց, հ.8

բնակելի տան

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 27.11.2025թ. հ.5536 վկայագրով, Մարիամ Պողոսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Գր. Արծրունու փողոցի հ.8 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Գ. Արծրունու փողոց, հ.8/2

01033KV5H8SA

 

5

Հովհաննես Գրիգորյան

Վիլնյուսի փողոց, հ.107 շենք, հ.2ա

բնակարան

Հովհաննես Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Վիլնյուսի փողոցի հ.107 շենքի հ.2ա հասցեում գտնվող բնակարանին /սեփ. վկ. հ.2451663/ տրամադրել հասցե՝ Վիլնյուսի փողոց, հ.107 շենք, բն.1/5

01083XWHDTKM

 

6

Վանիկ Աթանեսյան

Եր. Քոչարի փողոց, հ.17 շենք, հ.2ա

բնակարան

Անշարժ գույքի նվիրատվության 10.12.2025թ. հ.7631 պայմանագրով, Վանիկ Աթանեսյանին նվիրած՝ Եր. Քոչարի փողոցի հ.17 շենքի հ.2ա հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Եր. Քոչարի փողոց, հ.17 շենք, բն.71

01063M8QNU5Z

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան