ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 5366-Ա |
«30» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի Հ.447-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ Հ.35/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գարիկ Միրզոյանի դիմումը՝ Արաբկիր վարչական շրջանի, Թբիլիսյան խճուղի հ.35/6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 06.04.2022թ. հ.06042022-01-234 վկայականը և Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 18-ի հ.447-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ քննարկման ներկայացված հողամասը գտնվում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների /գործառնական նշանակության/ հողերի գոտում։
Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 18-ի հ.447-Ա որոշմամբ, Թբիլիսյան խճուղի հ.35/6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գարիկ Միրզոյանին պատկանող 90.5քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության» հողերի կատեգորիայից փոխադրվել է «բնակավայրերի» հողերի կատեգորիա:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-9234-25 եզրակացությունը.
1. Թբիլիսյան խճուղի հ.35/6 հասցեում, Գարիկ Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող 90.5քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 18-ի հ.447-Ա որոշման համապատասխան, սահմանել բնակավայրերի նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` հասարակական կառուցապատման:
2. Ընդունել ի գիտություն, որ քննարկվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելուց հետո, հետագայում կառուցապատման աշխատանքների կատարման ժամանակ անհրաժեշտ է պահպանել ՀՀ կառավարության 13.04.2023թ. հ.539-Ն որոշման գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման կանոնները, ինչպես նաև ՀՀՇՆ 42-01-2023 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջները:
3. Հողամասի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակություններով իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|