ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 5300-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.12.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
26.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 5300-Ա

«26» դեկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

26.12.2025 թ.

հ. 5300-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Արգան Վարդևանյան

/լիազորված անձ/

«ՀՈՎՆԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ

Աշտարակի խճուղի, հ.7

հողամաս

«ՀՈՎՆԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակի խճուղու հ.7 հասցեում գտնվող շինությունների /վկ. հ.23092025-01-0072/ բաժանման հատակագծով առանձնացվող 28.2քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Վահագնի թաղամաս, Նեմրութի փողոց, հ.51/2

01013QXZD5BN

 

2

Արգան Վարդևանյան

/լիազորված անձ/

«ՀՈՎՆԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ

Աշտարակի խճուղի, հ.7

հողամաս

«ՀՈՎՆԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակի խճուղու հ.7 հասցեում գտնվող շինությունների /վկ. հ.23092025-01-0072/ բաժանման հատակագծով առանձնացվող 630.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Վահագնի թաղամաս, Նեմրութի փողոց, հ.53

010136RUJSZK

 

3

Արգան Վարդևանյան

/լիազորված անձ/

«ՀՈՎՆԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ

Աշտարակի խճուղի, հ.7

հողամաս

«ՀՈՎՆԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակի խճուղու հ.7 հասցեում գտնվող շինությունների /վկ. հ.23092025-01-0072/ բաժանման հատակագծով առանձնացվող 630.0քմ մակերեսով մաս 3 հողամասին տրամադրել հասցե՝ Վահագնի թաղամաս, Նեմրութի փողոց, հ.55

01013FXAABEA

 

4

Սուսաննա Երեմյան

Սարի թաղ 14-րդ փողոց, հ.36

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 12.11.2025թ. հ.31192 վկայագրով, Սուսաննա Երեմյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Սարի թաղ 14-րդ փողոցի հ.36 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Սարի թաղ 14-րդ փողոց, հ.36/1

0105387T28HR

 

5

Արամ Զաքարյան

/լիազորված անձ/

Մարետա Վարտազարյան

Մասիս-Ա այգետարածք թաղամաս, Ա-210

հողամաս

Մարետա Վարտազարյանին սեփականության իրավունքով պատկանող, Մասիս-Ա այգետարածք թաղամասի Ա-210 հողամասին /վկ. հ.05122025-01-0424/ տրամադրել հասցե՝ «Մասիս-Ա» այգեգործական տարածք, հ.210

01103WUYBWAL

 

6

Աննա Գրիգորյան

/լիազորված անձ/

Էվելինա Ավանեսյան

«Էրեբունի-3» այգետարածք, 42-րդ տեղամաս, հ.45

հողամաս

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 20.08.2025թ. հ.2853 վկայագրով, Էվելինա Ավանեսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ «Էրեբունի-3» այգետարածքի 42-րդ տեղամասի հ.45 հողամասին տրամադրել հասցե՝ Էրեբունի այգեգործական տարածք, 3-րդ զանգված, հ.7/45

01053BJBM67P

 

7

Սերգեյ Ամատունի

 Մ. Սարյան փողոց, հ.36 շենք, հ.46

բնակարան

Սերգեյ Ամատունուն սեփականության իրավունքով պատկանող, Մ. Սարյան փողոցի հ.36 շենքի հ.46 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.10122025-01-0044, ընդ. բաժ. 1.7քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 34.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մ. Սարյան փողոց, հ.36 շենք, բն.46/1

01063ULYSCK3

 

8

Սերգեյ Ամատունի

 Մ. Սարյան փողոց, հ.36 շենք, հ.46

բնակարան

Սերգեյ Ամատունուն սեփականության իրավունքով պատկանող, Մ. Սարյան փողոցի հ.36 շենքի հ.46 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.10122025-01-0044, ընդ. բաժ. 1.7քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 33.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մ. Սարյան փողոց, հ.36 շենք, բն.46/2

01063UVLZD92

 

9

Արթուր Մուրադյան

/լիազորված անձ/

«ՄԱԳԱՍ» ՍՊԸ

/սեփականատեր/

Հ. Գյուրջյան փողոց, հ.11/5 շենք, 3-րդ մասնաշենք, հհ.121, 122, 123, 124, 125 և 126

տարածք

«ՄԱԳԱՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Գյուրջյան փողոցի հ.11/5 շենքի 3-րդ մասնաշենքի հհ.121, 122, 123, 124, 125 և 126 հասցեներում գտնվող տարածքներին /վկ. հ.18122025-01-0270, հ.18122025-01-0338, հ.18122025-01-0380, հ.18122025-01-0435, հ.18122025-01-0470 և հ.18122025-01-0506/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Հ. Գյուրջյան փողոց, հ.11/5 շենք, 3-րդ մասնաշենք, շինություն հ.121-126

01083MLGQAJE

 

10

Հեղինե Հովհաննիսյան

/լիազորված անձ/

«ՋԵԹ ՍԵԹ» ՍՊԸ

Հ. Աբելյան փողոց, հ.2/1 շենք, հ.134

բնակարան

«ՋԵԹ ՍԵԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Հ. Աբելյան փողոցի հ.2/1 շենքի հ.134 հասցեում գտնվող բնակարանի բաժանման հատակագծով առանձնացվող 124.3քմ մակերեսով մասին /վկ. հ.21112025-01-0301/ տրամադրել հասցե՝ Հ. Աբելյան փողոց, հ.2/1 շենք, բն.134/1

01013DJ7JDHS

 

11

Տիգրան Թովմասյան

/լիազորված անձ/

Հայկ Մխեյան

/սեփականատեր/

Մուշ թաղամաս, հ.25/2

բնակելի տուն

Հայկ Մխեյանին սեփականության իրավունքով պատկանող, Մուշ թաղամասի հ.25/2 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.25112025-01-0165, հող. 205.9քմ, պարիսպ՝ 9.57քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 181.33քմ մակերեսով մաս 1-ին տրամադրել հասցե՝ Մուշ թաղամաս, հ.25/4

01073HXMHLBC

 

12

Տիգրան Թովմասյան

/լիազորված անձ/

Հայկ Մխեյան

/սեփականատեր/

Մուշ թաղամաս, հ.25/2

բնակելի տուն

Հայկ Մխեյանին սեփականության իրավունքով պատկանող, Մուշ թաղամասի հ.25/2 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.25112025-01-0165, հող. 230.1քմ, պարիսպ՝ 10.7քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 181.33քմ մակերեսով մաս 2-ին տրամադրել հասցե՝ Մուշ թաղամաս, հ.25/5

01073SPQ3NE3

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան