ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ԱՋԱՓՆՅԱԿ Թ. ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ Հ.15/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 5373-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 07.01.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 5373-Ա

«30» դեկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ԱՋԱՓՆՅԱԿ Թ. ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ Հ.15/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նարինե Սաղոյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Երևան Աջափնյակ Թ. Նազարբեկյան հ.15/9 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.20082025-01-0195 վկայական) 0.02432հա մակերեսով հողամասից հրաժարվելու մասին:

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի, 100-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 101-րդ հոդվածի դրույթներով.

1. Երևան Աջափնյակ Թ. Նազարբեկյան հ.15/9 հասցեում՝ 0.02432հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.20082025-01-0195 վկայական) հողամասի նկատմամբ ճանաչել Երևան համայնքի սեփականությունը՝ սեփականատիրոջ կողմից նշված հողամասից կամովին հրաժարվելու հիմքով:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Կարեն Մարգարյանին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելու նպատակով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան