ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 5378-Ա |
«30» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՇՐՋԱՆՑԻԿ ԹՈՒՆԵԼ ՓՈՂՈՑԻ Հ.23/19 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԵՎ ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Արմբիլլդեր» ՍՊ ընկերության լ/ա Սուրեն Շամախյանի դիմումը՝ Շրջանցիկ թունել փողոցի հ.23/19 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Արմբիլլդեր» ՍՊԸ-ին պատկանող շինության /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.30102025-01-0087 վկայական/ գործառական և հողամասի գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն` քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023 որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/74689-25 եզրակացությունը.
1. Շրջանցիկ թունել փողոցի հ.23/19 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Արմբիլլդեր» ՍՊԸ-ին պատկանող շինության գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` որպես հասարակական /«ՀՀՇՆ 30-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Շրջանցիկ թունել փողոցի հ.23/19 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/` հասարակական կառուցապատման:
3. Հանձնարարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը հաշվառել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառնական և գործառական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|