ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 5370-Ա |
«30» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի30.12.2025 թ. հ. 5370-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Շավարշ Սարգսյան /լիազորված անձ/ Համլետ և Մելանյա Ավետիսյաններ |
Պարոնյան փողոց, 3-րդ փակուղի, հ.18 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 14.01.2010թ. հ.120 վկայագրով, Համլետ և Մելանյա Ավետիսյաններ փոխանցված ժառանգական գույքին՝ Պարոնյան փողոցի 3-րդ փակուղու հ.18 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի 03.02.2006թ. հ.2-278/2006 վճիռ/ տրամադրել հասցե՝ Հ. Պարոնյան փողոց, փակուղի, հ.10 |
01063YXYFF6Q |
|
|
2 |
Շավարշ Սարգսյան /լիազորված անձ/ Համլետ և Մելանյա Ավետիսյաններ |
Պարոնյան փողոց, 3-րդ փակուղի, հ.18 |
հողամաս |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 14.01.2010թ. հ.120 վկայագրով, Համլետ և Մելանյա Ավետիսյաններ փոխանցված ժառանգական գույքին՝ Պարոնյան փողոցի 3-րդ փակուղու հ.18 հասցեում գտնվող 153.8քմ մակերեսով հողամասին /հիմք՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի 03.02.2006թ. հ.2-278/2006 վճիռ/ տրամադրել հասցե՝ Հ. Պարոնյան փողոց, փակուղի, հ.10/1 |
010637YCYSWL |
|
|
3 |
Տիգրան Թարջիմանյան |
Նոր Խարբերդ այգեգործական տարածք, 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք, հ.168 |
հողամաս |
Անշարժ գույքի մասի առուվաճառքի 18.11.2025թ. հ.7484 պայմանագրով, Տիգրան Թարջիմանյանի կողմից ձեռք բերված Նոր Խարբերդ այգեգործական տարածքի 2-րդ փողոցի 3-րդ նրբանցքի հ.168 հասցեում գտնվող 275.71քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդ այգեգործական տարածք, Աջափնյակ թաղամաս, 2-րդ փողոց, հ.8/1 |
01113TYAJELS |
|
|
4 |
Էվելինա Հայրապետյան |
Նոր Խարբերդ այգեգործական տարածք, 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք, հ.168 |
հողամաս |
Նոր Խարբերդ այգեգործական տարածքի 2-րդ փողոցի 3-րդ նրբանցքի հ.168 հասցեում գտնվող 224.27քմ մակերեսով հողամասին /հիմք՝ անշարժ գույքի մասի առուվաճառքի 18.11.2025թ. հ.7484 պայմանագիր, վկ. հ.18072025-01-0300/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդ այգեգործական տարածք, Աջափնյակ թաղամաս, 2-րդ փողոց, հ.8 |
01113X9L89JD |
|
|
5 |
Արմեն Աբովյան /լիազորված անձ/ Մարտին Բեջանյան |
Սարի թաղ 5-րդ փողոց, հ.47 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 29.04.2004թ. հ.7393 վկայագրով, Մարտին և Մելանյա Բեջանյաններին փոխանցված ժառանգական գույքին Սարի թաղ 5-րդ փողոցի հ.47 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Սարի թաղ 5-րդ փողոց, հ.47/2 |
01053GY4ZATP |
|
|
6 |
Դավիթ Ալթունյան /լիազորված անձ/ «Մ.Ա.Գ.- ԱԳԱՏԱ» ՍՊԸ |
Հ. Հակոբյան փողոց, հ.3 շենք, հ.10 |
արտադրամաս |
«Մ.Ա.Գ.- ԱԳԱՏԱ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Հակոբյան փողոցի հ.3 շենքի հ.10 հասցեում գտնվող արտադրամասի /վկ. հ.03042025-01-0045/ բաժանման հատակագծով առանձնացվող 214.9 քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հ. Հակոբյան փողոց, հ.3 շենք, հ.10/1 |
01033P4QMB3Z |
|
|
7 |
Դավիթ Ալթունյան /լիազորված անձ/ «Մ.Ա.Գ.- ԱԳԱՏԱ» ՍՊԸ |
Հ. Հակոբյան փողոց, հ.3 շենք, հ.10 |
արտադրամաս |
«Մ.Ա.Գ.- ԱԳԱՏԱ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Հակոբյան փողոցի հ.3 շենքի հ.10 հասցեում գտնվող արտադրամասի /վկ. հ.03042025-01-0045/ բաժանման հատակագծով առանձնացվող 134.6 քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հ. Հակոբյան փողոց, հ.3 շենք, հ.10/2 |
01033STZ3RRZ |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|