ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«24» դեկտեմբերի 2025 թվականի N 96-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 20-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածով, 14-րդ հոդվածով և 19-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Չարենցավան համայնքում տեղական վճարների 2026 թվականի հետևյալ դրույքաչափերը`
1) Չարենցավան համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար - 10000 / տաս հազար/ դրամ:
2) Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար - 10000 / տաս հազար/ դրամ:
3) Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` - 10000 / տաս հազար/ դրամ:
4) Չարենցավան համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` - 10000 / տաս հազար/ դրամ:
5) Չարենցավան համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար յուրաքանչյուր մասնակցի համար՝ 10000 /տաս հազար/ դրամ.
6) Չարենցավան համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար յուրաքանչյուր մասնակցի համար՝ օրական 200 /երկու հարյուր/ դրամ.
7) Չարենցավան համայնքի վարչական տարածքում կենցաղային աղբի հեռացման աշխատանքների իրականացման, աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվառման ու գանձման 2026 թվականի դրույքաչափերը սահմանել համաձայն հավելված N 1-ի:
8) Ջրմուղ-կոյուղու ջրամատակարարման ծառայությունների համար՝ որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերտոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, սահմանել վճար՝
ա) Ֆիզիկական անձանց համար` յուրաքանչյուր բնակչի համար 100 դրամ:
բ) Իրավաբանական անձանց համար` համաձայն հաշվիչի ցուցմունքի,1 խմ-ի համար 150 դրամ:
9) Չարենցավան համայնքի արտադպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում ծնողական վարձավճարները սահմանել համաձայն հավելված N 2-ի:
10) Չարենցավան համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար – 2000 /երկու հազար/ դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ-22 |
դեմ-1 |
ձեռնպահ-0 |
|
Առաքելյան Նորայր Բաբայան Արայիկ Բաբայան Նարեկ Բաղդասարյան Սահակ Գալստյան Արթուր Գևորգյան Գևորգ Դավթյան Կարեն Եփրեմյան Բաբկեն Եփրեմյան Տարոն Թադևոսյան Նունե Խաչատրյան Արշակ Հարոյան Լիլիթ Ղամբարյան Գարիկ Մակինյան Վարդան Մուքայելյան Վալերի Շահգալդյան Հակոբ Պապոյան Դավիթ Պետրոսյան Ավետիք Պողոսյան Մնացական Սահակյան Գառնիկ Վարդանյան Սարգիս Վարդանյան Սևակ |
Վարդանյան Նորայր |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Հ. Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ |
|
|
Հավելված 1 Չարենցավան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի N 96 -Ն որոշման |
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՂԲԻ ՀԵՌԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ԳԱՆՁՄԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
|
Հ/հ |
Աղբահանության վճարի տեսակները |
Ամսական վճարը /դրամ/ |
|
1. |
Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է՝ |
|
|
1 |
Ըստ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ |
Քաղաքային բնակավայր՝ 200 (երկու հարյուր) |
|
Գյուղական բնակավայրեր՝ 150 (հարյուր հիսուն) | ||
|
2. |
Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի |
|
|
1 |
Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
50 (հիսուն) |
|
2 |
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
20 (քսան) |
|
3) |
Վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
20 (քսան) |
|
4) |
Գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
5 (հինգ) |
|
5) |
Արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
10 (տաս) |
|
3. |
Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
50 (հիսուն) |
|
4. |
Ոչ բնակելի նպատակային նշանակության առնվազն 1000 քմ ընդհանուր մակերես զբաղեցնող շենքերում և (կամ) շինություններում և շենքերից ու շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի վերաբերյալ սույն հավելվածի 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերով և 3-րդ կետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է` |
|
|
1) |
Ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ |
3000 (երեք հազար) |
|
2) |
Ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ |
10000 (տասը հազար) |
5. Շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 1-ից 5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ից 5-րդ ենթակետերով սահմանված առավել բարձր դրույքաչափով։
6. Շինություններում (այդ թվում՝ առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ից 5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափով:
7. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին:
8. Սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված ոչ բնակելի շենքի և (կամ) շինության և (կամ) տարածքների մասով աղբահանության հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող և ստացող կողմերի միջև կնքված պայմանագրով: Ընդ որում, նշված շենքի, շինության և տարածքի սեփականատերը սույն հավելվածի 2-րդ կետի 1-ից 5-րդ ենթակետերով և 3-րդ կետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության վերաբերյալ գրավոր ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ օպերատորին:
|
|
Հավելված 2 Չարենցավան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի N 96 -Ն որոշման |
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾՆՈՂԱԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ
1. Չարենցավան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցներում սահմանել ծնողական վճարներ հետևյալ չափով՝
| 5000 դրամ | ||
| |
3000 դրամ | |
| |
4000 դրամ | |
| |
3000 դրամ | |
| |
2500 դրամ | |
| |
4000 դրամ | |
| |
4000 դրամ | |
| |
4000 դրամ | |
| |
4000 դրամ | |
| |
4000 դրամ | |
| |
0 դրամ |
2. Չարենցավան համայնքի Արզական գյուղի արվեստի դպրոցում սահմանել ծնողական վճար` մեկ երեխայի համար 1500 դրամի չափով:
3. Ալափարս և Բջնի գյուղերում գործող պարի, սպորտի խմբակներ հաճախող սաների համար սահմանել վարձավճար` 0 դրամ:
4. Չարենցավան համայնքի ՄՊՍԿ-ում ծնողական վճարը սահմանել ամսական մեկ երեխայի համար 2000 դրամ:
5. Չարենցավան համայնքի ՄՊՄԴ-ում ծնողական վճարը սահմանել ամսական մեկ երեխայի համար 2000 դրամ:
5.1 Չարենցավան համայնքի Ալափարս, Արզական, Բջնի, Ֆանտան և Կարենիս գյուղերից ՄՊՄԴ հաճախող` մեկ երեխայի համար 1000 դրամ։
6. Չարենցավան քաղաքի մանկական նախադպրոցական հիմնարկներում սահմանել ծնողական միջոցների վարձավճար` ամսական 6000 դրամ մեկ երեխայի համար, երկարօրյա ծառայության մատուցող հիմնարկում (10.5 ժամ) ամսական՝ 9000 (ինը հազար) ՀՀ դրամ:
7. Չարենցավան համայնքի Ալափարս, Արզական, Բջնի գյուղերի մանկական նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել ծնողական միջոցների վարձավճար` ամսական 5000 դրամ մեկ երեխայի համար:
8. Այլ համայնքներից Չարենցավան համայնքի ենթակայության տակ գտնվող մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-ներ հաճախող երեխաների վարձավճարը սահմանել 10000 (տաս հազար) ՀՀ դրամ:
9. Այլ համայնքներից Չարենցավան համայնքի ենթակայության տակ գտնվող մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-եր հաճախող երեխաների երկարօրյա ծառայություն (10,5) ժամ մատուցող վարձավճարը սահմանել 13000 (տասներեք հազար) ՀՀ դրամ:
10. Նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխայի` երկու և ավել օր բացակայելու դեպքում բացակայած օրերի համար վարձավճար չի հաշվարկվում` միայն բժշկի կողմից տրված տեղեկանքում նշված օրերի համար:
11.Նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկական վարակիչ հիվանդության դեպք արձանագրելու և կարանտին սահմանելու հետևանքով, ժամանակավոր բացակայող երեխաներից բացակայած օրերի համար ծնողական վարձավճար չի հաշվարկվում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունվարի 2026 թվական: