Գլխավոր տեղեկություն
Համար
N 337
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-01.03.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1992/6-7, հունիս, հուլիս 1992
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 1992 թ. N 337

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ «ՀԱՅԲՆԱԿԿՈՄՏՆՏ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և հանրապետության քաղաքներում ու շրջկենտրոններում գործող տեխնիկական գույքագրման արտադրական խմբերի բազայի վրա ստեղծել «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման տեխնիկական գույքագրման վարչության իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող տեխնիկական գույքագրման տեղամասեր, համաձայն հավելվածի:

Այդ կապակցությամբ լուծարել Աշտարակի, Արտաշատի, Գյումրիի, Դիլիջանի, Հրազդանի, Կամոյի, Կապանի և Կիրովականի տեխնիկական գույքագրման միջշրջանային բյուրոները:

2. Պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` համապատասխան պայմաններ ապահովել ստեղծվող տեխնիկական գույքագրման տեղամասերի բնականոն գործունեության համար:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1985 թվականի հուլիսի 4-ի «Հայկական ԽՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրության տեխնիկական գույքագրման միջշրջանային բյուրոներ կազմակերպելու մասին» N 395 և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1985 թվականի հուլիսի 4-ի «Հայկական ԽՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրության տեխնիկական գույքագրման միջշրջանային բյուրոներ կազմակերպելու մասին» N 395 որոշման 1-ին կետում մասնակի փոփոխություն կատարելու մասին» N 704 որոշումները:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության 1992 թ.

հունիսի 6-ի N 337 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԲՆԱԿԿՈՄՏՆՏ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ

 

Տեխնիկական գույքագրման տեղամասերը

Նրանց կողմից սպասարկվող քաղաքները և շրջանները

1

2

 Աբովյանի  քաղ. Աբովյան և Կոտայքի շրջան
 Ալավերդու  քաղ. Ալավերդի և Թումանյանի շրջան
 Ամասիայի  Ամասիայի շրջան
 Աշոցքի  Աշոցքի շրջան
 Աշտարակի  քաղ. Աշտարակ և Աշտարակի շրջան
 Անիի  Անիի շրջան
 Ապարանի  Ապարանի շրջան
 Արագածի  Արագածի շրջան
 Արարատի  քաղ. Արարատ և Արարատի շրջան
 Արթիկի  քաղ. Արթիկ և Արթիկի շրջան
 Արտաշատի  քաղ. Արտաշատ և Արտաշատի շրջան
 Բաղրամյանի  Բաղրամյանի շրջան
 Գորիսի  քաղ. Գորիս և Գորիսի շրջան
 Գյումրիի  քաղ. Գյումրի և Գյումրիի շրջան
 Դիլիջանի  քաղ. Դիլիջան
 Եղեգնաձորի  Եղեգնաձորի շրջան
 Նաիրիի  Նաիրիի շրջան
 Էջմիածնի  քաղ. Էջմիածին և Էջմիածնի շրջան
 Թալինի  Թալինի շրջան
 Իջևանի  Իջևանի շրջան
 Կամոյի  քաղ. Կամո և Կամոյի շրջան
 Կապանի  քաղ. Կապան և Կապանի շրջան
 Կիրովականի  քաղ. Կիրովական և Գուգարքի շրջան 
 Կրասնոսելսկի  Կրասնոսելսկի շրջան
 Հոկտեմբերյանի  քաղ. Հոկտեմբերյան և Արմավիրի շրջան
 Հրազդանի  քաղ. քաղ. Հրազդան, Չարենցավան և Հրազդանի շրջան
 Մասիսի  Մասիսի շրջան
 Մարտունու  Մարտունու շրջան
 Մեղրու  Մեղրու շրջան
 Նոյեմբերյանի  Նոյեմբերյանի շրջան
 Սևանի  քաղ. Սևան և Սևանի շրջան
 Սիսիանի  Սիսիանի շրջան 
 Սպիտակի  քաղ. Սպիտակ և Սպիտակի շրջան
 Ստեփանավանի  քաղ. Ստեփանավան և Ստեփանավանի շրջան
 Վայքի  քաղ. Ջերմուկ և Վայքի շրջան
 Վարդենիսի  Վարդենիսի շրջան
 Տաշիրի  Տաշիրի շրջան
 Տաուշի  Տաուշի շրջան

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.10.1997, N 465 06.06.1992, N 337
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան