ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 460
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.1994-30.09.1995)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/9 սեպտեմբեր 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.09.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 1994 թ. N 460

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպաների զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` ապահովել 1994 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի սպաների զորակոչի անցկացումը:

2. Հաստատել զորակոչի ենթակա պահեստազորի սպաների զինվորական մասնագիտությունների ցանկը` ըստ թվաքանակի, համաձայն հավելվածի:

3. Հաստատել զորակոչի տարկետման իրավունքից օգտվող առանձին կատեգորիաների պահեստազորի սպաների ցանկը (կցվում է):

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպաների զորակոչ անցկացնելու մասին» N 515 որոշումը:

5. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության 1994 թ.

սեպտեմբերի 26-ի N 460 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

զորակոչի ենթակա պահեստազորի սպաների զինվորական մասնագիտությունների` ըստ թվաքանակի

 

Զինվորական մասնագիտությունը

Թվաքանակը

Մոտոհրաձիգներ

Տանկիստներ

Հրետանավորներ

Հակաօդային պաշտպանության մասնագետներ

Հետախույզներ

Սակրավորներ

Քիմիկոսներ

Կապավորներ

Ավտոմոբիլավարներ (ավտոմոբիլիստ)

Բժիշկներ

Թիկունքի աշխատողներ

Նորոգողներ

Տեղագիրներ

Չափաբաններ

Անձնակազմի հետ աշխատողներ

Իրավաբաններ

450

60

310

65

90

45

25

30

25

70

45

15

5

5

125

30

Ընդամենը

1445

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1994 թ.
սեպտեմբերի 26-ի N 460 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

զորակոչի տարկետման իրավունքից օգտվող առանձին կատեգորիաների պահեստազորի սպաների

 

Նախկինում զինվորական ծառայություն անցած պահեստազորի սպաներ:

Գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ (գիտության թեկնածուներ, բակալավրներ, մագիստրոսներ, գիտության դոկտորներ), որոնք աշխատում են պետական բուհերում, պետական հիմնարկներում ու ձեռնարկություններում: Ասպիրանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում սովորողներ, բացի հեռակա բաժանմունքներում սովորողներից:

Այն ծայրամասային (սահմանամերձ) և լեռնային գյուղական բնակավայրերի հանրակրթական դպրոցների բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներ և զինղեկներ, որոնց ցանկը հաստատված է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 15-ի «Ծայրամասային լեռնային և լքված գյուղական բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 219 որոշմամբ:

Չորս և ավելի երեխա ունեցողներ:

Առաջին խմբի հաշմանդամ կին, երեխա, հայր կամ մայր ունեցողներ, որոնք գտնվում են իրենց խնամքի տակ:

Հատուկ հաշվառման մեջ գտնվող (ամրագրված) պահեստազորի սպաներ:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներ:

Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի աշխատողներ:

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի աշխատողներ:

Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործկոմների նախագահներ, նրանց տեղակալներ, գործկոմների քարտուղարներ, վարչությունների ու բաժինների պետեր, շրջանային ենթակայության քաղաքային, ավանային ու գյուղական խորհուրդների գործկոմների նախագահներ:

Նախարարների տեղակալներ, պետական վարչությունների պետերի տեղակալներ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների պետեր, նախարարությունների, պետական վարչությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների պետեր:

Պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ամբիոնների վարիչներ, դեկաններ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների պետեր, պետական առևտրային բանկերի կառավարիչներ:

Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներ, բացի պահեստազորի այն սպաներից, որոնք ունեն մոտոհրաձգի, հրետանավորի և տանկիստի զինվորական մասնագիտություն:

Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետը, նրա տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների պետեր:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը, նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտրը, նրա տեղակալները, գերագույն դատարանի անդամներ, պետական արբիտրներ, գերագույն դատարանի և պետական արբիտրաժի վարչությունների և բաժինների պետեր, ժողովրդական դատավորներ և պետական նոտարներ:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, դատախազության վարչությունների և բաժինների պետեր, զոնալ դատախազներ, կարևորագույն գործերով քննիչներ, շրջանների (քաղաքների) դատախազներ, նրանց տեղակալներ:

Դիվանագիտական աստիճաններ ունեցող անձինք:

Մինչև 1994 թվականի սեպտեմբերի 1-ը սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կենտրոնական մարմինների ղեկավարներ:

Կապի գծային ինժեներներ, ավտոմատ հեռախոսային և միջքաղաքային հեռախոսային ցանցերի ինժեներներ, ռադիոհեռուստակայանի և ռադիոռելեային կապի սպասարկող ինժեներներ, բացի պահեստազորի այն սպաներից, որոնք ունեն մոտոհրաձգի, հրետանավորի և տանկիստի զինվորական մասնագիտություն:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության համակարգում` մետրոպոլիտենի գլխավոր ինժեներներ, ծառայությունների և տեղամասերի պետեր:

Ավիացիայի ոլորտում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության փոխհամաձայնեցված ցուցակում նշված անձինք:

Երկաթգծի ոլորտում` լոկոմոտիվի մեքենավարներ, նրանց օգնականներ, կայարանների պետեր, գնացքներ կազմողներ, գնացքների արագությունը կարգավորողներ, ազդանշանային, կենտրոնացման, բլոկավորման և կապի համակարգերի սպասարկման էլեկտրամեխանիկներ, կոնտակտային ցանցի մոնտյորներ, երկաթուղիների նորոգման մոնտյորներ:

Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կողմից հաստատված անվանական ցուցակներում նշված անձինք:

Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կողմից հաստատված ցուցակում նշված անձինք:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.09.1995, N 42 26.09.1994, N 460
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան