ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 1994 թ. N 460
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպաների զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` ապահովել 1994 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի սպաների զորակոչի անցկացումը:
2. Հաստատել զորակոչի ենթակա պահեստազորի սպաների զինվորական մասնագիտությունների ցանկը` ըստ թվաքանակի, համաձայն հավելվածի:
3. Հաստատել զորակոչի տարկետման իրավունքից օգտվող առանձին կատեգորիաների պահեստազորի սպաների ցանկը (կցվում է):
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպաների զորակոչ անցկացնելու մասին» N 515 որոշումը:
5. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
Հավելված ՀՀ կառավարության 1994 թ. սեպտեմբերի 26-ի N 460 որոշման |
Ց Ա Ն Կ
զորակոչի ենթակա պահեստազորի սպաների զինվորական մասնագիտությունների` ըստ թվաքանակի
|
Զինվորական մասնագիտությունը |
Թվաքանակը |
|
Մոտոհրաձիգներ Տանկիստներ Հրետանավորներ Հակաօդային պաշտպանության մասնագետներ Հետախույզներ Սակրավորներ Քիմիկոսներ Կապավորներ Ավտոմոբիլավարներ (ավտոմոբիլիստ) Բժիշկներ Թիկունքի աշխատողներ Նորոգողներ Տեղագիրներ Չափաբաններ Անձնակազմի հետ աշխատողներ Իրավաբաններ |
450 60 310 65 90 45 25 30 25 70 45 15 5 5 125 30 |
|
Ընդամենը |
1445 |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
զորակոչի տարկետման իրավունքից օգտվող առանձին կատեգորիաների պահեստազորի սպաների
Նախկինում զինվորական ծառայություն անցած պահեստազորի սպաներ:
Գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ (գիտության թեկնածուներ, բակալավրներ, մագիստրոսներ, գիտության դոկտորներ), որոնք աշխատում են պետական բուհերում, պետական հիմնարկներում ու ձեռնարկություններում: Ասպիրանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում սովորողներ, բացի հեռակա բաժանմունքներում սովորողներից:
Այն ծայրամասային (սահմանամերձ) և լեռնային գյուղական բնակավայրերի հանրակրթական դպրոցների բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներ և զինղեկներ, որոնց ցանկը հաստատված է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 15-ի «Ծայրամասային լեռնային և լքված գյուղական բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 219 որոշմամբ:
Չորս և ավելի երեխա ունեցողներ:
Առաջին խմբի հաշմանդամ կին, երեխա, հայր կամ մայր ունեցողներ, որոնք գտնվում են իրենց խնամքի տակ:
Հատուկ հաշվառման մեջ գտնվող (ամրագրված) պահեստազորի սպաներ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի աշխատողներ:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի աշխատողներ:
Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործկոմների նախագահներ, նրանց տեղակալներ, գործկոմների քարտուղարներ, վարչությունների ու բաժինների պետեր, շրջանային ենթակայության քաղաքային, ավանային ու գյուղական խորհուրդների գործկոմների նախագահներ:
Նախարարների տեղակալներ, պետական վարչությունների պետերի տեղակալներ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների պետեր, նախարարությունների, պետական վարչությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների պետեր:
Պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ամբիոնների վարիչներ, դեկաններ:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների պետեր, պետական առևտրային բանկերի կառավարիչներ:
Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներ, բացի պահեստազորի այն սպաներից, որոնք ունեն մոտոհրաձգի, հրետանավորի և տանկիստի զինվորական մասնագիտություն:
Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետը, նրա տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների պետեր:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը, նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտրը, նրա տեղակալները, գերագույն դատարանի անդամներ, պետական արբիտրներ, գերագույն դատարանի և պետական արբիտրաժի վարչությունների և բաժինների պետեր, ժողովրդական դատավորներ և պետական նոտարներ:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, դատախազության վարչությունների և բաժինների պետեր, զոնալ դատախազներ, կարևորագույն գործերով քննիչներ, շրջանների (քաղաքների) դատախազներ, նրանց տեղակալներ:
Դիվանագիտական աստիճաններ ունեցող անձինք:
Մինչև 1994 թվականի սեպտեմբերի 1-ը սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կենտրոնական մարմինների ղեկավարներ:
Կապի գծային ինժեներներ, ավտոմատ հեռախոսային և միջքաղաքային հեռախոսային ցանցերի ինժեներներ, ռադիոհեռուստակայանի և ռադիոռելեային կապի սպասարկող ինժեներներ, բացի պահեստազորի այն սպաներից, որոնք ունեն մոտոհրաձգի, հրետանավորի և տանկիստի զինվորական մասնագիտություն:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության համակարգում` մետրոպոլիտենի գլխավոր ինժեներներ, ծառայությունների և տեղամասերի պետեր:
Ավիացիայի ոլորտում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության փոխհամաձայնեցված ցուցակում նշված անձինք:
Երկաթգծի ոլորտում` լոկոմոտիվի մեքենավարներ, նրանց օգնականներ, կայարանների պետեր, գնացքներ կազմողներ, գնացքների արագությունը կարգավորողներ, ազդանշանային, կենտրոնացման, բլոկավորման և կապի համակարգերի սպասարկման էլեկտրամեխանիկներ, կոնտակտային ցանցի մոնտյորներ, երկաթուղիների նորոգման մոնտյորներ:
Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կողմից հաստատված անվանական ցուցակներում նշված անձինք:
Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կողմից հաստատված ցուցակում նշված անձինք: