ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱՐԴԻԳՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՐԴԻԳՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՊԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 854-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 854-Ա

 

«ՄԱՐԴԻԳՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՐԴԻԳՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՊԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող` 137,005,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մարդիգյան երեխաների կարճաժամկետ ապաստանում և ճգնաժամային միջամտություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2021 թվականի նոյեմբերի 22-ին կնքված՝ N 4222226 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարման գործարքը` 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀայՌուսգազարդ) հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված՝ N 013.08.13.0948 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարման գործարքը` 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Էյ-ի-Ջի-Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2025 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված՝ N Ե-1118 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում` 121,470 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի նոյեմբերի 2-ին կնքված՝ N 7-14-56 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2023 թվականի նոյեմբերի 16-ին կնքված՝ N 112747806 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցման գործարքը` 54,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության («Յուքոմ» ՍՊԸ) հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի նոյեմբերի 27-ին կնքված՝ N 023/27/112012 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը` 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության («Յուքոմ» ՍՊԸ) հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2016 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված՝ N 3425591 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցման գործարքը` 120,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թվականի նոյեմբերի 7-ին կնքված՝ N 19745965 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը՝ 90,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թվականի օգոստոսի 28-ին կնքված՝ N 19597977 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի և էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը՝ 90,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2012 թվականի ապրիլի 27-ին կնքված՝ N 10875379 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի և էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը՝ 170,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «Թամարա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 03500525) 2025 թվականի նոյեմբերի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրված կաթնամթերքի մատակարարում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «Գրանդ Քենդի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02226764) 2025 թվականի նոյեմբերի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրվող քաղցրավենիքի մատակարարում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «Էվրի դեյ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2024 թվականի նոյեմբերի 12-ին կնքված՝ N 17355_J_24 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շշալցված ջրի մատակարարում` 340,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

14) «Լատտե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01257241) 2025 թվականի նոյեմբերի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մանկական հագուստի, տնտեսական ապրանքների և այլ պարագաների մատակարարում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

15) «Էյչ Էյ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01848326) 2025 թվականի նոյեմբերի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հագուստի և կոշիկի մատակարարում` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

16) «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01808789) 2025 թվականի նոյեմբերի 12-ին կնքված՝ N 12/11/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի ձեռքբերում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

17) «Ալֆա-ֆարմ իմպորտ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02606482) 2025 թվականի նոյեմբերի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի և հիգիենայի պարագաների մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

18) «Կիտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 08275373) 2025 թվականի նոյեմբերի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրենական պիտույքների մատակարարում՝ 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

19) «Էյվի քոնսալթինգ ընդ աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00532702) 2025 թվականի նոյեմբերի 17-ին կնքված՝ N 49 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների մատուցում` 690,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

30.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 854-Ա որոշման

 

«ՄԱՐԴԻԳՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՊԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայ օգնության ֆոնդի «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի միջև համագործակցության մասին» հուշագրի համաձայն, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետների աշխատակազմերի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, Խնամակալության և հոգաբարձության մարմինների, Տեղական ինքնակառավարման մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների կողմից ուղղորդման, «ԹԵԺ ԳԻԾ» ծառայության ահազանգերի, ինչպես նաև ծնողների, այլ խնամողների դիմումների, և երեխայի անձամբ դիմելու պարագայում բռնության ենթարկված, անապաստան, լքված, կրթությունից և այլ հանրային ծառայություններից դուրս մնացած, ինչպես նաև տրավմատիկ տարաբնույթ իրադարձությունների՝ ներառյալ տեղահանության հետևանքով հոգեհուզական խնդիրներ ունեցող երեխաներին, նրանց ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին «ճգնաժամի միջամտության» ծառայությունների մատուցում, բարդացած խնդիրների պարագայում ժամանակավոր ապաստանում և երեխաների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների և խնամատար ծնող կամ որդեգիր դառնալու ցանկություն ունեցող անձանց կարողությունների զարգացում։ Ճգնաժամի միջամտությունն իրականացվում է երեխաների համար՝ ներկենտրոնային (շուրջօրյա խնամք) և արտակենտրոնային ծառայությունների միջոցով, իսկ ծնողների հետ սոցիալ-հոգեբանական աշխատանքը՝ թերապևտիկ հանդիպումների միջոցով։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ օգնության ֆոնդ (630 երկրորդ պողոտա, Նյու-Յորք, ԱՄՆ)

4.

Ծրագիրը կատարողը

«Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կ. Ուլնեցու փողոց 64, ՀՎՀՀ՝ 01009295)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը Բնագավառը` սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

140,005,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Բարձր սոցիալական ռիսկի ներքո գտնվող` անապաստան, խնամազուրկ, լքված, բռնությունների զոհ, կրթությունից դուրս մնացած, երեխաները, ինչպես նաև անչափահաս հղի դեռահասները, հուզական, վարքային խնդիրներ ունեցող երեխաները և նրանց ընտանիքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված այն երեխաները և նրանց ընտանիքները, որոնք արագ միջամտության և աջակցության կարիք ունեն։ Ներկենտրոնային ծառայությունների շրջանակներում կսպասարկվի մոտ 300 երեխա և աշխատանք կտարվի նրանց ծնողների հետ, միջին հաշվով մոտ 500 ծնող, խնամակալ և խնամատար կամ խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձ (հաշվի առնելով, որ ոչ բոլոր երեխաներն ունեն երկու ծնող), ինչպես նաև խնամատարության տրված 100 երեխա և նրանց խնամքն իրականացնող մոտ 200 խնամատար ծնող: Արտակենտրոնային ծառայությունների շրջանակներում ծառայությունից կօգտվի մոտ 2500 երեխա և ավելի քան 2000 ծնող, խնամակալ և խնամատար ծնող, մոտ 200 մասնագետ: Ակնկալվում է, որ տարվա ընթացքում ծառայություններ կստանան մինչև 5800 շահառու (երեխա, ծնող, խնամակալ, խնամատար ծնող, երեխաների պաշտպանությամբ զբաղվող մասնագետ):

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել կյանքի դժվարին վիճակում գտնվող և հրատապ միջամտության կարիք ունեցող երեխաների սոցիալական, հոգեբանական, բժշկական, սոցիալ-մանկավարժական և մասնագիտական այլ աջակցության, խնամքի և օգնության կազմակերպում` «Կարճաժամկետ ապաստանում», «Թեժ գիծ», «Արտակենտրոնային աջակցություն», «Խնամատարության մոդելի աջակցող», «Անչափահաս հղիների աջակցություն» ծառայությունների միջոցով: Առավել բարձր ռիսկի ներքո և կյանքի ու զարգացման համար վտանգավոր պայմաններում գտնվող երեխաները ժամանակավորապես ապաստանվում են Կենտրոնում և ստանում 7/24 հոգածություն, խնամք, պաշտպանություն, սոցիալ-հոգեբանական, առողջապահական, իրավական ծառայությունները, իսկ խոցելի և քրոնիկ կերպով ռիսկային պայմաններում հայտնված երեխաների համար կազմակերպվում է անմիջապես իրենց համայնքում և ընտանիքում: Աջակցությունը ներառում է աշխատանք երեք մակարդակներում՝ անհատականացված աշխատանք երեխայի հետ, ընտանեկան թերապիա՝ ընտանիքի անդամների հետ, համայնքային աշխատանք՝ սոցիալական միջավայրի հետ։ Հոլիստիկ մոտեցմամբ այս աշխատանքը ներառում է երեխայի/ընտանիքի իրավիճակի բազմամասնագիտական գնահատում, անհատական աշխատանքի պլանի ստեղծում, միջամտության պլանի ստեղծում և իրագործում, մոնիթորինգ և վերանայումներ՝ ըստ անհրաժեշտության։ Այս աշխատանքը իրականացնում է երեխայի ծագման համայնքի Միասնական Սոցիալական Ծառայության Տարածքային Կենտրոնների և համայնքային սոցիալական աշխատողների հետ համագործակցությամբ։ Ծառայությունները մատուցվելու են երեք մոտեցմամբ` անմիջապես Կենտրոնում` 24-ժամյա ապաստանման, Կենտրոնում՝ առանց ապաստանման, արտագնա` անմիջապես երեխայի ընտանիքում կամ ցերեկային կենտրոններում: Ներկենտրոնային ծրագրի շահառու երեխաները ստանում են ծառայությունների ամբողջ փաթեթը` խնամք (հիգիենա, հագուստ, սնունդ), սոցիալ հոգեբանական աջակցություն, առողջապահական (տեղում կամ ստացիոնար բուժ. հաստատությունում), կրթական, մշակութային, մասնագիտական կողմնորոշման աջակցություն, թերապևտիկ ծառայություններ` հաղթահարելու բռնարարքների, լքումների և այլ վնասող վերաբերմունքի պատճառով առաջ եկած տրավմաները: Ճգնաժամային միջամտության շրջանակներում ծառայությունների մատուցումը տևում է միջինը մեկ ամիս, անհրաժեշտության դեպքում` խնդրի յուրահատկություններից և երեխայի/ընտանիքի կարիքներից ելնելով, մինչև 6 ամիս և ավելի՝ համապատասխան հիմնավորմամբ։ Արտակենտրոնային ծառայությունների միջոցով երեխան/ընտանիքը սպասարկվում են տեղում, իրենց ընտանիքում և համայնքում, մասնագետները իրենց աշխատանքը իրականացնում են անմիջապես երեխայի ընտանիքում: Այս դեպքում երեխան ստանում է իր կարիքներին համապատասխան, բոլոր վերը հիշատակված ծառայությունները՝ բացառությամբ ապաստանմանն առնչվող ծառայությունների: Մասնագետները տեղում համախմբում են բոլոր այն կառույցներին և ծառայություններին, որոնք առնչվում են տվյալ ընտանիքի հետ, համագործակցելով Միասնական Սոցիալական Ծառայության Տարածքային Կենտրոնների հետ կազմակերպում դեպքերի քննարկումներ` օգնելու երեխային/ընտանիքին` հաղթահարելու ստեղծված ռիսկային իրավիճակը: Սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով երեխաների ծնողների հետ կապ է պահպանվում 3-6 ամիս տևողությամբ` հեռախոսային կամ թերապևտիկ ու տեղեկատվական հանդիպումների միջոցով: Երեխաները Կենտրոն են ուղղորդվում Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերից՝ առանց տարածքային սահմանափակումների: Ծախսերը ներառում են երեխաների խնամքի, հիգիենայի, դեղորայքի, սննդի, հագուստի, դպրոցական կրթության, առողջապահական հարցերի կազմակերպման, տուն այցերի, երեխաների տեղափոխման (ներառյալ արտադասարանային զբաղմունքների, հոբիների զարգացման, լրացուցիչ հմտությունների զարգացման, և այլն), օրվա զբաղվածության կազմակերպման, արտակենտրոնային մշակութային և արտադասարանային միջոցառումների կազմակերպման, շենքի պահպանության, կոմունալ-կենցաղային և այլ տնտեսական, ինչպես նաև խնամող, մասնագիտական, ադմինիստրատիվ և սպասարկող անձնակազմի աշխատավարձերն ու սահմանված հարկերը:

2. Նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի շահառու երեխաների համար իրականացնել ընդհանուր 140,005,000 դրամ արժեքով Ծրագիր, որն ըստ եռամսյակների բաշխվելու է հետևյալ կերպ՝ առաջին եռամսյակ` 35,001,250 դրամ, երկրորդ եռամսյակ` 35,001,250 դրամ, երրորդ եռամսյակ` 35,001,250 դրամ և չորրորդ եռամսյակ` 35,001,250 դրամ, որից`

ա. սննդի ձեռքբերում՝ 12,000,000 դրամ՝

բ. բժշկական սպասարկում/դեղորայքի, մանկական հագուստի, հիգիենիկ, դպրոցական և այլ պարագաների ձեռքբերում՝ 6,800,000 դրամ,

գ. կոմունալ ծառայություններ՝ 7,931,000 դրամ,

դ. շահառուների սպասարկմանն անհրաժեշտ տրանսպորտային ծառայությունների, վառելիքի, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ու ընթացիկ վերանորոգման ծառայությունների ձեռքբերում` 3,000,000 դրամ,

ե. վարչական աշխատակազմի աշխատավարձ` 13,750,000 դրամ,

զ. կապի և հեռահաղորդակցության ծառայություներ՝ 974,000 դրամ,

է. շահառուների հետ տարվող խնամքի և սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացում (մասնագետների աշխատավարձ)` 91,050,000 դրամ,

ը. գրասենյակային պիտույքների, համակարգչային տեխնիկայի, սարքավորումների և պարագաների ձեռքբերում՝ 500,000 դրամ,

թ. մասնագիտական աշխատակազմի վերապատրաստման ծախսեր՝ 1,000,000 դրամ,

ժ. շենքի պահպանման /սպասարկման ծախսեր/ տնտեսական/ կենցաղային

ապրանքների ու պարագաների ձեռքբերում՝ 3,000,000 դրամ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) էլեկտրական էներգիայի ծառայությունների ձեռքբերում՝ 3,500,000 դրամ.

2) բնական գազի ծառայությունների ձեռքբերում՝ 3,500,000 դրամ.

3) գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 121,470 դրամ.

4) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ձեռքբերում` 1,000,000 դրամ.

5) հեռախոսակապի և էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ձեռքբերում` 974,000 դրամ.

6) սննդի և շշալցված ջրերի ձեռքբերում` 12,000,000 դրամ.

7) գրասենյակային պիտույքների, համակարգչային տեխնիկայի, սարքավորումների և պարագաների ձեռքբերում` 500,000 դրամ.

8) բժշկական սպասարկում/դեղորայքի, մանկական հագուստի, կոշիկի, հիգիենիկ, դպրոցական և այլ պարագաների ձեռքբերում՝ 6,800,000 դրամ.

9) ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման և վառելիքի ձեռքբերում`

3,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսերը կազմելու են 18,224,000 դրամ՝ ծրագրի ընդհանուր բյուջեի 13,3 %-ը՝

1) վարչական աշխատակազմի աշխատավարձ՝ 13,750,000 դրամ.

2) կապի և հեռահաղորդակցություն ծառայությունների ձեռքբերում՝ 974,000 դրամ.

3) շենքի պահպանման /սպասարկման ծախսեր/ տնտեսական/կենցաղային ապրանքների ու պարագաների ձեռքբերում՝ 3,000,000 դրամ.

4) գրասենյակային պիտույքների, համակարգչային տեխնիկայի, սարքավորումների և պարագաների ձեռքբերում՝ 500,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններ, Մարզպետների աշխատակազմերի առողջապահության և սոցիալական հարցերի վարչություն, Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժիններ, Տեղական

ինքնակառավարման մարմիններ, Խնամակալության և հոգաբարձության մարմիններ, Մարդու Իրավունքների Պաշտպան, միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունն իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի Նյու Յորքի և հայաստանյան գրասենյակների, «Մարդիկյան Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի Խորհրդի կողմից։ Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

30.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ