ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ, ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԽՄԲԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ՈՒ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 853-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 853-Ա

 

«ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ, ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԽՄԲԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ՈՒ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 4,575,944,000 դրամ արժողությամբ «Երեխաների, դեռահասների և բնակչության սոցիալապես անապահով խմբերի առողջության պահպանում, վերականգնում ու բուժօգնության կազմակերպում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

30.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 853-Ա որոշման

 

«ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ, ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԽՄԲԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ՈՒ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակները

1) երեխաների զարգացման և վերականգնման ծառայությունների զարգացում.

2) հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բուժվող երեխաների, դեռահասների, բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց բժշկական սպասարկման բարելավում.

3) արտահիվանդանոցային, բուժական, ախտորոշիչ և վերականգնողական ծառայությունների բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացում «Արաբկիր» բժշկական համալիրում, մարզային վերականգնողական մասնաճյուղերում.

4) քրոնիկ և հազվադեպ հիվանդություններ ունեցող երեխաներին, բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց դեղորայքով ապահովում.

5) հիվանդությունների ախտորոշման և բուժման նոր մեթոդների ներդրում և բուժման արդյունքների բարելավում:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործները

Շվեյցարական հիմնադրամ Հայաստանում հիվանդ երեխաների համար (ՍԵՄՌԱՊլյուս հիմնադրամ, Շվեյցարիա), Նեֆրոլոգիա-Հայաստան-Ֆլանդրիա (ՆԱՖ Ասոցիացիա, Բելգիա), «Օգնենք Հայաստանին հիմնադրամ» (Շվեյցարիա/Շաֆհաուզեն), Էլեոնորեն հիմնադրամ-յուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց (Շվեյցարիա), Դերձակյան ընտանիք (Արգենտինա), Անմիջական Օգնություն Ընկերակցություն (ԱՕԸ, Հայաստան), Կոմիտաս Շվեյցարիա-Հայաստան բարեգործական հիմնադրամ (ԿԱԶԱ հիմնադրամ), Հայաստան Արցախ Հիմնադրամ (ԱՄՆ), «Ամերիկյան օգնություն» հասարակական բարեգործական կազմակերպություն («Ամերիքեըրս» ԱՄՆ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ (UNFPA), Ջինիշյան հիշատակի հիմնադրամ, «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամ, Հայ Օգնության Ֆոնդ (ՀՕՖ), Ռոու հիմնադրամ (ԱՄՆ), Կավուկչյան ընտանիք (ԱՄՆ), «Հայաստան լսողության աջակցության ծրագիր» (ԱՄՆ), «Սթարկի լսողության հիմնադրամ» (ԱՄՆ), «Աքսիոն Մեդեոր» ոչ առևտրային կազմակերպություն (Գերմանիա), այլ կազմակերպություններ և անհատներ:

4.

Ծրագիրը կատարողը

«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մամիկոնյանց 30, ՀՎՀՀ՝ 00009237)

5.

Ծրագրի իրականացման վայրը

և բնագավառը

Հայաստանի Հանրապետության մարզեր և Երևան քաղաք, բնագավառը՝ առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

4,575,944,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողները

Բնածին, ձեռքբերովի, քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաներ և դեռահասներ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, զարգացման խնդիրներ ունեցող մանկուց հաշմանդամ երեխաներ, երկարատև, շարունակական բուժում պահանջող հիվանդություններ ունեցող դեռահասներ, սոցիալապես անապահով խմբերի անձինք:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2026 թվականի հունվարի 10-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) զարգացման խանգարումներ, ֆիզիկական, մտավոր, խնդիրներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող, Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների համար Ապարան համայնքի Ջրամբար բնակավայրում գտնվող ամառային առողջարանային կենտրոնում երեխաների կացության ապահովում` 21,500,000 դրամ: Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 21-ից մինչև 2030 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում.

2) դեղորայքի, բժշկական պարագաների, սարքավորումների և սարքերի, ախտորոշիչ, ախտահանիչ և վիրակապական նյութերի, լսողական սարքերի և պարագաների, խնամքի պարագաների, հիվանդանոցային սպիտակեղենի, արտահագուստի, հիվանդանոցային կահույքի, մահճակալների, զարգացման խաղերի, վերականգնողական պարագաների ներմուծում և անհատույց հատկացում «Արաբկիր» բժշկական համալիրին և

նրա վերականգնողական մասնաճյուղերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ առողջապահական

հաստատություններին՝ 4,376,764,000 դրամ: Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2026 թվականի հունվարի 10-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

3) լսողական սարքերի և պարագաների, օրթեզների, քայլակների, հենակների, հաշմանդամի սայլակների ձեռքբերում և ներմուծում ու սոցիալապես անապահով ընտանիքների զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին, բնակչության սոցիալապես անապահով ու խոցելի խմբերին անհատույց հատկացում՝ 77,680,000 դրամ: Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2026 թվականի հունվարի 10-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

4) բժշկագիտական նոր մեթոդների, առողջապահական մասնագետների շարունակական կրթության ապահովում, կրթական ծրագրերի ներդնում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մասնագետների կողմից (ծրագրի շրջանակներում նախատեսվում է օտարերկրյա պետություններից ժամանած մասնագետների կացության և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, ինչպես նաև տեղի մասնագետների գործուղման և վերապատրաստման ծախսեր)` 100,000,000 դրամ: Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2026 թվականի հունվարի 10-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող ) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) դեղորայքի, բժշկական պարագաների, սարքավորումների և սարքերի, ախտորոշիչ, ախտահանիչ և վիրակապական նյութերի, լսողական սարքերի և պարագաների, խնամքի պարագաների, հիվանդանոցային սպիտակեղենի, արտահագուստի, հիվանդանոցային կահույքի, մահճակալների, զարգացման խաղերի, վերականգնողական պարագաների ներմուծում և ձեռք բերում՝ 4,200,000,000 դրամ.

2) լսողական սարքերի և պարագաների, օրթեզների, քայլակների, հենակների, հաշմանդամի սայլակների ձեռքբերում և ներմուծում՝ 52,000,000 դրամ.

3) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 9,200,000 դրամ.

4) տարածքի վարձակալություն՝ 12,600,000 դրամ.

5) ավտոմեքենայի ծախսերի հետ կապված ծառայությունների, վառելիքի ձեռքբերում՝ 6,200,000 դրամ.

6) կապի միջոցների և համակարգչային ծրագրի սպասարկման հետ կապված ծառայությունների ձեռքբերում՝ 7,600,000 դրամ.

7) մաքսային միջնորդական, բեռների տեղափոխման, պահեստավորման ծառայությունների ձեռքբերում` 28,600,000 դրամ.

8) Ապարան համայնքի Ջրամբար բնակավայրում գտնվող ամառային առողջարանային կենտրոնում երեխաների կացության ապահովման հետ կապված ծառայությունների ձեռքբերում՝ 21,500,000 դրամ.

9) օտարերկրյա պետություններից ժամանած մասնագետների կացության, տրանսպորտային ծախսերի հետ

կապված ծառայությունների ձեռքբերում՝ 80,000,000 դրամ.

10) տեղի մասնագետների գործուղման և վերապատրաստման հետ կապված ծառայությունների ձեռքբերում՝ 20,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) Կազմակերպական ծախսեր՝ 222,444, 000 դրամ՝

ա. աշխատողների աշխատավարձ - 138,244,000 դրամ,

բ. վարչական ծախսեր (աուդիտի ծախսեր, ավտոմեքենայի շահագործման հետ կապված ծախսեր, վառելիք, կապի միջոցների սպասարկման վճարներ, համակարգչային ծրագրի սպասարկման ծախսեր, տարածքի վարձակալություն, մաքսային միջնորդական ծառայություններ, բեռների տեղափոխման, պահեստավորման ծառայություն) - 64,200,000 դրամ,

գ. տեղի մասնագետների գործուղման և վերապատրաստման ծախսեր – 20,000,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցություն Առողջապահության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների հետ, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզպետների աշխատակազմերի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1) ծրագրի իրականացման ընթացքը վերահսկվում է «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը ֆինանսավորող կազմակերպությունների կողմից.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

30.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ