ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՎԵՐԻՆ ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի դեկտեմբերի 17-ի N 30-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ և 33-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներով, Վերին Դվին համայնքի ավագանին որոշում է.
1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վերին Դվին համայնքի 2026 թվականի համախմբված բյուջեն՝
1) եկամուտների գծով 92579900 դրամ:
2) ծախսերի գծով 92579900 դրամ:
2․ Հաստատել նախատեսված 2026 թվականի համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել նախատեսված 2026 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման համաձայն հավելված 2-ի:
4. Հաստատել նախատեսված 2026 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 3-ի:
5. Հաստատել նախատեսված 2026 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 4-ի:
6. Հաստատել Վերին Դվին համայնքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրները` համաձայն հավելված 5-ի:
7․ Հաստատել Վերին Դվին համայնքի 2026թ.ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 6-ի:
8.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեն բաշխել ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև։
9.Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Լ.Պետրովա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ
ՈՒ Ղ Ե Ր Ձ
ՄԱՍ I
Վերին Դվին համայնքի ղեկավարի զեկույցը 2026 թվականի Վերին Դվին համայնքի զարգացման հիմնական ուղղությունների մասին
Հիմք ընդունելով Վերին Դվին համայնքի զարգացման 2022-2026 թվականների հնգամյա և 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերով նախատեսված գերակայություններն ու առկա ռեսուրսները, Վերին Դվին համայնքի 2026թ թվականի ծրագրի առաջնահերթությունները, 2025 թվականի ընթացքում իրականացված ծրագրերի հիմնական ուղղություններն ու դրանց կատարման արդյունավետությունը, հաշվի առնելով գլխավոր հատակագծի պահանջների համատեքստում Վերին Դվին համայնքի նկարագիրը պահելու առաջնահերթությունները, ինչպես նաև ընդունելով այն, որ 2026 թվականը հնգամյա ծրագրի հինգերորդ տարին է, Վերին Դվին համայնքի զարգացման հիմնական ուղղություններում առաջնահերթ և գերակա են համարվելու հնգամյա ծրագրի տրամաբանությամբ ու սկզբնական ժամանակաշրջանի համար իրագործելի այն նոր և շարունակական ծրագրերը, որոնք միտված են լինելու համայնքի տարածքային համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, քաղաքային ենթակառուցվածքների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։
Վերին Դվին համայնքի 2026 թվականի համար նախանշված ծրագրերի իրականացումը խրախուսվելու է կայուն ու համաչափ զարգացման սկզբունքի վրա, որի նպատակային իրագործման համար առաջնահերթ և գերակա են համարվելու՝
1. Վերին Դվին համայնքի կայուն զարգացման ապահովումը՝ կառավարման արդյունավետության բարձրացման, համայնքապետարանի գործունեության թափանցիկության և բնակչությանը լիարժեք հաշվետու լինելու միջոցով:
2. Մարդու իրավունքների, հանրային տարածքների, շրջակա միջավայրի և պատմամշակութային ժառանգության պաշտպանության գերակա սկզբունքներով որոշումների կայացումը:
3. Համայնքի մասնակցային կառավարման մշակույթի ձևավորումը՝ բնակչությանը մասնակից դարձնելով հանրային նշանակություն ունեցող և բնակչությանը հուզող որոշումների կայացմանը՝ հարցումների, քննարկումների և տեղական հանրաքվեների միջոցով:
4. Համայնքի կառավարման ներառականության ապահովումը:
5. Իրավահավասար ու ներդաշնակ համակեցության մշակույթի հանրահռչակումն ու ձևավորումը:
6. Անվտանգ, առողջ և հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայրի ստեղծումը:
7. Երիտասարդական և սպորտային ծրագրերի միջոցով երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի խթանումը:
8. Զբոսաշրջության ենթակառուցվածնքերի զարգացման առանձնահատկությունը Վերին Դվին համայնքի զբոսաշրջային ինքնության ստեղծումը որպես ազգային փոքրամասնության համայնք։
9. Շրջակա միջավայրի պահպանումն ու վերականգնումը:
10. Նախադպրոցական հաստատությունների մատչելիության և ներառականության հնարավորությունների ապահովումը:
11. Վերին Դվին համայնքի կրթական համակարգի որակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
12. Փողոցային լուսավորության համակարգի արդիականացումը, էներգախնայող համակարգերի ներդրումը, վերգետնյա մալուխային ցանցի ստորգետնյա անցկացումը, համակարգի անվտանգության և հուսալիության աստիճանի բարձրացումը:
13. Հանգստի գոտիների ստեղծումը, կանաչապատման աշխատանքների իրականացումը:
14. Գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովումը, համայնքի և գործարար միջավայրի միջև փոխշահավետ համագործակցության խթանումը:
15. Նախակրթական, կրթական, մշակութային և սպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների շարունակականության ապահովումը:
16. Երեխաների իրավունքների պաշտպանությունն ու անչափահասների հետ տարվող աշխատանքների բարելավումը:
17. Բնակիչների սոցիալական պաշտպանվածության ապահովումն ու այդ նպատակով հաշմանդամություն ունեցող անձանց, ծնողազուրկ երեխաների, բազմազավակ և անապահով ընտանիքների կենսական ապահովմանն ուղղված սոցիալական ծրագրերի արդյունավետ իրականացումը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|