ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 308-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատի համայնքապետարանի միջև 2025 թվականի մարտի 06-ին կնքված պետության կողմից ֆինանսական միջոցների տրամադրման թիվ 25/Ա-Կ1 պայմանագրին համապատասխան 2025 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված թիվ 1 համաձայնագիրը, 2025 թվականի դեկտեմբերի 22-ին կնքված կապիտալ սուբվենցիայի տրամադրման թիվ 1 պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության և Արտաշատի համայնքապետարանի միջև 2025 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված թիվ N1290-25 և N1291-25 համաձայնագրերը՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները.
1) 28.50.00 գործառական դասակարգման (օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ) 900415003020 գանձապետական եկամտային հաշիվը ավելացնել 8 069 883 (ութ միլիոն վաթսունինը հազար ութ հարյուր ութսուներեք) ՀՀ դրամով.
2) 37.09.00 գործառական դասակարգման (պետական բյուջեից տրվող այլ դոտացիաներ) 900415002279 գանձապետական եկամտային հաշիվը ավելացնել 146 621 (մեկ հարյուր քառասունվեց հազար վեց հարյուր քսանմեկ) ՀՀ դրամով.
3) 38.01.00 գործառական դասակարգման (պետության կողմից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ) 900415151373 գանձապետական եկամտային հաշիվը ավելացնել 113 968 400 (մեկ հարյուր տասներեք միլիոն ինը հարյուր վաթսունութ հազար չորս հարյուր) ՀՀ դրամով.
4) 09.06.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական հաստատությունների հինանորոգում սուբվենցիա) 5112 հոդվածն ավելացնել 113 968 400 (մեկ հարյուր տասներեք միլիոն ինը հարյուր վաթսունութ հազար չորս հարյուր) ՀՀ դրամով
5) 09.05.01.51 գործառական դասակարգման (արտադպրոցական դաստիարակություն) «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի երաժշտական դպարոց» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1 949 300 (մեկ միլիոն ինը հարյուր քառասունինը հազար երեք հարյուր) ՀՀ դրամով.
6) 09.05.01.51 գործառական դասակարգման (արտադպրոցական դաստիարակություն) «Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 471 100 (չորս հարյուր յոթանասունմեկ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամով.
7) 09.05.01.51 գործառական դասակարգման (արտադպրոցական դաստիարակություն) «Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 762 100 (յոթ հարյուր վաթսուներկու հազար մեկ հարյուր) ՀՀ դրամով.
8) 01.01.01.51 գործառական դասակարգման (կառավարման մարմնի պահպանում) 4111 հոդվածն ավելացնել 146 621 (մեկ հարյուր քառասունվեց հազար վեց հարյուր քսանմեկ) ՀՀ դրամով.
9) 05.04.01.55 գործառական դասակարգման (կենսաբազմազանություն և բնության պահպանում) 4729 հոդվածն ավելացնել 4 887 383 (չորս միլիոն ութ հարյուր ութսունյոթ հազար երեք հարյուր ութսուներեք) ՀՀ դրամով.
2.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 392-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -19
ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2025 թ. դեկտեմբերի 26 ք. Արտաշատ |
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի N 308-Ն որոշման |
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի N 308-Ն որոշման |
|
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի N 308-Ն որոշման |
|
Հավելված 4 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի N 308-Ն որոշման |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|