ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2025 թվականի N 99-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և < ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի,33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Թումանյան համայնքի 2026 թվականի բյուջեն՝ /հազ. դրամ/
|
Վարչական բյուջե |
Ֆոնդային բյուջե |
Ընդամենը | |
|
Եկամտային մաս |
432815.4 |
390000,0 |
732815.4 |
|
Ծախսային մաս |
432815.4 |
437000,0 |
869815.4 |
|
Հավելուրդ |
47000,0 | ||
|
Պահուստային ֆոնդ |
25415.4 |
2. Հաստատել Թումանյան համայնքի 2026 թվականի բյուջեի եկամտային մասը ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել Թումանյան համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսային մասը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն'հավելված 2-ի:
4. Հաստատել Թումանյան համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսային մասը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:
5. Հաստատել Թումանյան համայնքի 2026 թվականի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված 4-ի:
6. Հաստատել Թումանյան համայնքի 2026 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի)՝ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները համաձայն հավելված 5-ի:
7. Հաստատել Թումանյան համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:
8. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:
9. Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
|
Կողմ -10
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ
ԵԳԱՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ
ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ
ԽԱՌԱՏՅԱՆ ՓԱՇԻԿ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ
ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ
ՄԱՂԱՔՅԱՆ ԱՐՍԵՆ
ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ
ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ
ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2025 թ. ք. Թումանյան |
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ |
| Թումանյան համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|