ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2025 թվականի N 116-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի, Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի 2026 թվականի բյուջեն՝
1) եկամուտների գծով՝ 2 556 657.5 հազար դրամ.
2) ծախսերի գծով՝ 2 556 573.5 հազար դրամ. 3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0.0 հազար դրամ:
2. Նոր Հաճըն համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել տարեսկզբի ազատ մնացորդը՝ 0.0 հազար դրամ:
3. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները՝ համաձայն հավելված 1-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման ՝ համաձայն հավելված 2-ի:
5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:
6. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված 4-ի:
7. Հաստատել բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 5-ի:
8. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:
9. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել բյուջեն հաստատելու մասին՝ համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումներ: Համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակները:
10. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
|
Կողմ -11 ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆԻ ԽԱՌԱՏՅԱՆ ՄԱՐՏԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՕԶՆԵՑՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԷՄՄԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ |
Դեմ -3 ՊԱՊՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍՈՖԻԱ |
Ձեռնպահ -0 |
|
Համայնքի ղեկավար` |
Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|