ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2025 թվականի N 164-Ն
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության 2025 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ /27․1/57694-2025 պետական փորձագիտական եզրակացությունը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել, որ
1) Արմավիր համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի և համայնքային ենթակայության արտադպրոցական ուսումնական հաստատությունների (երաժշտական, արվեստի, մարզական դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի՝ 2026 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ կիրառվում է զրոյական դրույքաչափի արտոնություն, եթե՝
ա. միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխա է.
բ. երեխայի ծնողը հաշմանդամություն ունեցող անձ է.
գ. հաշմանդամություն ունեցող երեխա է.
դ. երկարօրյախմբի երեխա է.
ե. ազգային պարի բաժին հաճախող արական սեռի երեխա է.
զ. զոհված զինծառայողի քույր կամ եղբայր է․
է. ընտանիքի երեք և ավելի անչափահաս երեխաներից միևնույն նախադպրոցական ուսումնական կամ միևնույն արտադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեք և ավելի երեխաներից մեկն է:
2) Արմավիր համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի և համայնքային ենթակայության արտադպրոցական ուսումնական հաստատությունների (երաժշտական, արվեստի, մարզական դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի՝ 2026 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ կիրառվում է 50% նվազեցում արտոնությունը՝
ա. միայնակ մայրերի երեխաների համար.
բ. ընտանիքի երեք և ավելի անչափահաս երեխաներից միևնույն նախադպրոցական ուսումնական կամ միևնույն արտադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երկու երեխաներից մեկի համար:
2. Որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, երեխայի ծնողի (ծնողների) մահվան վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի՝ հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքների մասին փաստաթղթի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:
3) որոշման 1-կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունում նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը՝ երեխային երկարօրյա խմբում ընդգրկելու հիմնավոր պատճառներով, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, սոցիալապես անապահովության մասին տեղեկանքը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:
4) որոշման 1-ին կետի 1- ին ենթակետի «ե» պարբերությունում նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:
5) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունում նշված դեպքերում` երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, զոհված զինծառայողի մահվան վկայականի պատճեն, տեղեկանք Արմավիր համայնքում փաստացի բնակության վերաբերյալ։
6) որոշման1-ին կետի1-ին ենթակետի «է» պարբերությունում նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխաների ծննդյան վկայականների պատճենները, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին, տեղեկանք երեխաների` միևնույն նախադպրոցական ուսումնական կամ արտադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու վերաբերյալ:
7) որոշման 1-ին կետի 2- րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, վկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի տեղեկանքը` միայնակ մայր լինելու մասին:
8) որոշման 1-ին կետի 2- րդ ենթակետի «բ» պարբերությունում նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխաների ծննդյան վկայականների պատճենները, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին, տեղեկանք երեխաների` միևնույն նախադպրոցական ուսումնական կամ արտադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու վերաբերյալ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերություների վրա։
|
Կողմ -21
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Վ. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
2025 թ. դեկտեմբերի 26 ք. Արմավիր |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական: