Գլխավոր տեղեկություն
Համար
N 479-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

23 դեկտեմբերի 2025 թ.

N 479-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 632-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 23-ի «Երևան համայնքի վարչական տարածքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» N 632-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման նախաբանում «8-12-րդ,» բառերից և կետադրական նշանից հետո լրացնել «15-րդ,» բառերը և կետադրական նշանը.

2) Որոշման հավելվածում՝

ա. 1-ին կետում «սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված» բառերը.

բ. 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«2․ Թույլտվությունը տրամադրվում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին, իսկ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված թույլտվություն ստանալու համար ներկայացված դիմումների դեպքում՝ նաև ֆիզիկական անձանց (այսուհետ՝ դիմումատու) Երևանի քաղաքապետի կողմից, իսկ համապատասխան թույլտվությունը տալու լիազորությունը վարչական շրջանի ղեկավարին պատվիրակված լինելու դեպքում՝ համապատասխան վարչական շրջանի ղեկավարի կողմից` սույն կարգի N 1 ձևին համապատասխան:».

գ. 3-րդ կետում «Թույլտվություն ստանալու համար դիմումատուն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված թույլտվություն ստանալու համար դիմելու դեպքերի,» բառերը.

դ. 3-րդ կետից հետո լրացնել նոր 3.1-ին և 3.2-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ․

«3.1․ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված թույլտվություն ստանալու համար, բացառությամբ ֆիրմային անվանումներում համայնքի անվանումը օգտագործելու թույլտվություն ստանալու դեպքերի, դիմումատուն Երևանի քաղաքապետին ներկայացնում է էլեկտրոնային եղանակով դիմում՝ www.dimum.yerevan.am առցանց հարթակի միջոցով, որին կից ներկայացվում են.

1) ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը.

2) տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.

3) դիմումատուի Երևան համայնքի հանդեպ պարտավորությունների բացակայության վերաբերյալ Երևանի վարչական շրջանի ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանքի պատճենը.

4) խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) ապրանքային նշանում օգտագործելու թույլտվություն ստանալու համար դիմելու դեպքում նաև՝ պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված ապրանքային նշանի գրանցման վկայագիրը։

3.2. «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված՝ համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1617-Ն որոշմամբ սահմանված կարգով, դիմումատուի կողմից Երևանի քաղաքապետին էլեկտրոնային եղանակով՝ www.dimum.yerevan.am առցանց հարթակով, դիմում ներկայացնելու միջոցով։».

ե. 7-րդ կետում «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված՝ համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն ստանալու համար ներկայացված դիմումների,» բառերը.

զ. 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«10. Թույլտվությունը չի կարող դիմումատուի կողմից փոխանցվել այլ ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կամ օգտագործվել այլ ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան