Գլխավոր տեղեկություն
Համար
N 469-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

23 դեկտեմբերի 2025 թ.

N 469-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 48-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» N 48-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«2. Պարտադիր բարեկարգումը` միջոցառումների համալիր է, որն ուղղված է Երևանի սանիտարական վիճակի և գեղագիտական տեսքի պահպանմանն ու բարելավմանը, բնակչության բնակվելու պայմանների հարմարավետության բարձրացմանը, ինչպես նաև քաղաքի ճարտարապետական տեսքի պահպանմանը, որոնք իրականացվում են անշարժ գույքի պարտադիր ընթացիկ նորոգման, ընդհանուր օգտագործման տարածքների պարբերաբար մաքրման, բարեկարգման կամ սույն Կարգով նախատեսված պարտադիր բարեկարգման այլ աշխատանքների կատարման միջոցով:»․

2) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«3. Պարտադիր բարեկարգման օբյեկտներն են` շենքերը, շինությունները, հանքավայրերը և այլ կառույցները, ինչպես նաև անշարժ գույքին հարակից ընդհանուր օգտագործման հողամասերը և տարածքները։»․

3) 4-րդ կետի 5-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.

4) 4-րդ կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել նոր 6-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«6) հանքավայրերը շահագործող ընդերքօգտագործողների վրա:».

5) 5-րդ կետի 6-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

6) 5-րդ կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել նոր 7-րդ և 8-րդ ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«7) հանքավայրին հարակից ընդհանուր օգտագործման ճանապարհների բարեկարգումը, խճապատումը, ասֆալտի քերուկով նորոգումը.

8) հանքավայրին հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարբերաբար մաքրման աշխատանքները, մաքրության պահպանումը և դրանց ապահովման նպատակով հանքից դուրս եկող մեքենաների անիվների լվացումը, հանքի տարածքում ջրցան թնդանոթների կամ ջրցան այլ սարքավորումների տեղադրումը, օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ, համայնքի կողմից տվյալների ստուգաչափման հնարավորությամբ, որի տեխնիկական չափորոշիչները և հասանելիության պայմանները սահմանվում են Երևանի քաղաքապետի որոշմամբ։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրամադրված ընդերքգօգտագործման թույլտվության հիման վրա ընդերքօգտագործողների կողմից հանքավայրերի շահագործման աշխատանքների իրականացման համար սույն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 48-Ն որոշման հավելվածի 5-րդ կետում լրացվող նոր 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված պայմանները գործում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամիս հետո։

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան