Գլխավոր տեղեկություն
Համար
N 484-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

23 դեկտեմբերի 2025 թ.

N 484-Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» N 405-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) Որոշման հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետի 5.2-րդ պարբերությունից հետո լրացնել նոր 5.3-րդ պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«5.3) 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարական հրապարակները կազմակերպելիս և շինարարական աշխատանքների` մասնավորապես հողային աշխատանքների իրականացման ողջ ընթացքում Կառուցապատողը շինարարական հրապարակի տարածքում` ստորգետնյա կառուցապատման մակերեսի մեկ հարկի յուրաքանչյուր 500 քմ. (հինգ հարյուր) համար պետք է ապահովի ջրցան թնդանոթների և/կամ ջրցան այլ սարքավորումների տեղադրումը, որը կապահովի առնվազն 40մ. ցողման միջակայք։ Ջրցան թնդանոթների և/կամ ջրցան այլ սարքավորումների կիրառմամբ Կառուցապատողը շինարարական հրապարակի տարածքում պետք է ապահովի հողագրունտի մինչև 1 սմ խորությամբ շերտում նվազագույնը 8 տոկոս հարաբերական խոնավություն։».

2) Որոշման հավելվածի 7-րդ կետի 8-րդ ենթակետի 8.1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8.1) Կառուցապատողը պետք է կազմակերպի ավազի, ցեմենտի, գաջի, խիճի, այլ սորուն նյութերի, հողային զանգվածների պահեստավորումը փակ տարաներով կամ փակ փաթեթավորմամբ, ինչպես նաև կազմակերպի դրանց տեղափոխումը՝ փակ տարաներով կամ փակ փաթեթավորմամբ՝ փոշու համար անթափանց ծածկոցներով ծածկված տրանսպորտային միջոցներով։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրամադրված շինարարության կամ քանդման թույլտվությունների հիման վրա Կառուցապատողների կողմից շինարարական աշխատանքների իրականացման համար սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված լրացուցիչ պայմանները գործում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամիս հետո։

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական: