ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
23 դեկտեմբերի 2025 թ. |
N 471-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Հ. ԹԵՎՈՍՅԱՆ ՓՈՂՈՑ Հ. 1/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ.1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «ՆՅՈՒ ԷՌԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Հ. Թևոսյան փողոց հ. 1/5 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2025 թ. դեկտեմբերի 23 Երևան |