ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԱՅԱՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱԼԼԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 467-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.12.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

23 դեկտեմբերի 2025 թ.

N 467-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳԱՅԱՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱԼԼԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ և 33-րդ կետերով և 70-րդ հոդվածով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Ռուսթավելի փողոցի հ.112 հասցեում հաշվառված Գայանե Պետրոսյանին և Ռուսթավելու նրբանցքի հ.20 հասցեում հաշվառված Ալլա Մանուկյանին տրամադրել բնակարանի գնման վկայագրեր:

2. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Գայանե Պետրոսյանին և Ալլա Մանուկյանին տրամադրել բնակարանի գնման վկայագրեր` Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված պահանջներին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

Հավելված

 Երևան քաղաքի ավագանու

2025 թվականի դեկտեմբերի 23-ի

N 467-Ա որոշման

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ԳԱՅԱՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱԼԼԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Սույնով կարգով սահմանվում են Երևան քաղաքի Ռուսթավելի փողոցի հ.112 և Ռուսթավելի նրբանցքի հ.20 հասցեներում հաշվառված Գայանե Պետրոսյանին և Ալլա Մանուկյանին (այսուհետ՝ Շահառու) բնակարան ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի (այսուհետ՝ Վկայագիր) միջոցով ֆինանսական աջակցության տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Վկայագիրը Երևանի քաղաքապետի կողմից հաստատված ձևաթղթին համապատասխան կազմված անվանական փաստաթուղթ է, որը հավաստում է վկայագիր ստացած անձի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից պատրաստի կամ կառուցվող շենքից բնակարան ձեռք բերելու (բնակելի տան) համար անհատույց ֆինանսական աջակցություն (այսուհետ՝ աջակցություն) ստանալու իր իրավունքը:

3. Ռուսթավելի փողոցի հ.112 հասցեում հաշվառված Գայանե Պետրոսյանին և Ռուսթավելի նրբանցքի հ.20 հասցեում հաշվառված Ալլա Մանուկյանին տրամադրվում են 35.0քմ մակերեսի համար նախատեսված բնակարանի գնման վկայագրեր՝ 1.0քմ մակերեսի համար սահմանելով 402.000 (չորս հարյուր երկու հազար) ՀՀ դրամ, յուրաքանչյուրին՝ 14.070.000 (տասնչորս միլիոն յոթանասուն) ՀՀ դրամի չափով: Բնակարանների 1քմ արժեքի համար հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի հ.1521-Ն որոշմամբ սահմանված արժեքները:

4. Վկայագիրը պարունակում է հետևյալ պարտադիր վավերապայմանները՝

1) վկայագրի թողարկման սերիան, որը կազմվում է հասցեի և համապատասխան բնակարանը նկարագրող հապավումից համապատասխանաբար` Ռ/112 և Ռ/20,

2) վկայագիրը տրամադրող մարմնի անվանումը, տրամադրման ամսաթիվը.

3) աջակցություն ստացող անձանց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը անձնագրային տվյալները.

4) տրամադրվող աջակցության չափը.

5) վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման (առուվաճառքի պայմանագրի կնքման) ժամկետը:

5. Վկայագիրը տրամադրվում է կամավորության սկզբունքով: Այն արժեթուղթ չէ և ենթակա չէ օտարման, գրավադրման, բռնագանձման ու այլ անձի փոխանցման:

6. Վկայագրում նշվող աջակցության գումարը բնակարանի նկատմամբ միանձնյա սեփականության իրավունքի գրանցման պարագայում՝ տվյալ անձի սեփականությունն է:

7. Վկայագիրը տրամադրվում է մեկ օրինակից և վկայագրով սահմանված բնակարանի գնման համար նախատեսված ժամկետը հնարավոր է վերանայել միայն մեկ անգամ:

8. Վկայագրի կորստի դեպքում, վկայագիր ստացած անձի դիմումի հիման վրա, կորցրած վկայագիրը սահմանված կարգով անվավեր է ճանաչվում, և դրա փոխարեն այդ անձին տրամադրվում է նոր վկայագիր:

9. Վկայագրի միջոցով աջակցությունը ցուցաբերվում է վճարումների ձևով, շահառուների և ձեռք բերվող գույքի սեփականատերերի միջև` սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա՝ բնակարանի արժեքը (բայց ոչ ավելի, քան վկայագրում նշված աջակցության չափը) վճարելով բնակարան (բնակելի տուն) վաճառողին՝ նրա կողմից ներկայացված հաշվեհամարին փոխանցելու միջոցով, իսկ վկայագրում ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը փոխանցվում է շահառուին՝ նրա կողմից ներկայացված հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

10. Վկայագրի միջոցով ձեռք բերված բնակարանը (բնակելի տունը) սեփականության իրավունքի գրանցման պահից հաշված` 2 տարվա ընթացքում չի կարող վաճառվել, նվիրվել, գրավ դրվել կամ օտարվել այլ եղանակով: