Գլխավոր տեղեկություն
Համար
N 477-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.12.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

23 դեկտեմբերի 2025 թ.

N 477-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 41-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12‑րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևանի քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 41-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «Վերահսկողության վարչություն» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Հ/Հ

Վերահսկողության վարչություն

Հաստիքների քանակը

Հաստիքի ամսական պաշտոնային դրույքաչափը

Հավելում

Ընդամենը ամսական աշխատավարձը

1

վարչության պետ

1

697,000

 

697,000

2

վարչության պետի տեղակալ

2

561,000

 

1,122,000

3

գլխավոր մասնագետ

2

323,000

 

646,000

4

առաջատար մասնագետ

2

289,000

 

578,000

5

խորհրդատու

3

408,000

 

1,224,000

6

գործավար

1

248,200

 

248,200

-

Մոնիթորինգի և վերլուծության բաժին

       

7

բաժնի պետ

1

408,000

 

408,000

8

խորհրդատու

1

339,000

 

339,000

9

գլխավոր մասնագետ

3

289,000

 

867,000

10

առաջատար մասնագետ

6

282,200

 

1,693,200

-

Որակի վերահսկողության բաժին

       

11

բաժնի պետ

1

408,000

 

408,000

12

Խորհրդատու

1

339,000

 

339,000

13

գլխավոր մասնագետ

2

289,000

 

578,000

14

առաջատար մասնագետ

5

282,200

 

1,411,000

-

Ներքին անվտանգության բաժին

       

15

բաժնի պետ

1

408,000

 

408,000

16

խորհրդատու

1

339,000

 

339,000

17

գլխավոր մասնագետ

6

289,000

 

1,734,000

18

առաջատար մասնագետ

5

282,200

 

1,411,000

-

Ուսումնասիրությունների կատարման

 թիվ 1 բաժին

       

19

բաժնի պետ

1

408,000

 

408,000

20

գլխավոր մասնագետ

3

289,000

 

867,000

21

առաջատար մասնագետ

3

282,200

 

846,600

-

Ուսումնասիրությունների կատարման

 թիվ 2 բաժին

       

22

բաժնի պետ

1

408,000

 

408,000

23

գլխավոր մասնագետ

3

289,000

 

867,000

24

առաջատար մասնագետ

3

282,200

 

846,600

 

ԸՆԴԱՄԵՆԸ

58

   

18, 693,600

»,

 

2) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «ԱՄԲՈՂՋԸ՝ Երևանի քաղաքապետարան»» տողում «790.0» թվերը փոխարինել «264,597,845» թվերով, «825.0» թվերը փոխարինել «275,651,645» թվերով,

3) «ԱՄԲՈՂՋԸ» տողում «2336.0» թվերը փոխարինել «2371.0» թվերով, «698,061,245» թվերը փոխարինել «709,115,045» թվերով:

2. Սույն որոշումը համայնքային ծառայության պաշտոնների մասով ուժի մեջ է մտնում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. դեկտեմբերի 23

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան