ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«23» դեկտեմբերի 2025թ. |
|
թիվ 16-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 65-րդ հոդվածի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, նպատակ ունենալով մեղմացնել սոցիալական լարվածությունը, խթանելու համայնքում արտադպրոցական կրթության կարևորությունը մշակութային և արվեստի ոլորտում և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության երաժշտական և գեղարվեստի դպրոց ՀՈԱԿ-ներում սահմանված տեղական վճարի գծով սահմանել հետևյալ արտոնությունները.
1) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի գծով 100%-ի չափով:
2) Երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի գծով 100%-ի չափով, իսկ միակողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի 50%-ի չափով:
3) Հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների խնամքի համար սահմանված վարձավճարների գծով՝ 100%-ի չափով, հաշմանդամություն ունեցող ծնողի երեխաների խնամքի համար սահմանված վարձավճարների գծով 50%-ի չափով։
4) Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաների համար՝ 28․01 և ավել միավորի դեպքում՝ գանձվող վարձավճարների գծով 100%-ի չափով, իսկ 28-ից ցածր միավորի դեպքում՝ սահմանված տեղական վճարի գծով 50%-ի չափով։
5) 3 և ավել անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների երեխաների համար՝ 100%-ի չափով։ 3 և ավել երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներում, որտեղ առկա են չափահաս երեխաներ, սահմանված վարձավճարների գծով 50%-ի չափով։
6) Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի 50%-ի չափով:
2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը.
1) Որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ երեխայի օրինական ներկայացուցչի կամ ծնողի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, երեխայի ծնողի/ծնողների մահվան վկայականի պատճենը և դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված դատական ակտերի պատճենները:
2) Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով նշված դեպքերում՝ երեխայի օրինական ներկայացուցչի կամ ծնողի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի, երեխայի ծննդյան վկայականի պատճենները, ծնողի/ծնողների հաշմանդամության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը:
3) Որոշման 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետով նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխաների ծննդյան վկայականների պատճենները, տեղեկանք ընտանեկան նպաստ ստանալու համակարգում հաշվառված լինելու վերաբերյալ:
4) Որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են երեխայի ծննդյան վկայականի, դիմումատուի անձնագրի պատճենները, երեխայի՝ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնից տրված գնահատման թերթիկի և արձանագրության պատճենները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
|
Հ/Հ Ազգանուն Անուն Հայրանուն |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
| 1. Մեխակյան Արգիշտի Մեխակի |
________ |
|
|
| 2. Յայլոյան Լյուդվիկ Գրիշայի |
________ |
|
|
| 3. Նիկողոսյան Գոհար Մոսիտի |
________ |
|
|
| 4. Ափոյան Էդվադր Լևոնի |
________ |
|
|
| 5. Վարդանյան Սամվել Սարգսի |
________ |
|
|
| 6. Թովմասյան Սաթենիկ Ռաֆիկի |
________ |
|
|
| 7. Մելիքյան Ներսես Ռոբերտի |
________ |
|
|
| 8. Խոստեխյան Նորայր Պողոսի |
________ |
|
|
| 9. Ենգիբարյան Լիլիթ Ալբերտի |
________ |
|
|
| 10. Նալբանդյան Ռուբեն Պարույրի |
________ |
|
|
| 11. Խաչատրյան Լևոն Խաչիկի |
________ |
|
|
| 12. Միրզախանյան Սոֆիա Նշանի |
________ |
|
|
| 13. Եղիազարյան Գևորգ Սահակի |
________ |
|
|
| 14. Եփրեմյան Արթուր Մեխակի |
________ |
|
|
| 15. Գրիգորյան Լուսինե Զավենի |
________ |
|
|
| 16. Մովսիսյան Կարեն Սամվելի |
________ |
|
|
| 17. Գրիգորյան Վաչիկ Գրիգորի |
________ |
|
|
| 18. Ռապյան Լիզա Յաշայի |
________ |
|
|
| 19. Ավագյան Ռաֆիկ Լևոնի |
________ |
|
|
| 20. Խաչատրյան Սևակ Սասունի |
________ |
|
|
| 21. Պատուրյան Էմմա Մայիսի |
________ |
|
|
| 22. Թամազյան Էդգար Վարդանի |
________ |
|
|
| 23. Գևորգյան Կարեն Յուրիի |
________ |
|
|
| 24. Հայրապետյան Էլլադա Էդվարդի |
________ |
|
|
| 25. Դավթյան Արմեն Աղասու |
________ |
|
|
| 26. Կոնդյան Դավիթ Մելիքսեթի |
________ |
|
|
| 27. Արշակյան Աննա Հակոբի |
________ |
|
|
| 28. Բերնեցյան Մելիքսեթ Վազգենի |
________ |
|
|
| 29. Գարյան Սարգիս Ռուբենի |
________ |
|
|
| 30. Վարդանյան Սուրեն Կարենի |
________ |
|
|
| 31. Մկրտչյան Հռիփսիմե Սամվելի |
|
|
________ |
| 32. Խաչիկյան Հարություն Ասատուրի |
|
|
________ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Ա. ՄԵԽԱԿՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական: