ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ,ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 170-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.09.2025
Ընդունող մարմին
Ախուրյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
19.09.2025
Ստորագրող մարմին
Ախուրյան համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
19.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ

 

ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2025 թվական թիվ 170-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ`

 

Կողմ -21

 

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ

ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՍԱՀԱԿԱՆՈՒՇ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ

ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան
համայնքի ղեկավար`

Զ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

2025 թվականի սեպտեմբերի 19

գյուղ Ախուրյան

 

 

Հավելված 

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի

ավագանու 2025 թվականի

սեպտեմբերի 19-ի թիվ 170-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի (այսուհետև Համայնք) կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները դրանց իրականացման կարգը։

2. Համայնքն իրականացնում է համայնքի ավագանու որոշմամբ նախատեսված կամավոր խնդիրները և դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները։

3. Այն դեպքում, երբ Համայնքի կամավոր խնդիրների լուծման սեփական լիազորությունների իրականացման համար պահանջվում է միջոցների հատկացում՝ Համայնքի ղեկավարը դրանք իրականացնում է Համայնքի բյուջեով նախատեսված հատկացումներին համապատասխան և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական (կամ այլ) միջոցների հատկացման չափերի մասին Համայնքի ավագանու որոշման դեպքում:

4. Այն դեպքերում, երբ Համայնքի կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման համար չի պահանջվում ֆինանսական միջոցների հատկացում՝ Համայնքի ղեկավարը դրանք իրականացնում է ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ:

5. Կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման համար առաջարկություններով կարող են հանդես գալ Համայնքի ղեկավարը, Համայնքի ավագանու անդամները, Համայնքի բնակիչները, հասարակական կազմակերպությունները և միավորումները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտներ:

6. Այն դեպքում, երբ Համայնքի կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացումը նախաձեռնում է Համայնքի ղեկավարը կամ Համայնքի ավագանու անդամը, նախաձեռնողը Համայնքի ավագանու քննարկամանն է ներկայացնում կամավոր խնդիրների, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման վերաբերյալ առաջարկությունը՝ նշելով օրենսդրությամբ նախատեսված լիազորության տեսակը, դրա համար անհրաժեշտ միջոցները և անհրաժեշտության հիմնավորումը հավաստող փաստաթղթերը, եթե դրանք առկա են:

7. Այն դեպքում, երբ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացումը նախաձեռնում են Համայնքի բնակիչները, հասարակական կազմակերպությունները և միավորումները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտները, նախաձեռնողը Համայնքի ղեկավարին է ներկայացնում կամավոր խնդիրների, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման վերաբերյալ դիմում՝ նշելով օրենսդրությամբ նախատեսված լիազորության տեսակը, դրա համար անհրաժեշտ օգնության տեսակը, անհրաժեշտության հիմնավորումը և դրա պատճառը, անհրաժեշտ հիմնավորումը հավաստող փաստաթղթերը, եթե դրանք առկա են:

8. Համայնքի ղեկավարը դիմումը և սույն կարգի 5-ից 6-րդ կետերում նշված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո՝

1) կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացմանը համաձայնելու դեպքում՝ մեկամսյա ժամկետում ճշտում է դրանց արժանահավատությունը, ուսումնասիրում կամավոր խնդիրների իրականացման համար առկա անհրաժեշտ միջոցները և իր կարծիքը, ինչպես նաև կամավոր խնդիրների իրականացման վերաբերյալ նախաձեռնողի ներկայացրած փաստաթղթերը և Համայնքի ավագանու որոշման նախագիծը (անհրաժեշտության դեպքում) ներկայացնում է Համայնքի ավագանու քննարկմանը և այդ մասին տեղեկացնում է նախաձեռնողին:

2) Կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացմանը չհամաձայնելու դեպքում նախաձեռնողին՝ գրավոր տեղեկացնում է այդ մասին նշելով չհամաձայնելու պատճառները, փաստական և իրավական հիմքերը:

9. Եթե կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման նախաձեռնողը սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում Համայնքի ղեկավարից չի ստանում կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացմանը չհամաձայնելու մասին գրավոր պատասխան կամ իր փաստաթղթերը Համայնքի ավագանուն ուղարկելու վերաբերյալ գրություն կամ եթե նախաձեռնողը համաձայն չէ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացմանը Համայնքի ղեկավարի չհամաձայնելու մասին հիմնավորումներին, ապա 20-օրյա ժամկետում Համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի կրկնօրինակը՝ սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերի հետ միասին, իսկ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացմանը Համայնքի ղեկավարի չհամաձայնելու վերաբերյալ գրավոր պատասխանի առկայության դեպքում՝ այդ պատասխանի վերաբերյալ իր առարկությունները և Համայնքի ավագանուն ուղղված դիմումը ներկայացնում է վերջինիս քննարկմանը։

10. Համայնքի ավագանին սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց, ինչպես նաև իր նախաձեռնությամբ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարցը քննարկելուց հետո ընդունում է որոշում կամավոր խնիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացմանը համաձայնություն տալու կամ մերժելու վերաբերյալ:

11. Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են՝ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման սոցիալական ծառայության տեսակը դրա համար անհրաժեշտ միջոցները և անհրաժեշտության հիմնավորումը, իսկ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացումը մերժելու դեպքում պատճառները, փաստական և իրավական հիմքերը:

12. Համայնքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչները սահմանված են Համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 26-Ն որոշմամբ։

13. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին Համայնքի կողմից կարող է տրամադրվել համայնքի կողմից «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ցանկացած սոցիալական ծառայություն, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված նպաստների կամ այլ դրամական օգնության նշանակման և վճարման։

14. Համայնքի ղեկավարը այլ մարմիններից կամ կազմակերպություններից, ինչպես նաև ֆիզիկական անձանցից ստացված կամ իր գործառույթների իրականացման ընթացքում ստացած տեղեկատվության հիման վրա հայտնաբերում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «բ», «գ», «դ», ենթակետերում նշված հանգամանքներով պայմանավորված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին, ներառյալ՝ տնայցեր կատարելու միջոցով և օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով ուղղորդում է միասնական սոցիալական ծառայություն։

15. Համայնքի կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ոլորտի հիմնական սոցիալական ծառայություններն են՝

1) խորհրդատվական օգնությունը,

2) սոցիալական-վերականգնողական օգնությունը,

3) բնաիրային օգնությունը,

4) կենցաղային օգնությունը,

5) Կացարանով ապահովումը,

6) խնամքը,

7) իրավաբանական օգնությունը,

8) զբաղվածության ծառայությունները,

9) ընտանիքի կենսաապահովման կայունացման օգնությունը,

10) բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումը կամ հատուցումը կամ վառելանյութ ձեռք բերելու համար հատուցումը,

11) սոցիալ-հոգեբանական օգնությունը,

12) սոցիալական պատրոնաժը,

13) սոցիալական ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնությունը,

14) օրենսդրությամբ նախատեսված այլ սոցիալական ծառայություններ։

16. Համայնքի կողմից անձին կամ ընտանիքին միաժամանակ կարող են տրամադրվել մեկից ավելի սոցիալական ծառայություններ։

17. Սպորտի բնագավառում մրցանակային տեղեր զբաղեցրած Ախուրյան համայնքի բնակիչ հանդիսացող մարզիկներին և մարզիչներին արժանացնել դրամական պարգևատրման՝ հետևյալ չափերով.

 

Օլիմպիական սպորտաձևեր

 

1) Օլիմպիական խաղեր

 

ա․ 1-ին մրցանակակիր - 5 000000 դրամ, մարզիչին՝ 2 500000 դրամ

բ․ 2-րդ մրցանակակիր - 4 000000 դրամ, մարզիչին՝ 2 000000 դրամ

գ․ 3-րդ մրցանակակիր - 3 000000 դրամ, մարզիչին՝ 1 500000 դրամ

 

2) Մեծահասակների աշխարհի առաջնություն

 

ա․ 1-ին մրցանակակիր - 3 000000 դրամ, մարզիչին՝ 1 500000 դրամ

բ․ 2-րդ մրցանակակիր - 2 000000 դրամ, մարզիչին՝ 1 000000 դրամ

գ․ 3-րդ մրցանակակիր - 1 500000 դրամ, մարզիչին՝ 750000 դրամ

 

3) Մեծահասակների Եվրոպայի առաջնություն

 

ա․ 1-ին մրցանակակիր - 2 000000 դրամ, մարզիչին՝ 1 000000 դրամ

բ․ 2-րդ մրցանակակիր - 1 500000 դրամ, մարզիչին՝ 750000 դրամ

գ․ 3-րդ մրցանակակիր - 1 000000 դրամ, մարզիչին՝ 500000 դրամ

 

4) Երիտասարդների աշխարհի առաջնություն

 

ա․ 1-ին մրցանակակիր - 1000000 դրամ, մարզիչին՝ 500000 դրամ

բ․ 2-րդ մրցանակակիր - 600000 դրամ, մարզիչին՝ 300000 դրամ

գ․ 3-րդ մրցանակակիր - 400000 դրամ, մարզիչին՝ 200000 դրամ

 

5) Երիտասարդների Եվրոպայի առաջնություն

 

ա․ 1-ին մրցանակակիր - 500000 դրամ, մարզիչին՝ 250000 դրամ

բ․ 2-րդ մրցանակակիր - 400000 դրամ, մարզիչին՝ 200000 դրամ

գ․ 3-րդ մրցանակակիր - 300000 դրամ, մարզիչին՝ 150000 դրամ

 

6) Պատանիների աշխարհի առաջնություն

 

ա․ 1-ին մրցանակակիր - 300000 դրամ, մարզիչին՝ 150000 դրամ

 բ․ 2-րդ մրցանակակիր - 200000 դրամ, մարզիչին՝ 100000 դրամ

գ․ 3-րդ մրցանակակիր - 150000 դրամ, մարզիչին՝ 75000 դրամ

 

7) Պատանիների Եվրոպայի առաջնություն

 

ա․ 1-ին մրցանակակիր - 250000 դրամ, մարզիչին՝ 125000 դրամ

բ․ 2-րդ մրցանակակիր - 200000 դրամ, մարզիչին՝ 100000 դրամ

գ․ 3-րդ մրցանակակիր - 100000 դրամ, մարզիչին՝ 50000 դրամ

 

8) Մինչև 15 տարեկանների Աշխարհի և Եվրոպայի առաջնություններ

 

ա․ 1-ին մրցանակակիր - 200000 դրամ, մարզիչին՝ 100000 դրամ

բ․ 2-րդ մրցանակակիր - 150000 դրամ, մարզիչին՝ 75000 դրամ

գ․ 3-րդ մրցանակակիր - 100000 դրամ, մարզիչին՝ 50000 դրամ

 

9) Օլիմպիական վարկանիշային մրցաշար

 

ա․ մարզիկին - 1000000 դրամ, մարզիչին՝ 500000 դրամ

 

10) Բանակայինների աշխարհի առաջնություն

 

ա․ 1-ին մրցանակակիր - 400000 դրամ, մարզիչին՝ 200000 դրամ

բ․ 2-րդ մրցանակակիր - 300000 դրամ, մարզիչին՝ 150000 դրամ

գ․ 3-րդ մրցանակակիր - 200000 դրամ, մարզիչին՝ 100000 դրամ

 

11) Աշխարհի գավաթ, գրանտ պրի. միջազգաին մրցաշարեր

 

Մեծահասակների առաջնություն

ա․ 1-ին մրցանակակիր - 200000 դրամ, մարզիչին՝ 100000 դրամ

բ․ 2-րդ մրցանակակիր -150000 դրամ, մարզիչին՝ 75000 դրամ

գ․ 3-րդ մրցանակակիր - 100000 դրամ, մարզիչին՝ 50000 դրամ

 

12) Մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնություններ

 

ա․ 1-ին մրցանակակիր - 300000 դրամ, մարզիչին՝ 150000 դրամ

բ․ 2-րդ մրցանակակիր - 200000 դրամ, մարզիչին՝ 100000 դրամ

գ․ 3-րդ մրցանակակիր - 100000 դրամ, մարզիչին՝ 50000 դրամ

 

13) Երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնություն

 

ա․ 1-ին մրցանակակիր - 200000 դրամ, մարզիչին՝ 100000 դրամ

 

14) Պատանիների Հայաստանի Հանրապետության առաջնություն

 

ա․ 1-ին մրցանակակիր - 80000 դրամ, մարզիչին՝ 40000 դրամ

 

Ոչ օլիմպիական մարզաձևեր (սամբո, շախմատ)

 

15) Մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնություն

 

ա․ 1-ին մրցանակակիր - 150000 դրամ, մարզիչին՝ 75000 դրամ

 

16) Երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնություն

 

ա. 1-ին մրցանակակիր - 80000 դրամ, մարզիչին՝ 40000 դրամ

 

17) Պատանիների Հայաստանի Հանրապետության առաջնություն

 

ա․ 1-ին մրցանակակիր - 50000 դրամ, մարզիչին՝ 25000 դրամ

 

18) Մեծահասակների աշխարհի առաջնություն

 

ա․ 1-ին մրցանակակիր - 1 000000 դրամ, մարզիչին՝ 500000 դրամ

բ․ 2-րդ մրցանակակիր - 750000 դրամ, մարզիչին՝ 375000 դրամ

գ ․ 3-րդ մրցանակակիր - 500000 դրամ, մարզիչին՝ 250000 դրամ

 

19) Մեծահասակների Եվրոպայի առաջնություն

 

ա․ 1-ին մրցանակակիր - 700000 դրամ, մարզիչին՝ 350000 դրամ

բ․ 2-րդ մրցանակակիր - 500000 դրամ, մարզիչին՝ 250000 դրամ

գ․ 3-րդ մրցանակակիր - 250000 դրամ, մարզիչին՝ 125000 դրամ

 

20) Երիտասարդների աշխարհի առաջնություն

 

ա․ 1-ին մրցանակակիր - 500000 դրամ, մարզիչին՝ 250000 դրամ

բ․ 2-րդ մրցանակակիր - 300000 դրամ, մարզիչին՝ 150000 դրամ

գ․ 3-րդ մրցանակակիր - 200000 դրամ, մարզիչին՝ 100000 դրամ

 

21) Երիտասարդների Եվրոպայի առաջնություն

 

ա․ 1-ին մրցանակակիր - 200000 դրամ, մարզիչին՝ 100000 դրամ

բ․ 2-րդ մրցանակակիր - 150000 դրամ, մարզիչին՝ 75000 դրամ

գ․ 3-րդ մրցանակակիր- 100000 դրամ, մարզիչին՝ 50000 դրամ

 

22) Պատանիների աշխարհի առաջնություն

 

ա․ 1-ին մրցանակակիր - 150000 դրամ, մարզիչին՝ 75000 դրամ

բ․ 2-րդ մրցանակակիր - 100000 դրամ, մարզիչին՝ 50000 դրամ

գ․ 3-րդ մրցանակակիր - 50000 դրամ, մարզիչին՝ 25000 դրամ

 

23) Պատանիների Եվրոպայի առաջնություն

 

ա․ 1-ին մրցանակակիր - 100000 դրամ, մարզիչին՝ 50000 դրամ

բ․ 2-րդ մրցանակակիր - 60000 դրամ, մարզիչին՝ 30000 դրամ

գ․ 3-րդ մրցանակակիր - 40000 դրամ, մարզիչին՝ 20000 դրամ

 

18. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված մրցույթներին, օլիմպիադաներին, մեծ միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին և փառատոներին բարձր արդյունքներ արձանագրած Ախուրյանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող արվեստի, երաժշտական դպրոցների, մարզամշակութային կենտրոնների սաներին և մանկավարժներին արժանացնել դրամական պարգևատրման՝ հետևյալ չափերով.

 

1) անհատական

ա) 1-ին կարգի մրցանակակիր- 300000 դրամ, մանկավարժին՝ 150000դրամ

բ) 2-րդ կարգի մրցանակակիր - 250000 դրամ, մանկավարժին՝ 125000 դրամ

գ) 3-րդ կարգի մրցանակակիր -200000 դրամ, մանկավարժին՝ 100000 դրամ

2) խմբային (երգչախմբային, պարային, թատերական և կիրառական արվեստ)

ա) 1-ին կարգի մրցանակակիր - 400000 դրամ

բ) 2-րդ կարգի մրցանակակիր - 300000 դրամ

գ) 3-րդ կարգի մրցանակակիր -200000 դրամ

19. Միջազգային օլիմպիադաներին և մրցույթներին բարձր արդյունքներ արձանագրած Ախուրյան համայնքի բնակիչ հանդիսացող հանրակրթական դպրոցների աշակերտներին և մանկավարժներին.

1) Միջազգային մրցույթներ, օլիմպիադաներ

ա) 1-ին կարգի մրցանակակիր - 200000 դրամ, մանկավարժին՝ 100000 դրամ

բ) 2-րդ կարգի մրցանակակիր - 180000 դրամ, մանկավարժին՝ 90000 դրամ

գ) 3-րդ կարգի մրցանակակիր - 160000 դրամ, մանկավարժին՝ 80000 դրամ:

 

20․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող «Տարվա լավագույններ» հանրապետական մրցույթում, ինչպես նաև միջազգային մասնագիտական, նորարարական մրցույթներում հաղթող ճանաչված Ախուրյանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցների մանկավարժներին արժանացնել դրամական պարգևատրման՝ հետևյալ չափերով.

1) «Տարվա լավագույններ» մրցույթի բոլոր անվանակարգերում (լավագույն տնօրեն, ուսուցիչ (բոլոր առարկայական ուղղություններով), դաստիարակ, խմբակավար), հաղթող ճանաչված մանկավարժ - 200.000 դրամ,

2) Միջազգային մրցույթներում, նախագծերում կամ ծրագրերում մասնագիտական կամ նորարարական նախաձեռնությամբ հաղթող ճանաչված մանկավարժ-300.000 դրամ։

(հավելվածը խմբ. 19.12.25 թիվ 284-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.12.2025, թիվ 284-Ն 19.09.2025, թիվ 170-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան