ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԱՍԿԱԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԵԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 464-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.12.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

23 դեկտեմբերի 2025 թ.

N 464-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԿԱՍԿԱԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԵԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի 8-րդ կետով.

 Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Համայնքային սեփականություն հանդիսացող Թամանյան փողոցի հ.10/1 հասցեում գտնվող 2.448102 հա մակերեսով հողամասի վրա «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագիծ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 23-ի «ներդրումային ծրագրին հավանություն տալու, «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊ ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն և ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու և լիազորություն վերապահելու մասին» հ.1499-Ա որոշման 2-րդ կետով նախատեսված կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի տարեկան վճարը հաշվարկել անշարժ գույքի հարկի 2026 թվականի տարեկան դրույքաչափով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2026 թվականի ծրագրի` (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. դեկտեմբերի 23

Երևան