ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2025 թվականի N 160-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի՝ ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝
1) եկամուտներ՝ 7 582 105,5 (յոթ միլիարդ հինգ հարյուր ութսուներկու միլիոն մեկ հարյուր հինգ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ,
2) ծախսեր՝ 7 582 105,5 (յոթ միլիարդ հինգ հարյուր ութսուներկու միլիոն մեկ հարյուր հինգ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ։
2. Սահմանել որ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարը համայնքի 2026 թվականի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել վերաբաշխումներ բյուջեով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 10%-ի սահմաններում, սույն որոշումով հաստատված ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն որոշմամբ յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների կրճատում ոչ ավել, քան 20%-ի չափով կամ ավելացում 35%-ից ավելի չափով:
3. Թույլատրել համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում.
1) համայնքի ավագանու մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը,
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 01-ից:
|
Կողմ -18 Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ Լ. ԱՆԱՆՅԱՆ Ն. ՄԵՍՐՈՊՅԱՆ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Կ. ԼԱԼԱԶԱՐՅԱՆ Ս. ԷԼԲԱԿՅԱՆ Ս. ՄԵԼԻՔՅԱՆ Ս. ԱԴԱՄՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Լ. ԳԱՍՊԱՐՅԱՆ Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Վ. ԵԴԻԳԱՐՅԱՆ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ռ. ՄԽԻԹԱՐՅԱՆ Վ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Ս. ՄՈՍՈՅԱՆ Կ. ՍԻՄՈՆՅԱՆ Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆ |
Դեմ -12 Է. ԲԱՐՍԵՂՅԱՆ Լ. ԱՆԱՆՅԱՆ Շ. ԱՐԱՄՅԱՆ Ք. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ Գ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ Ն. ԲԵԳԶԱԴՅԱՆ Ա. ԲԵՅԲՈՒՏՅԱՆ Վ. ԴԱՎԹՅԱՆ Լ. ՆԱԶԱՐՅԱՆ |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ |
Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ |
|
2025 թ. դեկտեմբերի 19 ք. Գյումրի |
|
Շիրակի մարզի Գյումրի համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 15.07.2026, N 97-Ն | 19.12.2025, N 160-Ն | |
| 07.05.2026, N 82-Ն | 19.12.2025, N 160-Ն | |
| 10.02.2026, N 3-Ն | 19.12.2025, N 160-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|