ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 5-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 4-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 457-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.12.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

23 դեկտեմբերի 2025 թ.

N 457-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 5-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 4-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2025 թվականի դեկտեմբերի 19-ի N 5215-Ա որոշումը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը (կցվում է)։

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

ՕՐԱԿԱՐԳ

 

1. Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Երևան համայնքում տեղական տուրքերի 2026 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին: (Չզեկուցվող)

3. Երևան համայնքում տեղական վճարների 2026 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին: (Չզեկուցվող)

4. Երևանի զարգացման 2026 թվականի ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)

5. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

6. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

7. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2026 թվականի ծրագրի (ներառյալ՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ: (Չզեկուցվող)

8. «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման համար տրամադրված հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճարը անշարժ գույքի տարեկան դրույքաչափով հաշվարկելու մասին: (Չզեկուցվող)

9. Գայի պողոտայի հ.45/7 հասցեում գտնվող՝ սեփականության իրավունքով Արմեն Արսենյանին պատկանող հողամասը Դավիթ-Բեկի փողոցի հ.95/2 հասցեին հարող տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)

10. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)

11. Գայանե Պետրոսյանին և Ալլա Մանուկյանին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

12. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի N 527-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)

13. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 48-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

14. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոց հ.6 հասցեում Երևանի հ.136 հիմնական դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

15. Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Հ. Թևոսյան փողոց հ.1/5 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

16. Թանգարանային առարկանները ժամանակավոր պահպանության հանձնելու մասին: (Չզեկուցվող)

17. Թանգարանային առարկաները ժամանակավոր պահպանության հանձնելու մասին: (Չզեկուցվող)

18. Մհեր Մկրտչյանի արձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)

19. «1944 թվականի Վարշավայի ապստամբության ժամանակ լեհերի կողքին պայքարող հայերի հիշատակին նվիրված» հուշաքարի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)

20. «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)

21. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

22. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

23. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 23-ի N 632-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

24. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

25. Երևան համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին: (Զեկուցվող)

26. Երևան համայնքում 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին: (Զեկուցվող)

27. Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին: (Զեկուցվող)

28. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N405-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին: (Զեկուցվող)