ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2025 թվականի N 85-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, 15-րդ հոդվածի, համայնքի ավագանին որոշում է՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2026 թվականի տեղական վճարների նոր տեսակներն ու դրույքաչափերը համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Համայնքի ավագանու անդամներ
|
Կողմ -15 ՌՈՒԲԵՆՅԱՆ ՀՈՒՆԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱՔՍԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՄԱՐՋԱՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԵՂԻԱԶԱՐ ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԼԱՐԻՍԱ ՂԱԶԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԱԶԻԶՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍԱՖԱՐՅԱՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
Համայնքի ղեկավար |
Հ. ՌՈՒԲԵՆՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի N 85-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Հողամասերի, շինությունների, նպատակային, գործառնական նշանակության փոփոխության նպատակով փաստաթղթերի կազմման համար համաձայն ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 56 և 57 կետերով սահմանված ցանկի
1) ֆիզիկական անձանց համար 40 000 (քառասուն հազար) դրամ
2) իրավաբանական անձանց համար 100 000 (մեկ հարյուր հազար) դրամ
2. Հատակագծի հաստատման համար 3000 (երեք հազար) դրամ
3. Իրադրության հատակագծի տրամադրման համար 1000 ( հազար) դրամ
4. Էքսկավատորի օգտագործման ծառայության համար՝ 1 ժամ 10000 (տասը հազար) դրամ
5. Կոյուղագծերի մաքրման ծառայություն՝ 1 հորի մաքրում 15000 (տասնհինգ հազար) դրամ
6. Գյուղատնտեսական մեքենաների օգտագործման տրամադրելու համար․
1) Ֆրեզ՝ 1000 մետրի համար 5000 ( հինգ հազար) դրամ
2) Սրսկիչ (սրսկում առանց նյութերի տրամադրման)՝ 1000 մետրի համար 1000 (մեկ հազար) դրամ
3) Կարտոֆիլահանիչ՝ 1000 մետրի համար 15000 (տասնհինգ հազար) դրամ
4) Կարտոֆիլատնկիչ՝ 1000 մետրի համար 15000 (տասնհինգ հազար) դրամ
5) Պարարտանյութի ցրիչ՝ 1 հա-ի համար 5000 (հինգ հազար) դրամ
7. Ակունք համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ, իսկ յուրաքանչյուր հենասյան մեկ լարանցման համար՝ ամսական 300 (երեք հարյուր) դրամ
8. Շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի գոյացման դեպքում նշված աղբի` համապատասխան կոնտեյներով փոխադրման ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ ըստ ծավալի՝ 1 խորանարդ մետր շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի տեղափոխման համար 1500 (մեկ հազար հինգ հարյուր հազար) դրամ
9. Ակունք համայնքում ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման կամ ապամոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման հետ կապված ծառայության դիմաց փոխհատուցման վճար
1) Մինչև 100 մետրի դեպքում` 20 000 (քսան հազար) դրամ
2) 101-ից մինչև 500 մետրի դեպքում` 30 000 (երեսուն հազար) դրամ
3) 501 և ավելի մետրի դեպքում` 40 000 (քառասուն հազար) դրամ
10. Ակունք համայնքի Ակունք և Կապուտան բնակավայրերի գյուղամերձ արոտներից օգտվելու համար.
1) մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար տարեկան 500 ( հինգ հարյուր) դրամ
2) մեկ գլուխ մանր եղջերավոր անասունի համար տարեկան 200 (երկու հարյուր) դրամ;
11. Ակունք համայնքի բնակավայրերի գյուղամերձ արոտների տարածքում գտնվող ջրարբիացման համակարգի խմոցներից օգտվելու մեկ արոտային սեզոնի համար.
1) մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար 400 (չորս հարյուր) դրամ
2) մեկ գլուխ մանր եղջերավոր անասունի համար 200 (երկու հարյուր) դրամ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|