ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 126-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2025
Ընդունող մարմին
Սիսիան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.12.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
23.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

 

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2025 թվականի թիվ 126-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով․

 

Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի տեսակները՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղական տուրքերի գոտիավորումները՝ համաձայն հավելված 2-ի:

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 3-ի:

4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2026 թվականի տեղական վճարների տեսակները՝ համաձայն հավելված 4-ի:

5. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2026 թվականի տեղական վճարների և արտոնությունների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 5-ի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

Կողմ -12

 

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՇՈՏ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՀՐԱՉՅԱ


ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՍՈՒԼԵՅՄԱՆՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԲԱԲԱՅԱՆ ԳՐԻՇԱ

ՂԱԶԱՐՅԱՆ ՄԻՇԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

 

Համայնքի ղեկավար՝

 

2025 թ. դեկտեմբերի 23

ք. Սիսիան

Հ. Առաքելյան

 

 

 

Հավելված 1

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի
ավագանու
2025 թ. դեկտեմբերի 23-ի
թիվ 126-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ տեսակները`

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների (բացառությամբ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար:

3. Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար:

4. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվություն համար:

5. Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար.

1) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար.

2) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար:

7. Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար:

9. Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար:

10. Օրենքով նախատեսված դեպքերում համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար:

11. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար:

12. Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար:

13. Համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար:

14. Քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ, սահմանված կարգին համապատասխան, տնային կենդանիներ պահելու թույլտվության համար:

15. Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների:

16. Համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար:

17. Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար:

18. Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար:

19. Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար:

20. Համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար:

 

Աշխատակազմի քարտուղար՝

Կ․ Իվանյան

 

 

Հավելված 2

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի
ավագանու
2025 թ. դեկտեմբերի 23-ի
թիվ 126-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում սահմանվում է հետևյալ գոտիավորումները՝

1. 1-ին գոտին ընդգրկում է Սիսիան քաղաքը.

2. 2-րդ գոտին ընդգրկում է Բռնակոթ, Անգեղակոթ, Դարբաս, Շամբ, Շաքի և Շաղատ բնակավայրերը.

3. 3-րդ գոտին ընդգրկում է Ախլաթյան, Աշոտավան, Ույծ, Վաղատին, Նորավան, Տոլորս, Աղիտու, Շենաթաղ, Որոտնավան, Սալվարդ, Լոր, Թասիկ, Դաստակերտ, Իշխանասար, Հացավան, Գորայք, Սառնակունք, Սպանդարյան և Ծղուկ բնակավայրերը.

4. 4-րդ գոտին ընդգրկում է Թանահատ, Արևիս, Բալաք, Բնունիս, Գետաթաղ, Մուցք, Նժդեհ, Տորունիք և Լծեն բնակավայրերը:

 

Աշխատակազմի քարտուղար՝

Կ․ Իվանյան

 

 

Հավելված 3

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի
ավագանու
2025 թ. դեկտեմբերի 23-ի
թիվ 126-Ն որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ

 

 

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՏԵՍԱԿԸ

Տեղական տուրքի դրույքաչափը ըստ գոտիավորման,

ՀՀ դրամ

1-ին գոտի

2-րդ գոտի

3-րդ գոտի

4-րդ գոտի

1

2

3

4

5

6

1.

 Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.

       

1)

հիմնական շենքերի և շինությունների համար`

       

ա.

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների համար՝

տասնհինգ հազար

տասնհինգ հազար

տասնհինգ հազար

տասնհինգ հազար

բ.

մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար`

տասնհինգ հազար

տասնհինգ հազար

տասնհինգ հազար

տասնհինգ հազար

2)

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) համար՝

       

ա.

200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեսուն հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը

       

բ.

501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100 հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

       

գ.

1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 200 հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

       

դ.

3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ մեկ միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետովսահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը

       

3)

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների համար`

       

ա.

200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

 

երեսուն հազար դրամ

երեսուն հազար դրամ

երեսուն հազար դրամ

բ.

501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

 

հիսուն հազար դրամ

հիսուն հազար դրամ

հիսուն հազար դրամ

գ.

1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

 

հիսուն հազար դրամ

հիսուն հազար դրամ

հիսուն հազար դրամ

դ.

3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

 

 հարյուր հազար դրամ

 հարյուր հազար դրամ

 հարյուր հազար դրամ

4)

ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

       

ա.

մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հինգ հազար դրամի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,

       

բ.

20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 10 հազար դրամի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը

       

2.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների (բացառությամբ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար (եթե «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4.1-ին մասով այլ բան սահմանված չէ)՝

       

1)

այլ շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների, շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝

       

ա.

200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` վաթսուն հազար դրամի և շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը

       

բ.

501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200 հազար դրամի և շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը

       

գ.

1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 400 հազար դրամի և շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը

       

դ.

3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ երկու միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար երկու միլիոն դրամի հանրագումարի ու «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված՝ շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը

       

3.

 Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով

       

1)

չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն`

երեք հազար

երեք հազար

երեք հազար

երեք հազար

2)

բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար 1-ին կետի «բ»,«գ»,«դ» ենթակետերով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.

       

3)

նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար 1-ին կետի «բ»,«գ»,«դ» ենթակետերով սահմանված նորմերը և դրույքաչափերը

       

4.

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվություն համար.

հինգ հազար

հինգ հազար

հինգ հազար

հինգ հազար

5.

Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

երկու հարյուր հազար

երկու հարյուր հազար

երկու հարյուր հազար

երկու հարյուր հազար

1)

համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

երկու հարյուր հազար

երկու հարյուր հազար

երկու հարյուր հազար

երկու հարյուր հազար

2)

համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

երկու հարյուր հազար

երկու հարյուր հազար

երկու հարյուր հազար

երկու հարյուր հազար

6.

 Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 

մեկ հարյուր հազար

մեկ հարյուր հազար

մեկ հարյուր հազար

1)

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 

մեկ հարյուր հազար

մեկ հարյուր հազար

մեկ հարյուր հազար

2)

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 

մեկ հարյուր հազար

մեկ հարյուր հազար

մեկ հարյուր հազար

7.

Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար․

վաթսուն հազար

վաթսուն հազար

վաթսուն հազար

վաթսուն հազար

8.

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 

քսան հազար

քսան հազար

քսան հազար

9.

Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար.

հիսուն հազար

հիսուն հազար

հիսուն հազար

հիսուն հազար

10.

Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար.

       

1)

ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

       

ա.

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

տասը հազար

երկու հազար հինգ հարյուր

երկու հազար

մեկ հազար հինգ հարյոր

բ.

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

տասներեք հազար

տաս հազար հինգ հարյուր

տաս հազար հինգ հարյուր

տաս հազար հինգ հարյուր

գ.

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

տասնհինգ հազար

տասներեք հազար հինգ հարյուր

տասներեք հազար հինգ հարյուր

տասներեք հազար հինգ հարյուր

դ.

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

քսաներեք հազար

քսան հազար հինգ հարյուր

քսան հազար հինգ հարյուր

քսան հազար հինգ հարյուր

ե.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

երեսունհինգ հազար

քսանհինգ հազար հինգ հարյուր

քսանհինգ հազար հինգ հարյուր

քսանհինգ հազար հինգ հարյուր

զ.

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

հիսունհինգ հազար

քառասունհինգ հազար հինգ հարյուր

քառասունհինգ հազար հինգ հարյուր

քառասունհինգ հազար հինգ հարյուր

2)

օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

       

ա.

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

տասը հազար

երկու հազար հինգ հարյուր

երկու հազար

մեկ հազար հինգ հարյուր

բ.

 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

տասներեք հազար

տասը հազար հինգ հարյուր

տասը հազար հինգ հարյուր

տասը հազար հինգ հարյուր

գ.

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

տասնհինգ հազար

տասներեք հազար հինգ հարյուր

տասներեք հազար հինգ հարյուր

տասներեք հազար հինգ հարյուր

դ.

 - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

քսաներեք հազար

քսան հազար հինգ հարյուր

քսան հազար հինգ հարյուր

քսան հազար հինգ հարյուր

ե.

 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

երեսունհինգ հազար

քսանհինգ հազար հինգ հարյուր

քսանհինգ հազար հինգ հարյուր

քսանհինգ հազար հինգ հարյուր

զ.

 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

հիսունհինգ հազար

քառասունհինգ հազար հինգ հարյուր

քառասունհինգ հազար հինգ հարյուր

քառասունհինգ հազար հինգ հարյուր

11.

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բացoթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար, յուրաքանչյուր օրվա համար, մեկ քառակուսի մետրի համար.

երեք հարյուր հիսուն

երեք հարյուր հիսուն

երեք հարյուր հիսուն

երեք հարյուր հիսուն

12.

Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար։

       

1)

առևտրի օբյեկտների համար

քսանհինգ հազար

քսանհինգ հազար

քսանհինգ հազար

քսանհինգ հազար

2)

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

հիսուն հազար

հիսուն հազար

հիսուն հազար

հիսուն հազար

3)

բաղնիքների (սաունաների) համար

երկու հարյուր հազար

երկու հարյուր հազար

երկու հարյուր հազար

երկու հարյուր հազար

4)

խաղատների համար

հինգ հարյուր հազար

հինգ հարյուր հազար

հինգ հարյուր հազար

հինգ հարյուր հազար

5)

 շահումով խաղերի համար

երկու հարյուր հիսուն հազար

երկու հարյուր հիսուն հազար

երկու հարյուր հիսուն հազար

երկու հարյուր հիսուն հազար

6)

 վիճակախաղերի համար

մեկ հարյուր հազար

մեկ հարյուր հազար

մեկ հարյուր հազար

մեկ հարյուր հազար

13.

Համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար, տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար․

       

1)

հիմնական շինությունների ներսում՝

       

ա.

 մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

հինգ հազար

հինգ հազար

հինգ հազար

հինգ հազար

բ.

 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

վեց հազար

վեց հազար

վեց հազար

վեց հազար

գ.

 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

տասնմեկ հազար

տասնմեկ հազար

տասնմեկ հազար

տասնմեկ հազար

դ.

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

տասնյոթ հազար

տասնյոթ հազար

տասնյոթ հազար

տասնյոթ հազար

ե.

 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

քսանհինգ հազար

քսանհինգ հազար

քսանհինգ հազար

քսանհինգ հազար

զ.

 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

երեսունհինգ հազար

երեսունհինգ հազար

երեսունհինգ հազար

երեսունհինգ հազար

2)

ոչ հիմնական շինությունների ներսում`

       

ա.

 մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

մեկ հազար

մեկ հազար

մեկ հազար

մեկ հազար

բ.

 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

մեկ հազար հինգ հարյուր

մեկ հազար հինգ հարյուր

մեկ հազար հինգ հարյուր

մեկ հազար հինգ հարյուր

գ.

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

երկու հազար հինգ հարյուր

երկու հազար հինգ հարյուր

երկու հազար հինգ հարյուր

երկու հազար հինգ հարյուր

դ.

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

հինգ հազար

հինգ հազար

հինգ հազար

հինգ հազար

ե.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

տասը հազար

տասը հազար

տասը հազար

տասը հազար

զ.

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

քսան հազար

քսան հազար

քսան հազար

քսան հազար

14.

Քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար. օրացուցային տարվա համար

հինգ հազար

զրո

զրո

զրո

15.

Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝

       

1)

ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

երկու հազար

երկու հազար

երկու հազար

երկու հազար

2)

թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

երեք հազար հինգ հարյուր

երեք հազար հինգ հարյուր

երեք հազար հինգ հարյուր

երեք հազար հինգ հարյուր

3)

սոցիալական գովազդի համար

զրո

զրո

զրո

զրո

4)

 այլ արտաքին գովազդի համար

մեկ հազար հինգ հարյուր

մեկ հազար հինգ հարյուր

մեկ հազար հինգ հարյուր

մեկ հազար հինգ հարյուր

5)

դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25%

երեք հարյուր յոթանասունհինգ

երեք հարյուր յոթանասունհինգ

երեք հարյուր յոթանասունհինգ

երեք հարյուր յոթանասունհինգ

6)

 եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10%-ի չափով

մեկ հարյուր հիսուն

մեկ հարյուր հիսուն

մեկ հարյուր հիսուն

մեկ հարյուր հիսուն

16.

Համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար, օրացուցային տարվա համար

մեկ հարյուր հազար

մեկ հարյուր հազար

մեկ հարյուր հազար

մեկ հարյուր հազար

17.

Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար.

օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար

տասը հազար

տասը հազար

տասը հազար

տասը հազար

18.

Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար, օրացուցային տարվա համար

հինգ հարյուր հազար

հինգ հարյուր հազար

հինգ հարյուր հազար

հինգ հարյուր հազար

19.

Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար, օրացուցային տարվա համար՝

       

1)

3հա-ից մինչև 5հա մակերես ունեցող գերեզմանատների համար

երկու միլիոն հինգ հարյուր հազար

երկու միլիոն հինգ հարյուր հազար

երկու միլիոն հինգ հարյուր հազար

երկու միլիոն հինգ հարյուր հազար

2)

5 հա-ից մինչև 7հա մակերես ունեցող գերեզմանատների համար

հինգ միլիոն

հինգ միլիոն

հինգ միլիոն

հինգ միլիոն

3)

7 հա-ից մինչև 10հա մակերես ունեցող գերեզմանատների համար

յոթ միլիոն

յոթ միլիոն

յոթ միլիոն

յոթ միլիոն

4)

10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար

տասը միլիոն

տասը միլիոն

տասը միլիոն

տասը միլիոն

20.

Համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ մեկ քառակուսի մետրի համար

տասը հազար

տասը հազար

տասը հազար

տասը հազար

Շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները.

 

Գոտի

Գոտիականության գործակից

 

1-4

5

 

5-8

4

 

9-12

3

 

13-16

2

 

17-20

1

 

Աշխատակազմի քարտուղար՝

Կ․ Իվանյան

 

 

Հավելված 4

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի
ավագանու
2025 թ. դեկտեմբերի 23-ի
թիվ 126-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղական վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանվում են «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 14-րդ հոդվածներով, ինչպես նաև համայնքի ավագանու որոշմամբ՝ սույն օրենքի տեղական վճարների տեսակների մեջ չներառված տեղական վճարների սահմանված հետևյալ նոր տեսակները՝

1. Համայնքային գույքի օգտագործման համար փոխհատուցման վճար:

2. Կարուսելների (զվարճահարմարանքների) շահագործման վճարովի ծառայությունների մատուցման վճար:

3. Համայնքային սեփականություն հանդիսացող էլեկտրոմոբիլ միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումներ իրականացնելիս՝ Սիսիան քաղաքում մեկ ուղևորի ուղեվարձ։

 

Աշխատակազմի քարտուղար՝

Կ․ Իվանյան

 

 

Հավելված 5

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի
ավագանու
2025 թ. դեկտեմբերի 23-ի
թիվ 126-Ն որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում սահմանվում են տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը`

1. Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ քսան հազար ՀՀ դրամ:

2. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ քսան հազար ՀՀ դրամ:

3. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ քսան հազար ՀՀ դրամ:

4. Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ հիսուներկու հազար ՀՀ դրամ:

5. Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ երեք հազար ՀՀ դրամ:

6. Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ զրո ՀՀ դրամ:

7. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական՝

1) Սիսիան քաղաքում՝ ամսական երկու հարյուր ՀՀ դրամ.

2) գյուղական բնակավայրերում՝ ամսական մեկ հարյուր ՀՀ դրամ:

8. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով՝

1) առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսուն ՀՀ դրամ.

2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` երեսուն ՀՀ դրամ.

3) վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ քսան ՀՀ դրամ.

4) գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հինգ Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ ութ ՀՀ դրամ.

5) արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգ ՀՀ դրամ.

6) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթներով։

7) շինություններում (այդ թվում՝ առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն կետի 1-5 ենթակետերով սահմանված դրույքաչափով.

8) շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար հիսուն ՀՀ դրամ.

9) շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին:

9. Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 8-րդ կետի 1-5 ենթակետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ երեք հազար ՀՀ դրամ.

10. Համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար` հինգ հարյուր ՀՀ դրամ:

11. Սիսիանի համայնքի բազմաբնակարան շենքերի միասնական ամբողջական սպասարկման բնակարանների ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր քմ տարածքի վճարի չափ սահմանվում է ամսական բնակելի տարածքի և միասնական ամբողջական սպասարկման ոչ բնակելի ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր քմ տարածքի համար վեց ՀՀ դրամ:

12. Սիսիան քաղաքի վարչական տարածքում տեղակայված անշարժ գույքի համարակալման և հասցեի տրամադրման համար վճարի չափ սահմանվում է հինգ հազար ՀՀ դրամ, իսկ Սիսիան համայնքի մնացած բնակավայրերի համար՝ մեկ հազար հինգ հարյուր ՀՀ դրամ:

13. Համայնքային ենթակայության Սիսիան քաղաքի նախադպրոցական հաստատություններ հաճախող մեկ երեխայի ամսական վարձավճարը 2026 թվականի համար սահմանվում է չորս հազար հինգ հարյուր ՀՀ դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ, Աղիտու, Դարբաս, Շամբ, Ույծ, Աշոտավան, Շաղատ, Նորավան, Անգեղակոթ, Շաքի, Տոլորս, Վաղատին, Որոտնավան, Շենաթաղ, Ծղուկ և Սառնակունք բնակավայրերի նախադպրոցական հաստատություններ հաճախող մեկ երեխայի ամսական վարձավճարը 2026 թվականի համար սահմանվում է չորս հազար ՀՀ դրամ.

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Հացավան, Բնունիս, Տորունիք, Լոր և Թասիկ բնակավայրերում «Այլընտրանքային նախադպրոցական ծառայություն Սյունիքի մարզի փոքր համայնքներում» ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի գրասենյակին կից «Քայլ առ քայլ» ԲՀ-ի կողմից ստեղծված խմբեր հաճախող երեխաների ամսական վարձավճարը 2026 թվականի համար սահմանվում է անվճար:

14. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատություններ հաճախող մեկ երեխայի ամսական վարձավճարը 2026 թվականի համար սահմանվում է՝

1) Սիսիան քաղաքի «Զ. Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ չորս հազար ՀՀ դրամ.

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում՝

ա. դաշնամուրի դասարան՝ չորս հազար ՀՀ դրամ,

բ. վոկալի, ջութակի, քանոնի և կլարնետի դասարաններ` երեք հազար հինգ հարյուր դրամ,

գ. շեփորի և դուդուկի դասարաններ` երեք հազար ՀՀ դրամ,

դ․ դհոլի դասարան՝ երեք հազար հինգ հարյուր ՀՀ դրամ։

3) «Սիսիանի համայնքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ում՝

ա. նախապատրաստական խումբ՝ երկու հազար ՀՀ դրամ,

բ. ուսումնական խումբ՝ երկու հազար հինգ հարյուր ՀՀ դրամ,

գ. ուսումնամարզական խումբ՝ երեք հազար ՀՀ դրամ:

4) Սիսիան քաղաքի «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ում՝

ա. մարզասրահի մարզասարքերից օգտվելու վճարը 1 ժամվա համար՝ չորս հարյուր ՀՀ դրամ, միանվագ վճարելու դեպքում ամսական չորս հազար ՀՀ դրամ,

բ. առողջարարական խումբ՝ ամսական չորս հազար ՀՀ դրամ,

գ. խոհարար-հրուշակագործ, խոհարար-դիզայներ խմբեր՝ երկու հազար ՀՀ դրամ,

դ. գեղանկարչության խումբ՝ երեք հազար հինգ հարյուր ՀՀ դրամ,

ե. ժամանակակից և ազգային պարերի խմբեր՝ երկու հազար հինգ հարյուր ՀՀ դրամ,

զ. վարսահարդարների, մատնահարդարների, դիմահարդարների խմբեր՝ չորս հազար ՀՀ դրամ,

է. հելունագործություն, ուլունքագործություն, դեկորացիաների ձևավորում, կար ու ձևի խմբեր՝ երկու հազար հինգ հարյուր ՀՀ դրամ,

ը. ասմունքի և համակարգչային խմբեր՝ երկու հազար ՀՀ դրամ,

թ. պարի դասարան՝ չորս հազար ՀՀ դրամ

ժ․ դհոլի խումբ՝ երեք հազար ՀՀ դրամ։

5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի «Սիսիանի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ անվճար:

15. «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճի վարձակալական վճարի չափ սահմանվում է մանկական միջոցառումների համար քսանհինգ հազար ՀՀ դրամ, բարեգործական միջոցառումների համար զրո դրամ, այլ միջոցառումների համար հիսուն հազար դրամ, թատերական խումբ` երեք հազար ՀՀ դրամ:

16. Սիսիան քաղաքի «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճի վարձակալման վճարի չափը մեկ միջոցառման անցկացման համար սահմանվում է քսան հազար ՀՀ դրամ:

17. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճի վարձակալման վճարի չափը մեկ միջոցառման անցկացման համար սահմանվում է քսան հազար ՀՀ դրամ:

18. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի «Սիսիանի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ի արհեստական խոտածածկով խաղադաշտի վարձակալման վճարի չափը մանկապատանեկան մրցաշարերի մեկ խաղ անցկացնելու համար սահմանվում է քսան հազար ՀՀ դրամ, առաջին լիգայի մեկ խաղ անցկացնելու համար սահմանվում է հարյուր հազար ՀՀ դրամ, բարձրագույն խմբի լիգայի մեկ խաղ անցկացնելու համար սահմանվում է երեք հարյուր հազար ՀՀ դրամ:

19. Համայնքային սեփականություն հանդիսացող մսի վաճառակետում բնակավայրերի բնակիչների կողմից մսի վաճառք իրականացնելու նպատակով ծախսի փոխհատուցման վճար մեկ կետից մեկ օրվա համար՝ մեկ հազար հինգ հարյուր ՀՀ դրամ:

20. Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար՝ մեկ հազար ՀՀ դրամ փոխհատուցման վճար:

21. Կարուսելների (զվարճահարմարանքների) շահագործման վճարովի ծառայությունների մատուցման վճար 1 անձի համար ըստ խաղասարքերի՝

1) օվկիանոսային զբոսանք – Ocean Ramble՝ երկու հարյուր ՀՀ դրամ.

2) ինքնակառավարվող ինքնաթիռներ – Self–Control Plane՝ երկու հարյուր ՀՀ դրամ.

3) արծաթափայլ վիշապ – Dragon Coaster՝ երեք հարյուր ՀՀ դրամ.

4) փոքրիկ հեքիաթային անիվներ – Mini Ferry Wheels՝ երկու հարյուր ՀՀ դրամ:

22. Սահմանվում է նախադպրոցական հաստատություն հաճախող երեխաների համար արտոնություններ և զեղչեր.

1) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար՝ անվճար.

2) մեկ ընտանիքից չորս և ավելի երեխաներ համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատություններ հաճախելու դեպքում մեկ երեխայի համար՝ անվճար (ծնողի համաձայնությամբ).

3) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար սահմանված վարձավճարի 50%-ի չափով.

4) վիրավոր զինծառայողների երեխաների համար սահմանված վարձավճարի 50%-ի չափով:

23. Սահմանվում է արտադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների համար արտոնություններ և զեղչեր.

1) զոհված զինծառայողների, առանց ծնողական խնամքի մնացած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող զինծառայողի երեխաների համար՝ անվճար.

2) հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ անվճար.

3) մեկ ընտանիքից չորս և ավելի երեխաներ համայնքային ենթակայության արտադպրոցական հաստատություններ հաճախելու դեպքում մեկ երեխայի համար՝ անվճար (ծնողի համաձայնությամբ).

4) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար սահմանված վարձավճարի 50%-ի չափով.

5) վիրավոր զինծառայողների երեխաների համար սահմանված վարձավճարի 50%-ի չափով:

24. Սիսիան քաղաքում ներքաղաքային ուղևորափոխադրումները էլեկտրոմոբիլ միկրոավտոբուսներով իրականացնելիս մեկ ուղևորի ուղեվարձը սահմանել մեկ հարյուր ՀՀ դրամի չափով․

1) 75 տարեկանից բարձր տարիքի բնակիչների երթևեկությունն իրականացնել անվճար։

 

Աշխատակազմի քարտուղար՝

Կ․ Իվանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան