ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2025 թվականի թիվ 137-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2026 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի.
1) եկամուտների գծով՝ 2845952.9 հազար դրամ,
2) ծախսերի գծով՝ 2845952.9 հազար դրամ,
3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 դրամ:
2. Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանել՝
1) համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել բյուջեն հաստատելու մասին` համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումներ.
2) համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -12
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՀՐԱՉՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՍՈՒԼԵՅՄԱՆՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԲԱԲԱՅԱՆ ԳՐԻՇԱ ՂԱԶԱՐՅԱՆ ՄԻՇԻԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ - 0
|
|
Համայնքի ղեկավար՝
2025 թ. դեկտեմբերի 23 ք. Սիսիան |
Հ. Առաքելյան |
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ
Համայնքում առկա խնդիրների՝ ըստ առաջնահերթությունների դասակարգման և դրանց տրվող լուծումների գործում կարևոր է բյուջետային գործընթացի ճիշտ կազմակերպումը, այն է՝ բյուջեի եկամուտների հավաքագրման անհրաժեշտ մակարդակի ապահովում, հավաքագրված միջոցների արդյունավետ և խնայողական օգտագործում:
Գալիք բյուջետային տարվա համայնքի զարգացման հիմնական ուղղություններն են՝
1. Արտադպրոցական կրթության բարելավում՝ մասնավորապես շենքային պայմանների կապիտալ վերանորոգում,
2. Նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնելը համայնքի ևս մի շարք բնակավայրերում,
3. Սիսիան քաղաքի փողոցների, մայթերի և բակային հատվածների բարեկարգում,
4. Սիսիան համայնքում առկա խնդիրների լուծման գործընթացը կազմակերպելու համար, նոր տեխնիկաների ձեռքբերում,
5. Աշխատանքներ իրականացնել բազմաբնակարային բնակելի շենքերի սպասարկման բնագավառում,
6. Իրականացնել կապիտալ ներդրումներ համայնքի ճանապարհային տնտեսությունում, համայնքային սեփականություն հանդիսացող ջրագծերի նորոգման /փոխարինման աշխատանքներում,
7. Վեր հանել համայնքում առկա սոցիալապես խոցելի խմբերի խնդիրները և դրանց տալ լուծումներ՝ համայնքի լիազորությունների շրջանակներում,
8. Աղբահանության կազմակերպումը հասանելի դարձնելը համայնքի ևս մի շարք բնակավայրերում,
9. Նպաստել համայնքի մարզամշակութային կյանքի ակտիվացմանը, առողջ ապրելակերպի խրախուսմանը,
10. Խթանել զբոսաշրջության զարգացումը:
2026 թվականի բյուջեի նախագծով «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ձևավորված վարչական մասի պահուստային ֆոնդը նախատեսվում է օգտագործել բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման և համայնքում կապիտալ ծրագրերի ֆինանսավորման /հակաֆինանսավորման/ նպատակով:
Վերոնշյալ թվարկված ուղղություններն իրականացնելիս անհրաժեշտ է մշտապես պահպանել համայնքի բնակավայրերի համաչափ զարգացման հայեցակարգը: Մեր ծրագրերի, նպատակների իրագործումն ուղղված է համայնքի բնականոն զարգացումն ապահովելուն և համայնքի բնակիչների կյանքի որակի բարձրացմանը:
|
Սիսիան համայնքի ղեկավար՝ |
Հ. Առաքելյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|