ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 220-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 239-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2025
Ընդունող մարմին
Հրազդան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
11.12.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
11.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2025 թվականի N 239-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 220-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.

 

Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 220-Ն որոշման հավելվածը համայնքի ղեկավարի առաջարկությամբ շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

Համայնքի ղեկավար`

Ս. Միքայելյան

 

11 դեկտեմբերի 2025 թ.

ք. Հրազդան

 

Հավելված

Հրազդան համայնքի ավագանու

2025 թվականի դեկտեմբերի 11

N 239-Ն որոշման

 

Հավելված

Հրազդան համայնքի ավագանու

2024 թվականի դեկտեմբերի 10

N 220-Ն որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 220-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Որոշման նախագիծը մշակվել է ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով.

Որոշման նախագծում փոփոխությունները կատարվել են.

 

Ծախսային մասում

1. 9 բաժնի 5 խմբի 1 դասի 51 Արտադպրոցական դաստիարակություն ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում «248861.5» թիվը փոխարինել «247861.5» թվով, «Ներկայացուցչական ծախսեր» 4237 հոդվածում «150.0» թիվը փոխարինել «280.0» թվով, «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածում «1840.0» թիվը փոխարինել «1710.0» թվով, այդ թվում Հրազդանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում «57144.0» թիվը փոխարինել «56144.0» թվով: Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն բյուջետային հիմնարկի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածում «900.0» թիվը փոխարինել «770.0» թվով, «Ներկայացուցչական ծախսեր» 4237 հոդվածում «0» թիվը փոխարինել «130.0» թվով, ավելացվող 130.0 հազար դրամն ուղղվելու է գրող Լևոն Խեչոյանի հիշատակին նվիրված միջոցառման անցկացմանը:

2. 9 բաժնի 1 խմբի 1 դասի 51 Նախադպրոցական կրթություն ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածում «4200.0» թիվը փոխարինել «2138.0» թվով, «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում «880594.742» թիվը փոխարինել «834294.742» թվով:

3. 1 բաժնի 1 խմբի 1 դասի 51 Օրենսդիր, գործադիր, պետական մարմինների պահպանում ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Կոմունալ ծառայություններ» 4213 հոդվածում «2200.0» թիվը փոխարինել «2500.0» թվով, «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածում «47558.418» թիվը փոխարինել «47918.418» թվով, այդ թվում Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Կոմունալ ծառայություններ» 4213 հոդվածում «2200.0» թիվը փոխարինել «2500.0» թվով, ավելացվող 300.0 հազար դրամն ուղղվելու է ջրամատակարարման ծառայությունների ձեռքբերմանը: Վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածում «0» թիվը փոխարինել «360» թվով, ավելացվող 360.0 հազար դրամն ուղղվելու է փոշեկուլի և ձեռքի չորանոցների ձեռքբերմանը:

4. 1 բաժնի 3 խմբի 3 դասի 55 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածում «32700.0» թիվը փոխարինել «31402.0» թվով:

5. 8 բաժնի 1 խմբի 1 դասի 52 Հանգստի և սպորտի ծառայություններ, զբոսայգիների կառուցում ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածում «0» թիվը փոխարինել «45000.0» թվով, ավելացվող 45000.0 հազար դրամն ուղղվելու է համայնքի ամանորյա զարդարանքների տեղադրման ծառայությունների ձեռքբերմանը, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում «12966.8» թիվը փոխարինել «15966.8» թվով, ավելացվող 3000.0 հազար դրամն ուղղվելու է զբոսայգու վերանորոգման տեխնիկական և հեղինակային հսկողության աշխատանքների ձեռքբերմանը:

6. 1 բաժնի 6 խմբի 1 դասի 60 Հրազդան համայնքի ընդհանուր բնույթի հանրային ծառայություն ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Պարտադիր վճարներ» 4823 հոդվածում «12000.0» թիվը փոխարինել «14000.0» թվով, ավելացվող 2000.0 հազար դրամն ուղղվելու է համայնքի հողերի պետական գրանցման համար ձեռք բերվող տեղեկանքների դիմաց տուրքերի վճարումներին:

 

Բյուջեի թիվը և' եկամտային, և' ծախսային մասում կազմում է «5387634.330»:

 

Համայնքի ղեկավար`

Ս. Միքայելյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան