ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2025 թվականի N 195-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածների.
Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքում 2026 թվականի համար տեղական վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ենթակայության արտադպրոցական դաստիարակության, մշակութային և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից 2026 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափերը և կիրառվող արտոնությունները՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
Համայնքի ղեկավար` |
Ս. Միքայելյան |
|
11 դեկտեմբերի 2025 թ. ք. Հրազդան |
|
Հավելված 1 Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 11-ի N 195-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1․ Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 15000 դրամ:
2․ Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝
1) հիմնական շենքերի և շինությունների համար՝
ա․ մինչև 300քմ ընդհանուր մակերես ունեցող բնակելի նշանակության, ինչպես նաև մինչև 100քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար՝ 15000 դրամ․
2) սույն կետի 1-ին ենթակետի ա․ պարբերությամբ չնախատեսված շենքերի և շինությունների համար՝
ա․ 100-ից մինչև 300քմ ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 50000 դրամ․
բ․ 300-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 70000 դրամ․
գ․ 500 և ավել քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 100000 դրամ:
3․ Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 դրամ:
4․ Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝
1) մինչև 1000 քմ՝ 3000 դրամ․
2) 1001-5000 քմ՝ 10000 դրամ․
3) 5001-10000 քմ՝ 20000 դրամ․
4) 10001 և ավելի քմ՝ 25000 դրամ:
5․ Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 20000 դրամ:
6․ Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար` 5 000 դրամ:
7. Համայնքի վարչական տարածքում բացօթյա առևտուր իրականացնելու կամ Հրազդան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով Հրազդան համայնքի վարչական տարածքում (բացառությամբ գյուղական բնակավայրերի) շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկվող սարքերի, այդ թվում՝ բանկոմատների, վճարային տերմինալների, սուրճի, ջրի, այդ թվում՝ հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների կամ այլ դիսպենսերների, սարքերի, սարքավորումների կամ բացօթյա առևտուր իրականացնելու համար այլ առարկաների (այսուհետ՝ սարքավորում) տեղադրման թույլտվության համար՝ սահմանել յուրաքանչյուր ամսվա համար՝ 5000 դրամ, իսկ Ջրառատ, Լեռնանիստ, Սոլակ, Քաղսի գյուղական բնակավայրերում՝ յուրաքանչյուր ամսվա համար 3000 դրամ, մեկ սարքավորման համար:
8. Աղբահանության վճարը սահմանվում է`
1) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է`
ա․ ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական` 200 դրամ․
բ․ կամ, ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար ` ամսական` 20 դրամ․
2) Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով`
ա․ առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 50 դրամ․
բ․ հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 30 դրամ,
գ․ վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 15 դրամ․
դ․ գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 4 դրամ․
ե․ զորանոցների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 8 դրամ․
զ․ արտադրական` արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում` ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 8 դրամ:
3) Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 50 դրամ:
9․ Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`
1) ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար` 3000 դրամ․
2) կամ ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար` 10000 դրամ:
10․ Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեներ տրամադրելու համար փոխհատուցման վճար` մեկ էջի համար՝ 50 դրամ:
11․ Համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար․
1) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 200 դրամ․
2) յուրաքանչյուր մեկ օրվա համար` 2000 դրամ․
3) մեկ շաբաթվա համար` 5000 դրամ․
4) մեկ ամսվա համար` 20000 դրամ․
5) մեկ տարվա համար` 200000 դրամ:
12․ Համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` 1 000 դրամ:
13․ Համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար՝ 300 դրամ:
14․ Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար`
1) բնակելի նշանակության՝ անշարժ գույքի օբյեկտների համար` 5000 դրամ․
2) հասարակական և արտադրական նշանակության` սույն հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով չնախատեսված նշանակության անշարժ գույքի օբյեկտների համար` 15000 դրամ:
15․ Համայնքի վարչական տարածքում համայնքի սեփականություն հանդիսացող հենասյունների վարձակալության վճար յուրաքանչյուր ամսվա համար`
1) հենասյուների վարձակալություն 1 հենասյան համար (կապի յուրաքանչյուր մեկ մալուխի անցկացման դեպքում)` 500 դրամ․
2) հենասյուների վարձակալություն 1 հենասյան համար (ուժային յուրաքանչյուր մեկ մալուխի անցկացման դեպքում)` 500 դրամ․
3) հենասյուների վարձակալություն 1 հենասյան համար (գովազդային վահանակներ տեղադրելու դեպքում)` 1000 դրամ:
|
Համայնքի ղեկավար` |
Ս. Միքայելյան |
|
Հավելված 2 Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 11-ի N 195-Ն որոշման |
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2026 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական 6000 (վեց հազար) դրամ:
2. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի վերահաշվարկ սահմանել.
1) հիվանդության պատճառով չհաճախած օրերի՝ բժշկական հաստատության կողմից տրամադրված տեղեկանք ներկայացնելու դեպքում․
2) երեխայի՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու կամ ազատվելու օրվանից:
3. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների (երաժշտական և արվեստի դպրոցներ) ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական 3000 (երեք հազար) դրամ, բացառությամբ սույն հավելվածի 4-րդ կետի:
4. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում ընդհանուր գեղագիտական զարգացման գծով ուսումնառության ծառայությունից օգտվող մեկ սովորողի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական 7000 (յոթ հազար) դրամ:
5. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Վ.Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» բյուջետային հիմնարկի ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական.
1) թաեքվոնդո մարզաձևի համար՝ 4000 (չորս հազար) դրամ․
2) մյուս մարզաձևերի և խմբակների համար՝ 3000 (երեք հազար) դրամ:
6. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Հրազդան համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» բյուջետային հիմնարկի ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական 3000 (երեք հազար) դրամ: Էստրադայի, քանդակագործության, բատիկի, ասմունքի և դաշնամուրի խմբակների ուսուցումն իրականացնել անվճար:
7. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» բյուջետային հիմնարկ հաճախող երեխաների մարզումներն իրականացնել անվճար:
8. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների մատուցված ծառայությունների դիմաց օգտվողների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափը նվազեցնելով 50 տոկոսի չափով հետևյալ դեպքերում.
1) միևնույն ընտանիքից երկու և ավելի երեխաների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու դեպքում՝ երկրորդ և հաջորդ երեխաների համար․
2) չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար․
3) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար․
4) դատարանի վճռով անգործունակ ճանաչված ծնողի երեխայի համար․
5) հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված ծնողի երեխայի համար, որի մոտ սահմանված է ֆունկցիոնալության ծանր և խորն աստիճանի սահմանափակում․
6) Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում բնակվող երեխաների համար:
9. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության և մշակութային հաստատությունների ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափը նվազեցնելով 50 տոկոսի չափով հետևյալ դեպքերում.
1) միևնույն ընտանիքից երկու և ավելի երեխաների՝ արտադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու դեպքում՝ երկրորդ և հաջորդ երեխաների համար․
2) չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար,
3) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար․
4) դատարանի վճռով անգործունակ ճանաչված ծնողի երեխայի համար․
5) հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված ծնողի երեխայի համար, որի մոտ սահմանված է ֆունկցիոնալության ծանր և խորն աստիճանի սահմանափակում:
10. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ հետևյալ դեպքերում.
1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար․
2) հաշմանդամություն ունեցող երեխաների համար․
3) արցախյան պատերազմների կամ մարտական գործողություններին մասնակցած կամ զոհված կամ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված ծնողի երեխայի համար:
11. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ հետևյալ դեպքերում.
1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար․
2) հաշմանդամություն ունեցող երեխաների համար․
3) արցախյան պատերազմների կամ մարտական գործողություններին մասնակցած կամ զոհված կամ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված ծնողի երեխայի համար․
4) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար:
12. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի արտոնություններ կիրառել օրենսդրությանը չհակասող այլ դեպքերում՝ համայնքի ավագանու որոշմամբ:
|
Համայնքի ղեկավար` |
Ս. Միքայելյան |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հրազդան համայնքում 2026 թվականի համար տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի և «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 9-րդ, 10-րդ հոդվածների հիման վրա։
Տեղական վճարների դրույքաչափերը, օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:
Հրազդան համայնքի ավագանու կողմից սահմանված տեղական վճարների դրույքաչափերը նախորդ տարիներին հիմնականում մնացել են անփոփոխ: 2026 թվականի համար նույնպես առաջարկվում է սահմանված տեղական վճարների դրույքաչափերը հիմնականում թողնել անփոփոխ։
Համայնքային ենթակայության մանկապարտեզների ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է համայնքի բյուջեից՝ ելնելով երեխաների թվից: Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար սահմանվող տեղական վճարի հաշվարկման հիմքում ընկած է մանկապարտեզ հաճախող երեխաների վրա ուղղակի կատարվող ծախսը, որն ընդգրկում է սննդի և գույքի (տնտեսական, գրենական) ձեռքբերումը, անձնակազմի վարձատրությունը, կոմունալ ծախսերը, ինչպես նաև շենքերի պահպանման, ընթացիկ վերանորոգման և այլ ծախսերը: Յուրաքանչյուր երեխայի հաշվարկով պայմանավորված փոփոխական ծախսերի միջինացված ցուցանիշը մոտավոր կազմել է 35 000 դրամ:
Հաշվի առնելով համայնքի բնակչության սոցիալական վիճակը՝ առաջարկվում է սահմանել մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումար՝ 6000 դրամ, որը կազմում է մեկ երեխայի վրա կատարված ծախսի մոտ 15-20 %-ը:
Նույն տրամաբանությամբ են սահմանված նաև համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության և մշակութային հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափերը:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական վճարները: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածում: Հետևաբար տեղական վճարները սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը:
Տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական վճարները սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու տեղական վճարների սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն արտոնություններ կարող են կիրառվել համայնքի ավագանու որոշմամբ: Սույն նախագծով սահմանվում են արտոնություններ տեղական վճարի դրույքաչափի նվազեցման կամ վճարից ազատելու՝ նախագծով նախատեսված դեպքերում:
|
Համայնքի ղեկավար |
Ս. Միքայելյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|