ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2025 թվականի N 148-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ, 32-րդ հոդվածներով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով Սևան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2026 թվականի բյուջեն` համաձայն 1-6 հավելվածների։
1) Վարչական բյուջեի եկամուտները՝ 2398977.3 հազար դրամ
2) Վարչական բյուջեի ծախսերը՝ 2398977.3 հազար դրամ
3) Վարչական բյուջեի հավելուրդը /պակասորդը/` 0,0 հազար դրամ
4) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե`
i. 670000.0 հազար դրամ
5) Ֆոնդային բյուջեի եկամուտները՝ 1320000.0 հազար դրամ
6) Ֆոնդային բյուջեի ծախսերը՝ 1320000.0 հազար դրամ
7) Ֆոնդային բյուջեի հավելուրդը /պակասորդը/` հազար դրամ
2. Հաստատել Սևան համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել Սևան համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:
4. Հաստատել Սևան համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:
5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ՝ համաձայն հավելված 6-ի:
6. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:
7. Սևան համայնքի ղեկավարին թույլատրել ՝
1) Սևան համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել համապատասխան վերաբաշխումներ` ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի.
2) Անհրաժեշտության դեպքերում բյուջետային տարվա ընթացքում առանց սահմանափակումների համայնքի բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
8. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -17 |
Դեմ -0 | Ձեռնպահ-0 |
|
1. ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՐԳԻՍ 2. ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ 3. ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ 4. ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ 5. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ 6. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ 7. ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ 8. ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ 9. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ 10. ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ 11.ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ 12. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ 13. ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ 14. ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ 15. ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ 16. ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ 17. ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ |
|
2025 թվականի դեկտեմբերի 18 ք. Սևան |
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բյուջեի նախագիծը մշակվել է համայնքի 2022-2026 թվականների 5–ամյա զարգացման ծրագրի և 2026-2028թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիման վրա՝ հաշվի առնելով Սևան համայնքում ընդգրկված բնակավայրերի առանձնահատկությունները, առկա խնդիրները։
Սևան միավորված համայնքում ներառված բնակավայրերն իրենց աշխարհագրական դիրքով, մարդկային և բնական ռեսուրսներով, արդեն իսկ միավորված համայնքի կողմից իրականացված ծրագրերով, ստեղծած ավանդույթներով, նախանշում են աշխատանքների ուղղությունները, ինչպես նաև ըստ բնակավայրերի նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։
Բյուջեն պլանավորվել է համայնքի ֆինանսական վիճակը բարելավելու մտայնությամբ՝ ճշտելով սեփական եկամուտների պլանային ցուցանիշները, առանցքում ունենալով բնակավայրերի համաչափ և կայուն զարգացումը։ Բյուջեի կազմման հիմքում համայնքի զարգացման շարունակականության ապահովումն է, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների բնականոն աշխատանքը, ինչպես նաև գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի, ընթացիկ և սուբվենցիոն ծրագրերի իրականացումը։
Սևան համայնքի 2026 թվականի բյուջեն կանխատեսվում է ․
-եկամուտների գծով՝ 3248977,3 հազ. դրամ,
-ծախսերի գծով՝ 3248977,3 հազ․ դրամ:
1. Բյուջեի եկամուտների կանխատեսում
Ընդամենը եկամուտներ՝ 3248977,3 հազ. դրամ, այդ թվում՝ 2398977,3 հազ․ դրամ՝ համայնքի բյուջեի վարչական մաս և 1520000 հազ. դրամ՝ համայնքի բյուջեի ֆոնդային մաս, ինչը ներառում է 650000,0 հազ․ դրամ պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների գումարը / սուբվենցիաներ/, 200000,0 հազ․ դրամ՝ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերը, 670000,0 հազ․ դրամ՝ վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացումը, դեֆիցիտը /պակասորդը/՝ 0.0 մլն. դրամ:
Սևան համայնքի 2026 թվականի բյուջեի վարչական մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 2398977,3 հազ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա՝ 2025թվականի պլանավորված 2169097,3 հազ․ դրամ բյուջեն 229880,0 հազար դրամի չափով /որից՝ 207910,0 հազ․ դրամ ավելացած դոտացիայի գումար/։
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 583400,0 հազար դրամ, որը գերազանցելու է 2025թվականի պլանը / 561430,0 հազ․դրամ/ 21970,0 հազ․ դրամի չափով։
1) Հարկեր և տուրքեր.
Հարկային եկամուտները 2026 թվականի համար ծրագրվել են 486300,0 հազար դրամ՝ հիմքում ունենալով 2024-2025 թվականների Սևան համայնքի քաղաքային և գյուղական բնակավայրերի կողմից համապատասխան եկամտատեսակների կատարողականները, համայնքում հարկերի հավաքագրման համար իրականացվող միջոցառումների հետևողականությունը և արդյունավետությունը, հարկային բազաներում առկա հաշվարկները: Ավելացել է անշարժ գույքի հարկի պլանը շուրջ 30%-ով՝ 24000,0 հազ․ դրամի չափով /բացառությամբ՝ գյուղատնտեսական նշանակության հողերի/՝ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջի և նկատի ունենալով 2026 թվականի անշարժ գույքի բազայի ավելացումը։
Հարկային եկամուտները ծրագրելիս հաշվի են առնվել փոխադրամիջոցների գույքահարկի և անշարժ գույքի հարկի գծով առկա ապառքները, բյուջեում ներառված է նաև 7500,0 հազար դրամի չափով հողի հարկի և շինությունների գույքահարկի ապառքներ։
Տեղական տուրքերը 2026թվականի համար ծրագրվել են 11100.0 հազար դրամի չափով և 10900,0 հազար դրամի չափով պետական տուրքեր, որոնք նախատեսնվել են՝ ելնելով 2025թվականի մակարդակից։
2) Պաշտոնական դրամաշնորհներ.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ցուցանիշները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները՝ նախագծով ծրագրվել են 1810953,5 հազ․ դրամ, որը 2025 թվականին նախատեսված գումարի համեմատ ավել է 12,9 %-ով կամ 207910,0 հազ․ դրամով, իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) պլանավորվել են՝ հիմք ընդունելով 2025 թվականերից տեղափոխված, անավարտ և 2026թ-ին իրականացվելիք ծրագրերը։ Եթե նախանշված ծրագրերը ամբողջությամբ իրականություն դառնան, ապա ակնկալվում է շուրջ 650000,0 հազ․ դրամի պետական բյուջեից սուբվենցիայի ստացում և շուրջ 870000,0 հազ․ դրամի չափով համայնքային ներդրում համայնքի բյուջեից / 670000,0 հազ․ դրամ պահուստային ֆոնդ և 200000,0 հազ. դրամ հողի օտարումից մուտքեր/։
2. Բյուջեի ծախսերի կանխատեսում
Սևան համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 3248977,3 հազար դրամի չափով, որից վարչական բյուջեի ծախս 2398977,3 հազ․ դրամ, 1520000.0 հազ․ դրամը՝ կապիտալ բնույթի ծախսերն են/ ֆոնդային մաս/, որից ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 200000 հազ․ դրամ, դեֆիցիտը 0.0 դրամ։
Նախագծով առաջարկվող բյուջետային ընթացիկ ծախսերում 28,0%-ը կամ 661377,3 հազ․ դրամը բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, «Տնտեսական հարաբերություններ» ոլորտին՝ 0,5%-ը կամ 12210,0 հազ․ դրամը, «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին 16,8%-ը կամ 405000.0 հազ․ դրամ, «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին՝ 3,3%-ը կամ 80700.0 հազար դրամ, «Կրթություն» ոլորտին 22,6%-ը կամ 540500,0 հազար դրամ, «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին՝ 1.0%-ը կամ 24000.0 հազար դրամ։ «Հիմնական բաժիներին չդասվող պահուստային ֆոնդեր» ոլորտին՝ 27,9% կամ 670000,0 հազար դրամ։ Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 27,9%-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։
Ես դիմում եմ Սևան համայնքի ավագանու անդամներին, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, համայնքապետարանի և վարչական բնակավայրերի ղեկավարներին ու աշխատակազմերին՝ ամենօրյա համայնքապահպան աշխատանքի և նպատակասլաց գործունեության շնորհիվ կյանքի կոչել Սևան համայնքի 2026 թվականի բյուջեում նախանշված ծրագրերը՝ ապահովելով բյուջետային եկամուտները։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 13.05.2026, N 54-Ն | 18.12.2025, N 148-Ն | |
| 12.03.2026, N 20-Ն | 18.12.2025, N 148-Ն | |
| 11.02.2026, N 2-Ն | 18.12.2025, N 148-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|