ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21-ը դեկտեմբերի 2025 թվականի N 118-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-14-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերի պահանջներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի և 10-րդ հոդվածի դրույթներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն սույն որոշման կից հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -8 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՀԱՐՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՆԱԶԱՐՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
Համայնքի ղեկավարԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ` |
Ա. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 118-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
I. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ՝ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝
1) հիմնական շենքերի և շինությունների համար
ա․ մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում ՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող և հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար՝ 15 000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
2) Սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեսված կառուցվող շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) համար հաշվի առնելով, որ Եղեգիս համայնքում ընդգրկված գյուղերի գոտիականությանը համապատասխանող գործակիցը 1․0 է (գյուղերը գտնվում են 17-20 գոտում)՝
ա․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,
բ․ 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ,
գ․ 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,
դ․ 3001 և ավել քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ մեկ միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարը։
3) ոչ հիմնական շենքերի և շինությունների համար՝
ա․ մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքների և շինությունների համար՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ,
բ․ 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 10 000 (տաս հազար) ՀՀ դրամ:
2. Համայնքի վարչական տարածքում շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝
1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ:
2) բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, և բացի սույն կետի «1-ին» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը՝ շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության մասով։
3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույլցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը:
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների (բացառությամբ կառուցվող անհատական բնակելի տների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝
ա․ այլ շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝
- 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ,
- 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,
- 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ,
- 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ երկու միլիոն դրամ և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար երկու միլիոն դրամի հանրագումարը։
բ. անկախ 4-րդ ենթակետով սահմանված դրույքաչափերի կիրառությունից շինարարության թույլտվության ժամկետները շինարարության թույլտվությամբ սահմանված՝ շինարարության ժամկետի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու դեպքում սույն ենթակետով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաշվարկվում է 0․5 գործակցի կիրառմամբ։ Շինարարության թույլտվության ժամկետների հաջորդ երկարաձգումների դեպքում (անկախ երկարաձգվող ժամկետների տևողությունից) շինարարության թույլտվության երկարաձգման համար տեղական տուրքը հաշվարկվում է սույն ենթակետով սահմանված դրույքաչափերով։
Համայնքում շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող գործակիցը 1.0 է (գյուղերը գտնվում են 17-20 գոտում)։
3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:
4. Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
5. Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ:
6․ Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։
7․ Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար`
1) ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝
ա․ մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 1200 (մեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ,
բ․ 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ ՝ 10100 (տաս հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ,
գ․ 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ շինությունների դեպքում՝ 13100 (տասներեք հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ,
դ․100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20100 (քսան հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ,
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25100 (քսանհինգ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ,
զ․ 500 և ավել քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 45100 (քառասունհինգ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ,
2) Օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝
ա․ մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 1200 (մեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ,
բ․ 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10100 (տաս հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ,
գ․ 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 13100 (տասներեք հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ,
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20100 (քսան հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ,
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25100 (քսանհինգ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ,
զ․ 500 և ավել քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 45100 (քառասունհինգ հազար մեկ հարյուր) դրամ,
8. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար՝ 350 (երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար:
9. Համայնքի վարչական տարածքում՝ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝
1) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 2000 (երկու հազար) ՀՀ դրամ.
2) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 3500 (երեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ.
3) այլ արտաքին գովազդի 1500 դրամ. համար՝
4) դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25%-ի չափով:
10. Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
1) առևտրի օբյեկտների համար` 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,
2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար`50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ,
3) բաղնիքների (սաունաների) համար` 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,
4) խաղատների համար` 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,
5) շահումով խաղերի համար` 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,
6) վիճակախաղերի համար` 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ։
11. Համայնքի խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
12. Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ։
13․ Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։
14․ Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
1) 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 1 250 000 (մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,
2) 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,
3) 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 3 500 000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,
4) 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 5 000 000 (հինգ միլոն միլիոն) ՀՀ դրամ:
II. ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ
1. Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու դիմաց փոխհատուցման վճար 2500 (երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
2․ Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 10 000 (տաս հազար) ՀՀ դրամ։
3․ Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 10 000 (տաս հազար) ՀՀ դրամ։
4․ Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 1 000 (մեկ հազար) ՀՀ դրամ։
5․ Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 10 000 (տաս հազար) ՀՀ դրամ։
6. Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար ՝ 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ:
7․ Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ յուրաքանչյուր հասցեի համար 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ։
8․ Համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարների դրույքաչափերը սահմանել աղբահանության վճար վճարողի կողմից սույն հավելվածի «II.Տեղական վճարներ» բաժնի 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված հաշվարկվելիք դրույքաչափերի 20 տոկոսը:
9․ Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար տեղական վճարը ընթացիկ տարվա համար սահմանվում է 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ:
10. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ, կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է.
1) Ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ, կամ
2) Ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 20 (քսան) ՀՀ դրամ:
11․ Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.
1) առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 (հիսուն) ՀՀ դրամ.
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 (հիսուն) ՀՀ դրամ.
3) վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 20 (քսան) ՀՀ դրամ.
4) գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 10 (տաս) ՀՀ դրամ, իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ ութ Հայաստանի Հանրապետության դրամ.
5) արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 10 (տաս) ՀՀ դրամ.
6) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է համաձայն «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված առավել բարձր դրույքաչափով.
7) շինություններում (այդ թվում՝ առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափով:
11․1․ Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 (հիսուն) ՀՀ դրամ:
12․ Համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար
1) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ
2) յուրաքանչյուր մեկ օրվա համար` 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ
3) մեկ շաբաթվա համար` 3000 (երեք հազար) ՀՀ դրամ
4) մեկ ամսվա համար` 10 000 (տաս հազար) ՀՀ դրամ
5) մեկ տարվա համար` 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:
Ընդ որում` մեկ ժամվա համար սահմանված վճարի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ։
13․ Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ։
14. Խմելու ջրի վարձավճարի չափը սահմանել ամսական 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ՝ մեկ շնչի հաշվով:
14․1․ Իրավաբանական անձանց խմելու ջրի վարձավճարի չափը սահմանել տարեկան 10000 (տաս հազար) ՀՀ դրամ։
15. Համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական տարածքում գտնվող համայնքային արոտներից օգտվելու վճարի չափը սահմանել տվյալ արոտավայրի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար:
16. Համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական տարածքում գտնվող համայնքային խոտհարքներից օգտվելու վճարի չափը սահմանել տվյալ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար:
17. Համայնքի անասնաբույժի կողմից մատուցվող անասնաբուժական ծառայությունների վճար սահմանվում է ՝
Ծննդօգնություն
1) Թեթև միջամտություն՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ,
2) Ծանր միջամտություն 2000 (երկու հազար) ՀՀ դրամ։
18. Վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ պատվաստումների, ախտորոշման նպատակով արյունառման և այլ անասնաբուժական միջոցառումների համար համայնքի ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝
1) Մանր եղջերավոր կենդանի 50 (հիսուն) ՀՀ դրամ,
2) Խոշոր եղջերավոր կենդանի 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ։
19. Կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների նկատմամամբ բուժկանխարգելիչ միջոցառումենրի իրականացման համար՝ համայնքի ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 500 (հինգ հարյուր) դրամ։
20. Համայնքի ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարը ախտահանության համար 1 քառ. մետրը՝ 150 (մեկ հարյուր հիսուն) ՀՀ դրամ։
21. Համայնքի ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարը միջատազերծման համար (դեզինֆեկցիա) 1 քառ. մետրը՝ 150 (մեկ հարյուր հիսուն) ՀՀ դրամ։
22. Համայնքի ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարը կրծողների դեմ պայքարի համար (դեռատիզացիա) 1 քառ. մետրը՝ 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ։
23. Համայնքի ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարը արհեստական սերմնավորումը խոշոր եղջերավորի և խոզի համար՝ 6000 (վեց հազար) ՀՀ դրամ։
|
Համայնքի ղեկավարԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ՝ |
ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|