ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 176-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2025-18.02.2026)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2025
Ընդունող մարմին
Կապան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.12.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
24.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2025թ. N 176-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-20-րդ կետերով, համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-13-րդ և 16-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, 12-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը` Կապան համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում 2026 թվականի համար սահմանել տեղական տուրքերի տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն N 1 hավելվածի։

2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում 2026 թվականի համար սահմանել տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն N 2 hավելվածի։

3․ Սահմանել, որ սույն որոշման և որոշմամբ հաստատված հավելվածներում ներքոհիշյալ հասկացությունները ունեն հետևյալ նշանակությունը․

1) տեղական տուրք՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ.

2) տեղական վճար՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ.

3) Կապան քաղաքի հարակից թաղամասեր՝ Կապան քաղաքի Վաչագան, Բաղաբուրջ, Բարաբաթում, Բեխ, Կավարտ, Արփիկ Լենհանքեր, Աշոտավան և Շղարշիկ թաղամասեր

4) գյուղական բնակավայրեր՝ Կապան համայնքի կազմում ներառված բոլոր բնակավայրերը՝ բացառությամբ Կապան քաղաքի

Սույն որոշմամբ չսահմանված հասկացությունները կիրառված են «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում դրանց տրված նշանակությամբ։

4․ Սահմանել, որ տեղական տուրք կամ վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով), իսկ դրանց բացակայության դեպքում՝ փաստաթղթային։

5. Սահմանել, որ տեղական տուրքերի և վճարների հաշվարկման և վճարման ժամանակահատվածը օրացուցային ամիսն է, եթե այլ բան նախատեսված չէ սույն որոշմամբ կամ չի բխում սահմանված տեղական տուրքի կամ վճարի էությունից:

6․ Սահմանել, որ

1) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն որոշման N 2 hավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարի չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված առավել բարձր դրույքաչափով.

2) Շինություններում (այդ թվում՝ առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), ինչպես նաև շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտներում և կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձն այդ մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն որոշման N 2 hավելվածի 12-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերով.

3) Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում ոչ բնակելի շենքի և (կամ) շինության և (կամ) տարածքների մասով աղբահանության հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող և ստացող կողմերի միջև կնքված պայմանագրով: Ընդ որում, նշված շենքի, շինության և տարածքի սեփականատերը սույն հոդվածի սույն որոշման N 2 hավելվածի 12-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության վերաբերյալ գրավոր ներկայացնում է համայնքի ղեկավարին.

4) Սույն որոշման N 2 hավելվածի 12-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքում ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի և (կամ) շինության և (կամ) տարածքի սեփականատերն է կազմակերպում ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման և հաշվարկման ապահովումը` իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից դրա ապահովման անհնարինության դեպքում: Ընդ որում, ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման դեպքում պետք է ապահովվեն աղբի հավաքման ու հեռացման՝ համայնքի ավագանու հաստատած կարգն ու պայմանները.

5) Սույն որոշման N 2 hավելվածի 12-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված կարգավորումները չեն կիրառվում ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման համար համապատասխան աղբամանների տեղադրման, ինչպես նաև աղբատար մեքենաների անարգել մուտքի ու ելքի անհնարինության դեպքերում:

7. Տեղական տուրքերի և վճարների գծով սահմանել հետևյալ արտոնությունները.

1) Աղբահանության վճարների գծով․

ա․ Բազմանդամ (7 և ավելի անդամ ունեցող) ընտանիքների համար՝ սույն որոշման N 2 հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղական վճարի դրույքաչափի նվազեցում 50 տոկոսի չափով,

բ․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ դրանց ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքը (ծնողները, կինը (ամուսինը) և նրանց հետ համատեղ բնակվող երեխաները) ազատվում են սույն որոշման N 2 հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղական վճարի վճարումից

գ․ Համայնքային ենթակայության կազմակերպություններն ազատվում են սույն որոշման N 2 հավելվածի 12-րդ և 13-րդ կետերով նախատեսված տեղական վճարների վճարումից

2) Նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների մատուցած ծառայություններից օգտվելու վճարների գծով․

ա․ բնակչության պետական ռեգիստրում Կապան համայնքի հաշվառում ունեցող օգտվողների համար, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրում Կապան համայնքի հաշվառում չունեցող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող զինծառայողների, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների համակարգերում ծառայողների երեխաների համար՝ սույն որոշման N 2 հավելվածի 15-րդ կետով նախատեսված տեղական վճարի դրույքաչափի նվազեցում՝ 37,5 տոկոսի չափով

բ․ Կապան համայնքի Արծվանիկ, Ծավ և Դավիթ Բեկ բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար՝ սույն որոշման N 2 հավելվածի 15-րդ կետով նախատեսված տեղական վճարի դրույքաչափի նվազեցում 75 տոկոսի չափով

գ․ Անապահով ընտանիքների երեխաների համար՝ սույն որոշման N 2 հավելվածի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված տեղական վճարի դրույքաչափի նվազեցում՝ 50 տոկոսի չափով

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների տնօրենները՝ սույն պարբերությամբ սահմանված արտոնությունը կիրառելու նպատակով դիմում են համայնքի ղեկավարին՝ ներկայացնելով ընտանիքների անապահովության գնահատման համար հաշվի առնվող հանգամանքները հաստատող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց հիման վրա համայնքի ղեկավարը կայացնում է անհատական որոշումներ։

դ․ Սույն որոշման N 2 հավելվածի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված տեղական վճարի վճարումից ազատել՝

- Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ վիրավորում ստացած դրանց ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաների համար

- երկկողմ ծնողազուրկ երեխաների համար

- հաշմանդամության կամ անձի ֆուկցիոնալության սահմանափակում ունեցող երեխաների համար

- չորս և ավելի համատեղ բնակվող անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխաների համար

- ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ փախստական ճանաչված անձանց երեխաների համար

3) Սահմանել զրոյական դրույքաչափ համայնքի կողմից կամ պատվերով մատուցվող հետևյալ ծառայությունների համար

ա․ համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության կազմակերպություններում ժողովրդական գործիքների, թավջութակի, ալտի և շեփորի բաժիններում ուսուցման համար

բ․ համայնքային ենթակայության մարզադպրոցների ծառայություններից (բացառությամբ մարմնամարզություն և շախմատ) օգտվողների համար

գ․ համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար

դ․ Կապան քաղաքի Վ․ Սարգսյանի անվան մանկական զբոսայգու բացօթյա դահլիճի տրամադրման համար

4) Համայնքում գրանցված մշակութային կազմակերպությունների, ստեղծագործական խմբերի և անհատ ստեղծագործողների կողմից համերգային և զվարճանքի միջոցառումների կազմակերպման դեպքում Կապան քաղաքի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճի և կինոդահլիճի տրամադրման համար սահմանել դրույքաչափի նվազեցում` վճարի 50 տոկոսի չափով, իսկ համայնքային ենթակայության կազմակերպությունների միջոցառումների համար՝ վճարի 100 տոկոսի չափով

5) Կապան քաղաքի հարակից թաղամասերում գտնվող հիմնական կամ ոչ հիմնական շինություններում տնտեսական գործունեություն իրականացնող տեղական վճար վճարողների համար սահմանել սույն որոշման N 1 հավելվածի 14-րդ և 15-րդ կետերով նախատեսված տեղական վճարի բազային դրույքաչափի նվազեցում՝ 50 տոկոսի չափով

Կապան քաղաքի հարակից թաղամասերում և գյուղական բնակավայրերում գտնվող անշարժ գույքի հասցեի տրամադրման համար սահմանել սույն որոշման N 2 հավելվածի 5-րդ կետով նախատեսված տեղական վճարի դրույքաչափի նվազեցում՝ 60 տոկոսի չափով։

8. Սահմանել, որ մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարների գանձման գործառույթները վերապահվում են նախադպրոցական և արտադպրոցական դաստիարակության համապատասխան ՀՈԱԿ-ներին (գանձման ժամկետը՝ մինչև ծառայությունների փաստացի մատուցման ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ):

9․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Կողմ( 19 )`

ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ __________________

ԱՆՈՒՇ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ __________________

ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ __________________

ԳԵՎՈՐԳ ԴԻՆՈՒՆՑ __________________

ԶՈՐԱՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ __________________

ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ __________________

ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ԱՆԺԵԼԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ __________________

ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ԱԼԵՆ ԱՐՄԵՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________

ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ՍՈՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________

ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ __________________

ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ __________________

ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ __________________

ԷՐԻԿ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ __________________

ԶԱՐԻՆԵ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ___________________

ՄՀԵՐ ՎԵԶԻՐՅԱՆ ___________________

ՍԱՍՈՒՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ___________________

Դեմ ( 0 )

Ձեռնպահ ( 0 )

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

2025 թ. դեկտեմբերի 24

ք. Կապան

 

 Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

Սյունիքի մարզի Կապան համայնքի

ավագանու 24 դեկտեմբերի 2025թ․

N 176-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի տեսակներն ու դրույքաչափերը

 

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Դրույքաչափ

ՀՀ դրամ

 1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար

 1) հիմնական շենքերի և շինությունների համար`

ա. մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների համար

15 000

բ. մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար

15 000

 2) սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) համար` 30 000 ՀՀ դրամ

ա․ 10-12-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 3,0

90 000

բ․ 13-16-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 2,0

60 000

գ․ 17-20-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 1,0

30 000

դ․ Գյուղական բնակավայրերի համար կիրառվում է նաև 0,5 գործակից

 3) սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) համար` 100 000 ՀՀ դրամ

ա․ 10-12-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 3,0

300 000

բ․ 13-16-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 2,0

200 000

գ․ 17-20-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 1,0

100 000

դ․ Գյուղական բնակավայրերի համար կիրառվում է նաև 0,5 գործակից

 4) սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) համար` 200 000 ՀՀ դրամ

ա․ 10-12-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 3,0

600 000

բ․ 13-16-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 2,0

400 000

գ․ 17-20-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 1,0

200 000

դ․ Գյուղական բնակավայրերի համար կիրառվում է նաև 0,5 գործակից

 5) 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

ա․ 1 000 000 ՀՀ դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար 1 000 000 ՀՀ դրամի հանրագումարի ու սույն կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը

 5) սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների համար`

ա․ 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող

30 000

բ․ 500-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող

50 000

գ․ 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող

50 000

դ․ 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող

100 000

 7) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող ոչ հիմնական շենքերի և շինությունների համար` 5000 ՀՀ դրամ

ա․ 10-12-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 3,0

15 000

բ․ 13-16-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 2,0

10 000

գ․ 17-20-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 1,0

5000

դ․ Գյուղական բնակավայրերի համար կիրառվում է նաև 0,5 գործակից

 8) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող ոչ հիմնական շենքերի և շինությունների համար` 10 000 ՀՀ դրամ

ա․ 10-12-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 3,0

30 000

բ․ 13-16-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 2,0

20 000

գ․ 17-20-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 1,0

10 000

դ․ Գյուղական բնակավայրերի համար կիրառվում է նաև 0,5 գործակից

 2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների (բացառությամբ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար`

 1) անհատական բնակելի տներից (այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տները) տարբերվող 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող այլ շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝ 60 000 ՀՀ դրամ

ա․ 10-12-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 3,0

180 000

բ․ 13-16-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 2,0

120 000

գ․ 17-20-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 1,0

60 000

դ․ Գյուղական բնակավայրերի համար կիրառվում է նաև 0,5 գործակից

 2) անհատական բնակելի տներից (այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տները) տարբերվող 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող այլ շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝ 200 000 ՀՀ դրամ

ա․ 10-12-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 3,0

600 000

բ․ 13-16-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 2,0

400 000

գ․ 17-20-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 1,0

200 000

դ․ Գյուղական բնակավայրերի համար կիրառվում է նաև 0,5 գործակից

 3) անհատական բնակելի տներից (այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տները) տարբերվող 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող այլ շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝ 400 000 ՀՀ դրամ

ա․ 10-12-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 3,0

1 200 000

բ․ 13-16-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 2,0

800 000

գ․ 17-20-րդ գոտում կառուցվող՝ գործակից՝ 1,0

400 000

դ․ Գյուղական բնակավայրերի համար կիրառվում է նաև 0,5 գործակից

 4) անհատական բնակելի տներից (այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տները) տարբերվող 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող այլ շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝

ա․ 2 000 000 ՀՀ դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար 2 000 000 ՀՀ դրամի հանրագումարի ու սույն կետով սահմանված՝ շենքի կամ շինության կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը

 5) Անկախ Տեղական տուրքերի և վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված գործակիցների կիրառությունից՝ շինարարության թույլտվության ժամկետները շինարարության թույլտվությամբ սահմանված՝ շինարարության ժամկետի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու սույն հավելվածի 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաշվարկվում է 0․5 գործակցի կիրառմամբ։ Շինարարության թույլտվության ժամկետների հաջորդ երկարաձգումների դեպքում (անկախ երկարաձգվող ժամկետների տևողությունից) շինարարության թույլտվության երկարաձգման համար տեղական տուրքը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերով։

 3. Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

 1) կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն նախատեսված չլինելու դեպքում

 3000 ՀՀ դրամ

 2) շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից բացի՝ նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում նախատեսված լինելու կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն դեպքում

 3000 ՀՀ դրամ և նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետի ենթակետերով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով

 3) միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույց-ների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն նախատեսված լինելու դեպքում

 նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետի ենթակետերով սահմանված նորմերը և դրույքաչափերը

 4. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար

5000

 5. Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

1) Կապան քաղաքում

300 000

2) Գյուղական բնակավայրերում

200 000

 6. Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

1) Կապան քաղաքում

300 000

2) Գյուղական բնակավայրերում

200 000

 7. Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար

 1) Կապան քաղաքում

300 000

 2) Գյուղական բնակավայրերում

200 000

 8. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 1) Կապան քաղաքում

150 000

 2) Գյուղական բնակավայրերում

100 000

 9. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 1) Կապան քաղաքում

150 000

 2) Գյուղական բնակավայրերում

100 000

 10. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 1) Կապան քաղաքում

150 000

 2) Գյուղական բնակավայրերում

100 000

 11. Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

60 000

 12. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

20 000

 13. Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

 1) Կապան քաղաքում

75 000

 2) Գյուղական բնակավայրերում

50 000

 14. Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

 1) մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10 000 ՀՀ դրամ

ա․ Կապան քաղաքում

10 000

բ․ Գյուղական բնակավայրերում՝ գործակից՝ 0,3

3000

 2) 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 12 000 ՀՀ դրամ

ա․ Կապան քաղաքում

18 000

բ․ Գյուղական բնակավայրերում՝ գործակից՝ 0,3

3600

 3) 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 18 000 ՀՀ դրամ

ա․ Կապան քաղաքում

27 000

բ․ Գյուղական բնակավայրերում՝ գործակից՝ 0,3

5400

 4) 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 24 000 ՀՀ դրամ

ա․ Կապան քաղաքում

36 000

բ․ Գյուղական բնակավայրերում՝ գործակից՝ 0,3

7200

 5) 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 40 000 ՀՀ դրամ

ա․ Կապան քաղաքում

60 000

բ․ Գյուղական բնակավայրերում՝ գործակից՝ 0,3

12 000

 6) 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 100 000 ՀՀ դրամ

ա․ Կապան քաղաքում

150 000

բ․ Գյուղական բնակավայրերում՝ գործակից՝ 0,3

30 000

 15. Համայնքի վարչական տարածքում օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`

 1) մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10 000 ՀՀ դրամ

ա․ Կապան քաղաքում

10 000

բ․ Գյուղական բնակավայրերում՝ գործակից՝ 0,3

3000

 2) 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 12 000 ՀՀ դրամ

ա․ Կապան քաղաքում

18 000

բ․ Գյուղական բնակավայրերում՝ գործակից՝ 0,3

3600

 3) 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 14 000 ՀՀ դրամ

ա․ Կապան քաղաքում

21 000

բ․ Գյուղական բնակավայրերում՝ գործակից՝ 0,3

4200

 4) 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 22 000 ՀՀ դրամ

ա․ Կապան քաղաքում

33 000

բ․ Գյուղական բնակավայրերում՝ գործակից՝ 0,3

6600

 5) 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 26 000 ՀՀ դրամ

ա․ Կապան քաղաքում

39 000

բ․ Գյուղական բնակավայրերում՝ գործակից՝ 0,3

7800

 6) 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 46 000 ՀՀ դրամ

ա․ Կապան քաղաքում

69 000

բ․ Գյուղական բնակավայրերում՝ գործակից՝ 0,3

13 800

 16. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրը մեկ քառակուսի մետրի համար.

350

 17. Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 1) առևտրի օբյեկտների համար

50 000

 2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

ա․ Կապան քաղաքում

150 000

բ․ Գյուղական բնակավայրերում

100 000

 3) բաղնիքների (սաունաների) համար

300 000

 4) խաղատների համար

750 000

 5) շահումով խաղերի համար

ա․ Կապան քաղաքում

750 000

բ․ Գյուղական բնակավայրերում

500 000

 6) վիճակախաղերի համար

ա․ Կապան քաղաքում

225 000

բ․ Գյուղական բնակավայրերում

150 000

 18. Համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը՝ յուրաքանչյուր եռամսյակի համար

 1) մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

ա․ Կապան քաղաքում

7500

բ․ Գյուղական բնակավայրերում

5000

 2) 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

ա․ Կապան քաղաքում

15 000

բ․ Գյուղական բնակավայրերում

10 000

  3) 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

ա․ Կապան քաղաքում

22 500

բ․ Գյուղական բնակավայրերում

15 000

 4) 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

ա․ Կապան քաղաքում

30 000

բ․ Գյուղական բնակավայրերում

20 000

  5) 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

ա․ Կապան քաղաքում

45 000

բ․ Գյուղական բնակավայրերում

30 000

  6) 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

ա․ Կապան քաղաքում

75 000

բ․ Գյուղական բնակավայրերում

50 000

 19. Համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը՝ յուրաքանչյուր եռամսյակի համար

 1) մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

ա․ Կապան քաղաքում

1500

բ․ Գյուղական բնակավայրերում

1000

 2) 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

ա․ Կապան քաղաքում

3000

բ․ Գյուղական բնակավայրերում

2000

 3) 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

ա․ Կապան քաղաքում

6000

բ․ Գյուղական բնակավայրերում

4000

 4) 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

8000

 5) 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

15 000

 6) 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար

25 000

 20. Քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար

ա․ Կապան քաղաքում

7500

բ․ Գյուղական բնակավայրերում

5000

 21. Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս` մեկ քառակուսի մետրի համար

  1) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

2000

 2) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

3500

 3) սոցիալական գովազդի համար

0

 4) այլ արտաքին գովազդի համար

1500

 5) դատարկ գովազդային վահանակների համար

375

 6) արտաքին գովազդ տարածող գովազդակրի կողմից իր կազմակերպության գովազդը տեղաբաշխել և տարածելու համար

150

 22. Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար

 1) Կապան քաղաքում

150 000

 2) Գյուղական բնակավայրերում

100 000

 23. Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում՝ յուրաքանչյուր մեքենայի համար

10 000

 24. Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` 500 000 ՀՀ դրամ

ա․ Կապան քաղաքում՝ գործակից՝ 0,75

375 000

բ․ Գյուղական բնակավայրերում՝ գործակից՝ 0,5

250 000

 25. Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 1) 3 հեկտարից մինչև 5 հեկտար մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 2 500 000 ՀՀ դրամ

ա․ Կապան քաղաքում՝ գործակից՝ 0,5

1 250 000

բ․ Գյուղական բնակավայրերում՝ գործակից՝ 0,3

750 000

 2) 5 հեկտարից մինչև 7 հեկտար մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 5 000 000 ՀՀ դրամ

ա․ Կապան քաղաքում՝ գործակից՝ 0,5

2 500 000

բ․ Գյուղական բնակավայրերում՝ գործակից՝ 0,3

1 500 000

 3) 7 հեկտարից մինչև 10 հեկտար մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 7 000 000 ՀՀ դրամ

ա․ Կապան քաղաքում՝ գործակից՝ 0,5

3 500 000

բ․ Գյուղական բնակավայրերում՝ գործակից՝ 0,3

2 100 000

 4) 10 հեկտարից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 10 000 000 ՀՀ դրամ

ա․ Կապան քաղաքում՝ գործակից՝ 0,5

5 000 000

բ․ Գյուղական բնակավայրերում՝ գործակից՝ 0,3

3 000 000

 26. Համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝

 1) կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, շոգեբաղնիքի, սաունայի և մերսման սրահի (բացառությամբ բուժական մերսման սրահների) համար՝ օրացուցային տարվա համար

ա․ Կապան քաղաքում

30 000

բ․ Գյուղական բնակավայրերում

20 000

 2) հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար

ա․ Կապան քաղաքում

450 000

բ․ Գյուղական բնակավայրերում

300 000

 27. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայություների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվության համար՝ յուրաքանչյուր ամսվա համար

40 000

 28. Համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ մեկ քառակուսի մետրի համար

10 000

 

Աշխատակազմի քարտուղար

Կարեն Ալավերդյան

 

 Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

Սյունիքի մարզի Կապան համայնքի

ավագանու 24 դեկտեմբերի 2025թ․

N 176-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում 2026 թվականի համար տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը

 

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ

(ՀՀ դրամ)

1. Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 20 000

 2. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 7000

3. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 3000

4. Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 5000

5. Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 5000

6. Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 5000

 7. Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար փոխհատուցման վճար

 1000

 8. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները կատարելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 30 000

 9. Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

1) Մասնակցի կողմից մեկ մրցույթի կամ աճուրդի մասնակցության համար

 5000

2) Մասնակից չհամարվող անձի կողմից մեկ մրցույթի կամ աճուրդի ներկա գտնվելու համար

 500

 10. Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 1000

 11. Համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

1) մեծ տաղավարների համար

 5000

2) փոքր տաղավարների համար

 3000

 12 Կենցաղային կոշտ թափոնների համար աղբահանության վճար

1) Բնակելի նպատակային նշանակության շենքերում և շինություններում՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և/կամ բնակվող յուրաքանչյուր բնակչի համար

 250

2) Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և/կամ շինություններում մեկ քառակուսի մետր մակերեսի համար

ա․ առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով

 75

բ․ հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարան-ների), հանգստի տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով

 20

գ․ վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով

 15

դ․ գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով

 15

ե․ զորանոցների մասով

 8

զ․ արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)

 15

3) Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով

 50

4) Ոչ բնակելի նպատակային նշանակության առնվազն 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես զբաղեցնող շենքերում և շինություններում կամ շենքերից ու շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի վերաբերյալ սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում

 ա․ ըստ ծավալի՝ 1 խորանարդ մետր աղբի համար՝ 3000 ՀՀ դրամ

կամ

 բ․ ըստ զանգվածի՝ 1 տոննա աղբի համար՝ 10 000 ՀՀ դրամ

 13. Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից աղբահանության վճար վճարողներին համայնքի ավագանու սահմանած պահանջներին համապատասխան շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվության, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար վճար

Աղբահանության վճար վճարողի համար 12-րդ կետով սահմանված դրույքաչափի 20 տոկոս

 14. Գյուղատնտեսական, շինարարական և այլ աշխատանքների համար տեխնիկայի տրամադրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 1) Գյուղատնտեսական աշխատանքների 1 հեկտարի համար

 

ՀՀ դրամ

Դիզելային վառելիք (լիտր)

ա․ կոմբայնով հացահատիկահավաք

10 000

25

բ․ շարքացանով սերմերի ցանում

5000

10

գ․ սկավառակավոր կախովի տափանով հարթեցում և մանրացում

5000

20

դ․ գութանով վարում

10 000

30

ե․ կուլտիվատորով հողի փխրեցում, մոլախոտերի ոչնչացում, պարարտացում

5000

10

զ․ պարարտանյութի ցրիչով պարարտանյութի բաշխում

3000

10

է․ փոցխով հողի փոցխում

5000

5

ը․ խոտհնձիչով խոտի հնձում

5000

10

թ․ մամլիչով խոտի (անասնակերի) հակերի մամլում՝ 1 հակի համար

 100

 2) Այլ աշխատանքների՝ 1 ժամի համար

ա․ մինի ամբարձիչ CAT246D3

10 000

բ․ գրեյդեր SHANTUI SG18-3

15 000

գ․ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր CASE-57OST

15 000

դ․ ինքնաթափ բեռնատար ավտոմեքենա MAЗ-551626-580-050

1 կիլոմետրի համար՝ 10 000 ՀՀ դրամ

15. Համայնքային ենթակայության մանկապարտեզի (նախադպրոցական ուսումնական հաստատության) ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 8000

16. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 1) Երաժշտական դպրոցների կողմից մատուցվող ծառայությունների համար վճար՝ ըստ երաժշտական գործիքների և բաժինների

ա․ դաշնամուրային

 2500

բ․ լարային գործիքների (բացառությամբ թավջութակ և ալտ)

 2000

գ․ փողային (բացառությամբ շեփոր) և հարվածային գործիքներ, ինչպես նաև երգեցողություն

 1600

դ․ կիթառ

 2500

ե․ Երկու երաժշտական գործիքի ուսուցման բաժին միաժամանակ հաճախելու, ինչպես նաև երաժշտական գործիքի կամ գործիքների ուսուցման բաժինների հետ նաև երգեցողության բաժին միաժամանակ հաճախելու դեպքում հիմնական երաժշտական գործիքի բաժնի համար նախատեսված վճարին հավելագրվող լրացուցիչ վճար

 500

 2) Երաժշտական դպրոցի կրթական ծրագիրը ավարտելուց հետո կրթությունը շարունակել ցանկացող շրջանավարտների համար՝ ըստ երաժշտական գործիքների և բաժինների

ա․ դաշնամուրային

 3000

բ․ լարային գործիքների (բացառությամբ թավջութակ և ալտ)

 2500

գ․ փողային (բացառությամբ շեփոր) և հարվածային գործիքներ, ինչպես նաև երգեցողություն

 2000

3) Արվեստի և գեղարվեստի դպրոցների պարարվեստի, թատերական արվեստի, կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի բաժինների ծառայությունների համար

 1600

4) Արվեստի և գեղարվեստի դպրոցների կրթական ծրագիրը ավարտելուց հետո կրթությունը շարունակել ցանկացող շրջանավարտների համար պարարվեստի, թատերական արվեստի, կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի բաժինների ծառայությունների համար

 2100

5) Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 500

6) Մարզադպրոցներում մարմնամարզություն և շախմատ մարզաձևերի բաժինների ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 2000

17. Համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից բնակչությանը մատուցված հանգստի և ժամանցի կազմակերպման ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

1) Զբոսայգիներում տեղադրված համայնքային սեփականություն հանդիսացող զվարճահարմարանքների (կարուսելների և ակտարկցիոնների) տոմսի արժեքը

 100

2) Զբոսայգիներում տեղադրված համայնքային սեփականություն հանդիսացող փչովի բատուտից օգտվելու արժեքը՝ 10 րոպեի համար

 200

3) Հեծանիվի վարձույթի արժեքը՝ 30 րոպեի համար

 500

4) Համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական զուգարանից օգտվելու վճար

 50

5) Կապան քաղաքի մշակույթի կենտրոնի դահլիճում կինոցուցադրումներ կազմակերպելու համար տոմսի արժեքը

ա․ ցերեկային՝ ժամը 12։00-ից մինչև 16։00

 200

բ․ երեկոյան՝ ժամը 16։00-ից հետո

 1000

18. Համայնքային սեփականություն հանդիսացող՝ արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների և այլ հաստատությունների դահլիճները, սրահները և այլ տարածքները մշակութային, մարզական և այլ հանրային միջոցառումների կազմակերպման նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրելու դիմաց փոխհատուցման վճար

1) Կապան քաղաքի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճի համար՝ համերգային և ժամանացային այլ միջացառումների դեպքում

պայմանագրային, բայց ոչ պակաս, քան 75 000 ՀՀ դրամ

2) Կապան քաղաքի մշակույթի կենտրոնի կինոդահլիճի համար՝ համերգային և ժամանացային այլ միջացառումների դեպքում

պայմանագրային, բայց ոչ պակաս, քան 15 000 ՀՀ դրամ

3) Կապան քաղաքի մշակույթի կենտրոնի մեծ դահիլիճի և կինոդահլիճի համար՝ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված միջոցառումներից տարբերվող հանրային և միջոցառումների համար

պայմանագրային, բայց ոչ պակաս, քան 5 000 ՀՀ դրամ

4) մարզադպրոցների դահլիճների համար

պայմանագրային, բայց ոչ պակաս քան` 1 ժամվա համար 2000 ՀՀ դրամ

 19. «ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մանկական կենտրոն» ՀՈԱԿ կողմից մատուցվող ծառայություններից համար փոխհատուցման վճար

 1) «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու համար վճար՝ 10 օրվա համար

 12 000

 2) Սույն կետի 1-ին ենթակետում նշված ծառայությունից տարբերվող մյուս ծառայությունների համար

 5000

 20. «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր փոխադրումների ծառայություններից օգտվելու դիմաց փոխհատուցման վճար

 100

 

Աշխատակազմի քարտուղար

Կարեն Ալավերդյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.02.2026, N 2-Ն 24.12.2025, N 176-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան