ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 845-Ա
«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 148,418,463 դրամ արժողությամբ «Օրրան» օգնություն Հայաստանի կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «էյ-Ի-Ջի-Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00930884) հետ 2025 թվականի նոյեմբերի 17-ին կնքված` N Ե-243 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում գազատար խողովակների և գազօգտագործվող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցման գործարքը` 47,283 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի մարտի 20-ին կնքված` N 8263135 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՖԼԵՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 01808789) հետ 2025 թվականի նոյեմբերի 11-ին կնքված` N 11/11/25-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բենզինի ձեռքբերում` 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00046317) հետ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված` N 012.12.15.0546 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցման գործարքը՝ 3,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00040569) հետ 2024 թվականի նոյեմբերի 26-ին կնքված` N AT-AU-141-24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի ֆինանսական հաշվետվությունների և դրանց կից ծանոթագրությունների աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «ՍԱՍ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 02538542) հետ 2021 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված` N AR 010122 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի ձեռքբերման գործարքը՝ 41,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 07-0012-6-1 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 360,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության («ԱրմենՏել» համատեղ ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերություն) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2004 թվականի հունիսի 17-ին կնքված` N 010309530 51/3162/4682 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության («Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերություն) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված` N 74556 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Ոսկե գագաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 01235765) հետ 2025 թվականի նոյեմբերի 20-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խոհանոցային սարքավորումների, պարագաների և նյութերի ձեռքբերման գործարքը՝ 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Դարոյնք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 01220854) հետ 2024 թվականի նոյեմբերի 29-ին կնքված` N 16 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում թխվածքաբլիթի և վաֆլիի ձեռքբերման գործարքը` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
29.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 845-Ա որոշման |
«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակները |
Oգնել ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին և ծերերին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատության մեջ գտնվող ընտանիքներին: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է օգտվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը (բարեգործները) |
ԱՄՆ-ում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, «Գրիգորյան» բարեգործական հիմնադրամ (Մեծ Բրիտանիա), անհատ բարերարներ՝ Հովհաննիսյան ընտանիք (Հայաստանի Հանրապետություն), Հակոբ Բարսեղյան (ԱՄՆ), Գարո Մարտիրոսյան (ԱՄՆ), Սայաթ Օրունչակչիել (ԱՄՆ), Ակյան ընտանիք (ԱՄՆ) |
|
4. |
Ծրագրի կատարողը |
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն (ՀՎՀՀ՝ 02552842, hասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Առաջին Եկմալյան 6, hեռախոս՝ 010 53-51-67) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը (վայրերը), բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն՝ քաղաք Երևան, բնագավառը՝ սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
148,418,463 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
1) 6-16 տարեկան 120 երեխա (երեխաների մեծ մասը երկկողմանի կամ միակողմանի ծնողազուրկ են, ամուսնալուծված, հաշմանդամություն ունեցող կամ ազատազրկման դատապարտված ծնողներ ունեն), որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող, մուրացկանության շեմին գտնվող ընտանիքներում. 2) 50 կենսաթոշակառուներ, որոնց մեջ մտնում են նաև 60 և ավելի բարձր տարիքի սոցիալապես անապահով կանայք ու տղամարդիկ, որոնք անտուն են, կամ մուրում են փողոցում, կամ միայնակ են, կամ ամուսնացած են և անժառանգ, կամ ֆունկցիոնալության թեթև, միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք են, կամ ունեն ժառանգներ, սակայն լրացուցիչ աջակցության խիստ կարիք ունեն. 3) Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների երեխաներ: |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է, առանձնացնել) նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Քաղաք Երևանի Առաջին Եկմալյան 6 հասցեում գտնվող կենտրոնում շահառուներին սննդով ապահովում – 65,682,463 դրամ՝ ա. երեխաներին շաբաթական 5 օր տաք ճաշով ապահովում և կարիքավոր ծերերին շաբաթվա սննդամթերքով փաթեթների տրամադրում – 53,200,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, բ. շահառուներին սննդով ապահովելու նպատակով՝ խոհանոցային սարքավորումների և պարագաների ձեռքբերում ու խոհանոցային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի) – 8,482,463 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, գ. Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների երեխաներին սննդամթերքով փաթեթների պարբերաբար տրամադրում – 4,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 2) Շահառուներին առաջնային բժշկական և հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով՝ բժշկասանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում և բուժքրոջ ու հոգեբանի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի) – 1,800,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 3) Շահառուներին սոցիալական աջակցության տրամադրում – 48,076,000 դրամ՝ ա. շահառուների համար հագուստի և կոշիկի ձեռքբերում ու սոցիալական աշխատողի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի) – 6,800,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, բ. օտարերկրյա պետություններից բեռների (բարերարների ցանկությամբ ուղարկվող նվերներ, հագուստ, գրենական պիտույքներ, խաղալիքներ, սպորտային պարագաներ) – 28,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, գ. ծայրահեղ կարիքավոր 60 ընտանիքների էլեկտրաէներգիայի և 3 ընտանիքների բնակարանի վարձի վճարում – 5,500,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, դ. 90 երեխայի տրանսպորտով ամենօրյա երթևեկության ապահովում – 7,776,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 4) Շահառուների հանգիստը և ժամանցը կազմակերպելու նպատակով՝ թատրոնի, կինոթատրոնի, պատկերասրահների տոմսերի ձեռքբերում, ամառային ճամբարում հանգստի և ջրաշխարհի այցելությունների կազմակերպում ու մշակութային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի) – 9,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 5) Դպրոցահասակ երեխաների համար կրթական աջակցության ապահովում – 13,060,000 դրամ՝ ա. դասապատրաստման և ձեռարվեստի խմբակների (փայտամշակում, կար ու ձև, կավագործություն, նկարչություն, բացիկների պատրաստում) կազմակերպումը ապահովելու նպատակով՝ համակարգիչների, գրենական պիտույքների, ուսումնական և ձեռարվեստի նյութերի, պայուսակների ձեռքբերում ու ուսուցիչների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի) – 11,800,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, բ. 8 սաների՝ ըստ նախասիրության (երաժշտություն, արհեստներ, շախմատ և այլն) ուսման վարձերի վճարում – 1,260,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 6) Դրամական միջոցների հայթայթման նպատակով՝ «Արմենիա» հյուրանոցային համալիրում միջոցառման կազմակերպում և բուկլետների ու թերթերի տպագրություն (ամենամյա բարեգործական ընթրիք, որտեղ տեղի է ունենում հանդիպում կազմակերպության բարերաների հետ և կազմակերպվում է դրամահավաք, որը ծախսվում է կազմակերպության անմիջական ծրագրային գործունեության համար) ու «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության 26-ամյակին նվիրված միջոցառման անցկացում - 8,800,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 7) Քաղաք Երևանի Առաջին Եկմալյան 6 հասցեում գտնվող «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կենտրոնի ընթացիկ վերանորոգում - 2,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
|
10. |
Ձեռք բերվելիք (ներմուծվող) ապրանքներ, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
1) Էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների ձեռքբերում - 1,800,000 դրամ. 2) Գազի մատակարարման ծառայությունների ձեռքբերում - 3,800,000 դրամ. 3) Խմելու ջրի մատակարարման ծառայությունների ձեռքբերում - 360,000 դրամ. 4) Հեռախոսակապի և էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ձեռքբերում -2,800,000 դրամ. 6) Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում - 1,500,000 դրամ. 7) Սննդամթերքի ձեռքբերում - 43,800,000 դրամ. 8) Կոշիկի, հագուստի ձեռքբերում - 5,500,000 դրամ. 9) Գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերում - 47,283 դրամ. 10) Գազի կաթսայի տեխնիկական զննման անցկացման ծառայությունների ձեռքբերում - 68,180 դրամ. 11) Գրասենյակային ապրանքների ձեռքբերում - 1,800,000 դրամ. 12) Փոստային ծառայությունների ձեռքբերում - 800,000 դրամ. 13) Համակարգչային տեխնիկայի ձեռքբերում - 1,500,000 դրամ. 14) Երեխաների հանգստի և ժամանցի միջոցառումների հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում - 4,000,000 դրամ. 15) Բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում - 300,000 դրամ. 16) Ձեռարվեստի խմբակների համար նյութերի ձեռքբերում - 1,000,000 դրամ. 17) Տպագրական ծառայությունների ձեռքբերում –1,500,000 դրամ. 18) Խոհանոցային սարքավորումների, պարագաների և նյութերի ձեռքբերում - 1,800,000 դրամ. 19) Բենզինի ձեռքբերում - 3,500,000 դրամ. 20) Դպրոցական պայուսակների և գրենական պիտույքների ձեռքբերում - 1,500,000 դրամ. 21) Հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում - 4,500,000 դրամ. 22) Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկվող նվերներ, հագուստ, գրենական պիտույքներ, խաղալիքներ, սպորտային պարագաներ) - 28,000,000 դրամ. 23) Ընթացիկ վերանորոգման հետ կապված ծառայությունների ձեռքբերում - 2,000,000 դրամ. 24) Դահլիճի վարձակալություն - 2,000,000 դրամ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր |
1) Գազի մատակարարման ծառայությունների ձեռքբերում - 3,800,000 դրամ. 2) Գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերում - 47,283 դրամ. 3) Խմելու ջրի մատակարարման ծառայությունների ձեռքբերում - 360,000 դրամ. 4) Էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների ձեռքբերում - 1,800,000 դրամ. 5) Հեռախոսակապի և էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ձեռքբերում - 2,800,000 դրամ. 6) Գրասենյակային ապրանքների ձեռքբերում - 1,800,000 դրամ. 7) Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 1,500,000 դրամ. 8) Փոստային ծառայությունների ձեռքբերում - 800,000 դրամ. 9) Բենզինի ձեռքբերում - 3,500,000 դրամ. 10) Գազի կաթսայի տեխնիկական զննման անցկացման ծառայությունների ձեռքբերում - 68,180 դրամ. 11) Աշխատավարձ վարչական աշխատողներին (ադմինիստրատոր, հաշվապահ, վարորդ) - 7,832,000 դրամ. 12) Դահլիճի վարձակալություն - 2,000,000 դրամ: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների այլ կազմակերպությունների հետ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչություն, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի վարչական շրջանների սոցիալական վարչություններ, տեղական ու միջազգային հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են ռիսկի խմբի երեխաների հետ, Սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ- ներ: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) Հայաստանի Հանրապետության կառավարություն 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին. 2) Ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվությունների ներկայացում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրենների խորհրդին. 3) «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի, հաշվապահի և սոցիալական աշխատողի, ինչպես նաև շահառուների ստորագրություններով ու անձնագրային տվյալներով, գույքագրման և բաշխման իրականացում. 4) Պետական եկամուտների կոմիտե ամսական հաշվետվությունների հանձնում. 5) «Գրանթ Թորնթոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ֆինանսական աուդիտի իրականացում: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
29.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |