Գլխավոր տեղեկություն
Համար
N 38-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2025
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
23.12.2025
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«23» դեկտեմբերի 2025 թ.
ք. Երևան

N 38-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՄԲԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՆԹԱԽՄԲԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1․ Հաստատել համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի յուրաքանչյուր ենթախմբի ընդհանուր նկարագիրը ՝ համաձայն հավելվածի:

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

 

12/23/2025

Դ. Խուդաթյան

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

23 դեկտեմբերի 2025 թվականի 
N 38-Ն հրամանի

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՄԲԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՆԹԱԽՄԲԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում է համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի յուրաքանչյուր ենթախմբի ընդհանուր նկարագիրը (ասյուհետ՝ պաշտոնի նկարագիրը), այդ թվում՝ համայնքային ծառայության պաշտոնների դասակարգման սկզբունքները, պաշտոնների անվանումների, պաշտոնների անձնագրերի կազմման կարգը, պաշտոնների համակարգում տեղակայման կանոնները, իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև տվյալ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար համայնքային ծառայողին մասնագիտական գիտելիքների, հմտությունների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները։

2. Համայնքային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի՝

1) գլխավոր պաշտոններ,

2) առաջատար պաշտոններ,

3) կրտսեր պաշտոններ:

3. Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խումբ դասակարգվում է առաջին, երկրորդ և երրորդ ենթախմբերի:

4. Համայնքային ծառայության պաշտոնների խմբերում առաջին ենթախումբը համարվում է տվյալ խմբի բարձրագույն ենթախումբը։

5. Համայնքային ծառայության պաշտոնները դասակարգելիս հաշվի են առնվում հետևյալ չափանիշները ՝

1) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը.

2) որոշումներ կայացնելու լիազորությունները.

3) գործունեության ազդեցությունը.

4) շփումները և ներկայացուցչությունը.

5) խնդիրների բարդությունը և դրանց լուծումները:

6. Համայնքային ծառայության պաշտոնն ընդգրկվում է գլխավոր պաշտոնների խմբում կամ առաջատար պաշտոնների 1-ին ենթախմբում, եթե առկա են` աշխատանքների կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ, ենթակա աշխատողներ, գրասենյակ կամ կառուցվածքային ստորաբաժանում կամ կառուցվածքային ստորաբաժանման կազմում ընդգրկված կառուցվածքային միավորի աշխատանքները ղեկավարելու պահանջ:

7. Սույն հավելվածի 6-րդ կետում նշված պահանջների բացակայության դեպքում պաշտոնն ընդգրկվում է առաջատար 2-րդ և 3-րդ ենթախմբերում և կրտսեր պաշտոնների խմբում:

 

2. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄԸ

 

8. Պաշտոնի դիրքը պաշտոնի նկարագրության մեջ ամրագրվում է՝

1) նշելով այն պաշտոնը կամ պաշտոնները, որոնց ենթակա կամ հաշվետու է տվյալ պաշտոնը,

2) տվյալ պաշտոնին ենթակա պաշտոնները (առկայության դեպքում),

3) տվյալ պաշտոնի փոխարինման կարգը՝ հստակ նշելով փոխարինող պաշտոնների անվանումները։

9. Պաշտոնի գործառույթները սահմանվում են ըստ առաջնահերթության՝ նշելով դրանց իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համայնքային ծառայության ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված իրավունքները և պարտականությունները։

10. Որակավորման պահանջները պաշտոնի նկարագրության մեջ ներառում են՝

1) կրթության մակարդակը և մասնագիտական ոլորտը,

2) անհրաժեշտ աշխատանքային ստաժը և փորձը տվյալ ոլորտում,

3) մասնագիտական գիտելիքները, հմտությունները և ունակությունները, որոնք անհրաժեշտ են պաշտոնի արդյունավետ իրականացման համար։

11. Ելնելով աշխատանքների իրականացման բարդությունից` պաշտոնատար անձից ակնկալվող մասնագիտական պատրաստվածության մակարդակից և առաջադրված խնդիրների բնույթից՝ համայնքային ծառայողին կարող են ներկայացվել նաև լրացուցիչ պահանջներ։ Այդ պահանջները վերաբերում են կրթությանը, աշխատանքային ստաժին, աշխատանքի բնագավառում փորձին և մասնագիտական գիտելիքներին։ Համայնքային ծառայողին ներկայացվող լրացուցիչ պահանջներն են․

1) Կրթություն՝ բարձրագույն կրթության պահանջի շրջանակում կարող է նախատեսվել կոնկրետ մասնագիտություն և կոնկրետ կրթական որակավորման աստիճան (բակալավր, մագիստրոս)` կախված պաշտոնի առանձնահատկություններից։

2) Աշխատանքային ստաժ և փորձ` աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի պահանջները սահմանվում են «Համայնքային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջների համաձայն։

3) Մասնագիտական գիտելիքներ` որոշվում են` հաշվի առնելով տվյալ համայնքի աշխատակազմի գործունեության հիմնական ոլորտներն ու տվյալ պաշտոնի առանձնահատկությունները։ Մասնագիտական գիտելիքների շրջանակը սահմանում է տվյալ համայնքի աշխատակազմի քարտուղարը։ Մասնագիտական գիտելիքները ներառում են․

ա․ համայնքի աշխատակազմի և տվյալ պաշտոնի իրավասությունների շրջանակը կանոնակարգող իրավական ակտերի իմացություն,

բ․ համայնքային կառավարման ոլորտում քաղաքականությանը և ռազմավարական ծրագրերին վերաբերող իրավական ակտերի իմացություն,

գ․ կոնկրետ պաշտոնի գործառույթների իրականացման ապահովման համար հիմք հանդիսացող անհրաժեշտ բազային գիտելիքներ։

12. Կոմպետենցիաներ՝ սահմանվում են՝ հաշվի առնելով տվյալ պաշտոնի բնույթը և գործառույթները, ներառելով մասնագիտական կարողություններ, վերլուծական, հաղորդակցական և կազմակերպչական հմտություններ։ Կոմպետենցիաները բաժանվում են երկու խմբի` ընդհանրական և ընտրանքային:

13. Ընդհանրական կոմպետենցիաները` համաձայն N 1 ցանկի, սահմանվում են` հաշվի առնելով․

1) տվյալ պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողի աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պահանջները,

2) որոշումներ կայացնելու ունակությունը,

3) հաղորդակցման և ներկայացուցչության հմտությունները, խնդիրների բարդությունը և դրանց արդյունավետ լուծման անհրաժեշտությունը։

14. Ընդհանրական կոմպետենցիաները, կամ կոմպետենցիաներ ձևավորող, կամ կոմպետենցիաների շրջանակն ամբողջացնող, պետության առաջնահերթություններից բխող կամ զբաղեցրած պաշտոնի խմբով պայմանավորված և կոմպետենցիայի բաղկացուցիչ մաս հանդիսացող անհրաժեշտ գիտելիքները պարտադիր են յուրաքանչյուր խմբի պաշտոնների համար:

15. Համապատասխան ենթախմբի համար սահմանված կոմպետենցիաները պաշտոնի անձնագիրը կազմելիս պարտադիր ներառվում են պաշտոնի նկարագրության մեջ։

16. Ընտրանքային կոմպետենցիաները` համաձայն N 2 ցանկի, սահմանվում են` հաշվի առնելով տվյալ պաշտոնի գործառութային առանձնահատկությունները և տվյալ պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողից ակնկալվող աշխատանքի արդյունքները:

17. Համայնքային ծառայության պաշտոնների նկարագիրը կազմելիս պետք է հաշվի առնել պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակում (Ձև N 1) համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոնին ներկայացված պահանջները․

1) Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը բնութագրում է տվյալ պաշտոնին վերապահված դերն ու նշանակությունը համայնքի աշխատակազմում աշխատանքների կազմակերպման և ղեկավարման առումով։

2) Որոշումներ կայացնելու լիազորությունը արտացոլում է տվյալ պաշտոնով պայմանավորված որոշումների ընդունման իրավասության շրջանակը՝ պաշտոնների յուրաքանչյուր խմբում։

3) Շփումները և ներկայացուցչությունը սահմանում է պաշտոնով պայմանավորված շփումների և ներկայացուցչության շրջանակը, որը ներառում է․

ա․ համապատասխան մարմնի ներսում և դրսում այլ կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համագործակցության մակարդակը,

բ․ ներկայացուցչական լիազորությունների իրականացման ձևերը (պատվիրակված կամ ի պաշտոնե),

գ․ ներկայացուցչության մակարդակը (բարձրից ցածր) և ակնկալվող արդյունքները։

4) Խնդիրների բարդություն և դրանց լուծումը բնութագրվում է պաշտոնի գործառույթներով վերապահված պարտականությունների բազմազանությամբ և ծավալով։ Այս պահանջով հստակեցվում են․

ա․ խնդիրների տեսակներն ու բարդության աստիճանը,

բ․ դրանց վերլուծման, գնահատման և լուծման մակարդակները,

գ․ ստեղծագործական մոտեցման անհրաժեշտությունը,

դ․ ուղղորդող փաստաթղթերի կիրառման և այլընտրանքային լուծումների ներկայացման շրջանակները։

5) Գիտելիքներ և հմտությունները ներառում են՝

ա․ կրթությունը և մասնագիտական գիտելիքները,

բ․ աշխատանքային հմտություններն ու կարողությունները,

գ․ ժամանակակից տեխնիկական միջոցների և համակարգչի կիրառման ունակությունը,

դ․ իրավական ակտերի և օտար լեզուների իմացությունը,

ե․ տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը։

 

3. ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ

 

18․ Համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոնի անձնագիր մշակվում և հաստատվում է պաշտոնի նկարագրի հիման վրա (Ձև N 2, Ձև N 3)։

19․ Պաշտոնի անձնագիրը կազմվում է՝ հիմք ընդունելով համայնքի աշխատակազմի իրավասությունը սահմանող իրավական ակտերը, համայնքի առջև դրված խնդիրները և նպատակները, կառավարչական տվյալ մակարդակին ներկայացվող մասնագիտական պահանջները, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պահանջները: Պաշտոնի անձնագիրը կազմվում է համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանման կամ այն պաշտոնատար անձի կողմից, որին վերապահված է տվյալ գործառույթը։ Պաշտոնի անձնագիրը պետք է արտահայտի՝

1) համայնքային ծառայության պաշտոնի անվանումը, դիրքը համապատասխան համայնքի աշխատակազմի կառուցվածքում.

2) գործառույթները, իրավունքները և պարտականությունները.

3) կրթությունը, աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը.

4) մասնագիտական գիտելիքները.

5) կոմպետենցիաները:

20․ Պաշտոնի անձնագիրը հաստատվում է համայնքի ղեկավարի կողմից։

 

4 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

21. Համայնքային ծառայության պաշտոնի նկարագրությունը կազմելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ պահանջներով`

1) պաշտոնի անվանումը սահմանելիս անհրաժեշտ է հնարավորինս ճշգրիտ արտացոլել համայնքային ծառայության պաշտոնի հիմնական գործառույթները և խուսափել ընդհանրական բնույթ ունեցող ձևակերպումներից․

2) համայնքային ծառայության պաշտոնի անվանումը սահմանվում է՝ ելնելով կառուցվածքային ստորաբաժանման հիմնական գործառույթներից, կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակից, տվյալ պաշտոնի համար նախատեսված հիմնական գործառույթները բնորոշող բառից կամ բառերից․

3) համայնքային ծառայության պաշտոնների անվանումները կարող են ներառել հետևյալ բնորոշող բառերը՝

ա․ գլխավոր պաշտոնների և առաջատար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբի պաշտոնների համար՝ աշխատակազմի քարտուղար, աշխատակազմի քարտուղարի տեղակալ, վարչության պետ, վարչության պետի տեղակալ, բաժնի պետ, բաժնի պետի տեղակալ.

 բ․ առաջատար պաշտոնների 3-րդ ենթախմբի և կրտսեր պաշտոններիի համար՝ գլխավոր մասնագետ, առաջատար մասնագետ, առաջին կարգի մասնագետ, երկրորդ կարգի մասնագետ բառերի հետ միասին կարող են օգտագործվել նաև հաշվետար, խորհրդատու, կազմակերպիչ, իրավախորհրդատու, մեթոդաբան, տեսուչ, տնտեսագետ, հաշվապահ, վերլուծաբան, հետազոտող, սոցիոլոգ, սոցիալական աշխատող, սոցիոլոգ-վերլուծաբան, օպերատոր, ցանցային-ադմինիստրատոր, ծրագրավորող, վիճակագիր, իրավաբան, թարգմանիչ, գանձապահ, ֆինանսիստ, հավաքագրող, մշտադիտարկող, տնտեսագետ, աուդիտոր, ճարտարագետ, ճարտարագետ-շինարար, արխիվավար, ադմինիստրատոր, ինժեներ, ճարտարապետ, շինարար, գյուղատնտես, բժիշկ, հոգեբան, բնապահպան և այլն.

4) Համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոն ունի ծածկագիր, որը ներառում է անվանացանկով նախատեսված պաշտոնների համապատասխան խմբի ենթախմբում ընդգրկված լինելու, ինչպես նաև տվյալ ենթախմբում ընդգրկված պաշտոնների հերթական համարը։

5) Երկակի կարգավիճակ ներկայացնող պաշտոններ նախատեսել չի թույլատրվում։

 

5. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳ

 

22․ Համայնքային ծառայողները կարող են փոխարինել միայն համայնքային ծառայողներին՝ սույն կետով սահմանված կարգով․

1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի բացակայության դեպքում` նրան փոխարինում է աշխատակազմի քարտուղարի տեղակալներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում՝ վարչության պետերից մեկը:

2) Երևանի վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարի բացակայության դեպքում՝ նրան փոխարինում է բաժնի պետերից մեկը։

3) Մարզի համայնքի աշխատակազմի քարտուղարի բացակայության դեպքում՝ նրան փոխարինում է բաժնի պետերից մեկը կամ բաժին տեսակի կառուցվածքային ստորաբաժանում նախատեսված չլինելու դեպքում՝ աշխատակազմի գլխավոր մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում առաջատար մասնագետներից մեկը։

4) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի բացակայության դեպքում՝ նրան փոխարինում աշխատակազմի քարտուղարի մյուս տեղակալը կամ աշխատակազմի քարտուղարը։

5) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետի բացակայության դեպքում՝ նրան փոխարինում է վարչության պետի տեղակալներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում՝ բաժնի պետերից մեկը։

6) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչություն՝ առանց բաժինների կառուցվածքային ստորաբաժանման վարչության պետի բացակայության դեպքում՝ նրան փոխարինում է վարչության պետի տեղակալներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում՝ վարչության գլխավոր մասնագետներից մեկը։

7) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետի տեղակալի բացակայության դեպքում՝ նրան փոխարինում է վարչության պետի մյուս տեղակալը կամ վերջինիս բացակայության դեպքում՝ բաժնի պետերից մեկը։

8) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչություն՝ առանց բաժինների կառուցվածքային ստորաբաժանման վարչության պետի տեղակալի բացակայության դեպքում՝ նրան փոխարինում է վարչության պետի մյուս տեղակալը կամ վերջինիս բացակայության դեպքում՝ վարչության գլխավոր մասնագետներից մեկը։

9) Բաժնի պետի բացակայության դեպքում` նրան փոխարինում է նույն բաժնի պետի տեղակալը կամ վերջինիս բացակայության դեպքում՝ նույն բաժնի գլխավոր մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում առաջատար մասնագետներից մեկը։

10) Բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում՝ նրան փոխարինում է նույն բաժնի գլխավոր մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում ՝ նույն բաժնի առաջատար մասնագետներից մեկը։

11) Աշխատակազմի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում՝ նրան փոխարինում է աշխատակազմի գլխավոր մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում՝ աշխատակազմի առաջատար մասնագետներից մեկը։

12) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչություն՝ առանց բաժինների կառուցվածքային ստորաբաժանման վարչության գլխավոր մասնագետի բացակայության դեպքում՝ նրան փոխարինում է նույն վարչության գլխավոր մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում՝ նույն վարչության առաջատար մասնագետներից մեկը։

13) Բաժնի առաջատար մասնագետի բացակայության դեպքում՝ նրան փոխարինում է նույն բաժնի առաջատար մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում՝ նույն բաժնի առաջին կարգի մասնագետներից մեկը։

14) Աշխատակազմի առաջատար մասնագետի բացակայության դեպքում՝ նրան փոխարինում է աշխատակազմի առաջատար մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում՝ աշխատակազմի առաջին կարգի մասնագետներից մեկը։

15) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչություն՝ առանց բաժինների կառուցվածքային ստորաբաժանման վարչության առաջատար մասնագետի բացակայության դեպքում՝ նրան փոխարինում է նույն վարչության առաջատար մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում՝ նույն վարչության առաջին կարգի մասնագետներից մեկը։

16) Բաժնի առաջին կարգի մասնագետի բացակայության դեպքում` նրան փոխարինում է նույն բաժնի առաջին կարգի մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում՝ նույն բաժնի երկրորդ կարգի մասնագետներից մեկը։

17) Աշխատակազմի առաջին կարգի մասնագետի բացակայության դեպքում՝ նրան փոխարինում է աշխատակազմի առաջին կարգի մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում՝ աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետներից մեկը։

18) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչություն՝ առանց բաժինների կառուցվածքային ստորաբաժանման վարչության առաջին կարգի մասնագետի բացակայության դեպքում՝ նրան փոխարինում է նույն վարչության առաջին կարգի մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում՝ նույն վարչության երկրորդ կարգի մասնագետներից մեկը։

19) Բաժնի երկրորդ կարգի մասնագետի բացակայության դեպքում` նրան փոխարինում է՝ նույն բաժնի երկրորդ կարգի մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում՝ նույն բաժնի առաջին կարգի մասնագետներից մեկը։

20) Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի բացակայության դեպքում` նրան փոխարինում է երկրորդ կարգի մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում՝ աշխատակազմի առաջին կարգի մասնագետներից մեկը։

21) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչություն՝ առանց բաժինների կառուցվածքային ստորաբաժանման վարչության երկրորդ կարգի մասնագետի բացակայության դեպքում՝ նրան փոխարինում է նույն վարչության երկրորդ կարգի մասնագետներից մեկը կամ վերջիններիս բացակայության դեպքում՝ նույն վարչության առաջին կարգի մասնագետներից մեկը։

 

Ձև N 1

 

ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ

 

1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ`

Աշխատակազմի քարտուղար

Պատասխանատու է համապատասխան մարմնի գործունեության ոլորտների կամ դրանց մի մասի և կառուցվածքային ստորաբաժանումների կամ դրանց մի մասի աշխատանքների համակարգման և վերահսկման համար:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ/ վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար

Պատասխանատու է համապատասխան մարմնի գործունեության որոշակի ոլորտի համակարգման համար կամ համապատասխան մարմնի գործունեության որոշակի ոլորտի ղեկավարման և այդ ոլորտի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների համակարգման կամ վերահսկման համար:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետ

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման կամ կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։

Երևանի քաղաքապետարանի վարչության պետի տեղակալ

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և համակարգման համար։

Բաժնի պետ

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար

Բաժնի պետի տեղակալ

Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների իրականացման համար և համապատասխան մարմնի ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքի համար:

Աշխատակազմի գլխավոր մասնագետ

Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների իրականացման համար և աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Վարչության/բաժնի գլխավոր մասնագետ

Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների իրականացման համար կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար։

Աշխատակազմի առաջատար մասնագետ

Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների իրականացման համար աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար:

Վարչության/բաժնի առաջատար մասնագետ

Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների իրականացման համար կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար:

Աշխատակազմի առաջին կարգի մասնագետ

Պատասխանատու պաշտոնի անձնագրից բխող գործառույթների իրականացման, աշխատանքների մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների իրականացման համար:

Վարչության/բաժնի առաջատար մասնագետ

Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների իրականացման կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների իրականացման համար:

Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ

Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների իրականացման, աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների օժանդակության համար:

Վարչության/բաժնի երկրորդ կարգի մասնագետ

Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների իրականացման կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների օժանդակության համար:

2. ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Աշխատակազմի քարտուղար

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի գործունեության ոլորտների կամ դրանց մի մասի և կառուցվածքային ստորաբաժանումների կամ դրանց մի մասի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ՝ պայմանավորված ռազմավարական խնդիրների լուծման կամ քաղաքականությունների իրականացման համակարգման գործընթացներով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ/ վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի գործունեության որոշակի ոլորտի համակարգման կամ համապատասխան մարմնի գործունեության որոշակի ոլորտի համակարգման շրջանակներում։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետ

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման կամ կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

Երևանի քաղաքապետարանի վարչության պետի տեղակալ

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և համակարգման համար։

Բաժնի պետ

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում կամ աշխատակազմի կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

Բաժնի պետի տեղակալ

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված՝ մասնագիտական եզրակացությունների տրամադրման կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում արտաքին ներգործության կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրավունքների տրամադրման և դիմումների քննարկման շրջանակներում:

Բաժնի/աշխատակազմի գլխավոր մասնագետ

Կայացնում է որոշումներ աշխատակազմի կամ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում։

Բաժնի/աշխատակազմի առաջատար մասնագետ

Կայացնում է որոշումներ աշխատակազմի կամ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության կամ միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման կամ մասնագիտական օժանդակության շրջանակներում:

Բաժնի/աշխատակազմի առաջին կարգի մասնագետ

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների իրականացման շրջանակներում:

Բաժնի/աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների օժանդակության շրջանակներում:

3. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Աշխատակազմի քարտուղար

Ունի տվյալ մարմնում մեկից ավելի կառուցվածքային ստորաբաժանումների և որոշակի ոլորտի վրա ազդեցություն կամ տվյալ մարմնի գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ այլ մարմինների լիազորությունների իրականացման վրա ազդեցություն կամ ազդեցությունը սահմանափակվում է տվյալ մարմնի որոշակի կառուցվածքային ստորաբաժանումների կամ վարչական շրջանում քաղաքականության իրականացման շրջանակներում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ/ վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար

Ունի տվյալ մարմնում մեկից ավելի կառուցվածքային ստորաբաժանումների և որոշակի ոլորտի վրա ազդեցություն կամ ազդեցությունը սահմանափակվում է գերատեսչական մակարդակով կամ ունի ազդեցություն որոշակի աշխատանքների համակարգման մասով կամ ազդեցությունը սահմանափակվում է տվյալ մարմնի որոշակի կառուցվածքային ստորաբաժանումների կամ վարչական շրջանում քաղաքականության իրականացման շրջանակներում:

Երևանի քաղաքապետարանի վարչության պետ

Ունի տվյալ մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման և դրա կազմում եղած կառուցվածքային միավորի գործունեության վրա ազդեցություն և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։

Երևանի քաղաքապետարանի վարչության պետի տեղակալ

Ունի տվյալ մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման ներսում իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։

Բաժնի պետ

Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և քաղաքականության իրականացման ապահովման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։

Բաժնի պետի տեղակալ

Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։

Վարչության/բաժնի/աշխատակազմի գլխավոր մասնագետ

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Վարչության/բաժնի/աշխատակազմի առաջատար մասնագետ

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Վարչության/բաժնի/աշխատակազմի առաջին կարգի մասնագետ

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների իրականացման շրջանակներում:

Վարչության/բաժնի/աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների օժանդակության շրջանակներում:

4. ՇՓՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

Աշխատակազմի քարտուղար

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համապատասխան մարմինը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ/վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Երևանի քաղաքապետարանի վարչության պետ

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը կամ մարմինը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետի տեղակալ

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:

Բաժնի պետ

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր մարմինների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:

Բաժնի պետի տեղակալ

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Վարչության/բաժնի/աշխատակազմի գլխավոր մասնագետ

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ և հանդես է գալիս համապատասխան մարմնից դուրս ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:

Վարչության/բաժնի/աշխատակազմի առաջատար մասնագետ

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այլ համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ ընդգրկվում է տվյալ մարմնի ներսում ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:

Վարչության/բաժնի/աշխատակազմի առաջին կարգի մասնագետ

Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, շփվում է տվյալ ստորաբաժանման ընթացիկ գործունեության շրջանակներում: Տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ հանդես է գալիս իր լիազորությունների շրջանակներում:

Վարչության/բաժնի/աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ

Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, շփվում է տվյալ ստորաբաժանման ընթացիկ գործունեության շրջանակներում: Տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ հանդես է գալիս իր լիազորությունների շրջանակներում:

5. ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՈՒՄԸ

Աշխատակազմի քարտուղարի

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է մարմնի գործունեության ոլորտի կամ որոշակի ոլորտի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ:

Աշխատակազմի քարտուղարի տեղակալ/վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է համապատասխան մարմնի որոշակի ոլորտի կամ կառուցվածքային ստորաբաժանումների խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ կամ նպաստում է դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծմանը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետ

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կամ համակարգվող կառուցվածքային ստորաբաժանման խնդիրները և դրանց տալիս լուծումներ։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետի տեղակալ

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

Բաժնի պետ

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

Բաժնի պետի տեղակալ

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ կամ մասնակցում համապատասխան մարմնի կամ կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Վարչության/բաժնի/աշխատակազմի գլխավոր մասնագետ

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Վարչության/բաժնի/աշխատակազմի առաջատար մասնագետ

Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։

Վարչության/բաժնի/աշխատակազմի առաջին կարգի մասնագետ

Իր լիազորությունների շրջանակներում օժանդակում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների բացահայտմանը և մասնակցում է որոշակի կազմակերպական խնդիրների լուծմանը:

Վարչության/բաժնի/աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ

Իր լիազորությունների շրջանակներում օժանդակում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված կազմակերպական խնդիրների բացահայտմանը:

 

Ձև N 2

 

Oրինակելի ձև

Համայնքային ծառայության գլխավոր

պաշտոնների խմբի և առաջատար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբի

պաշտոնի անձնագրի

 

Հաստատված է

—————————————

——————————————

 

1 Ընդհանուր դրույթներ

1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը

(Լրացվում է մեթոդաբանությամբ սահմանված կարգով)

 

1.2. Ենթակա և հաշվետու է

 

(Անմիջական ղեկավարի պաշտոնը կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ պաշտոնատար անձի պաշտոնը)

 

1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ

(Անմիջական ենթակա պաշտոնը (պաշտոնները)

1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

(Նշվում են այն պաշտոնները, որոնք փոխարինում են տվյալ պաշտոնին)

1.5.Աշխատավայրը

(Հիմնական գործունեության վայրը)

2. Պաշտոնի բնութագիրը

2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

(Ըստ կարևորության շարադրվում են բոլոր գործառույթների նկարագրությունը, իրավունքները և պարտականությունները)

3. Պաշտոնին ներկայացվող պահանջները

3.1. Կրթություն, որակավորման աստիճանը

 

(Անհրաժեշտ կրթություն կամ բարձրագույն մասնագիտական կրթությունը կամ որակավորման աստիճանը, որը առավելագույնս մոտ է ստորաբաժանման գործունեության ոլորտին)

3.2.Մասնագիտական գիտելիքներ

 

(Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ)

 

3.3. Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը

(«Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված նվազագույն չափանիշները կամ նվազագույնից ավելի սահմանված լինելու դեպքում՝ համապատասխան տվյալը)

 

3․4 Դասային աստիճան

(Տվյալ պաշտոնի համար «Համայնքային ծառայության մասին» օրենքով նախատեսված դասային ատիճանը)

 

3.5. Անհրաժեշտ կոմպետենցիաներ

 

(Ըստ ենթախմբի լրացվում են ընդհանրական կոմպետենցիաները և ընտրանքային կոմպետենցիաները, որոնք նշված են նկարագրության մեջ)

4. Կազմակերպական շրջանակը

4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը)

 

4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները

 

(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը)

 

4.3. Գործունեության ազդեցությունը

 

(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը)

 

4.4. Շփումները և ներկայացուցչությունը

 

(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը)

 

4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

 

(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը)

 

Ձև N 3

 

Oրինակելի ձև

Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 3-րդ ենթախմբի և կրտսեր պաշտոնների խմբի պաշտոնի անձնագրի

Հաստատված է

—————————————

——————————————

 

1. Ընդհանուր դրույթներ

1.1․ Պաշտոնի անվանումը, ծածկագիրը

 

(Լրացվում է մեթոդաբանությամբ սահմանված կարգով)

1.2. Ենթակա և հաշվետու է

 

(Անմիջական ղեկավարի պաշտոնը կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ պաշտոնատար անձի պաշտոնը)

 

1.3. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

(Նշվում են այն պաշտոնները, որոնք փոխարինում են տվյալ պաշտոնին)

 

1.4. Աշխատավայրը

(Հիմնական գործունեության վայրը)

2. Պաշտոնի բնութագիրը

2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

(Ըստ կարևորության շարադրվում են բոլոր գործառույթների նկարագրությունը, իրավունքները և պարտականությունները։)

3. Պաշտոնին ներկայացվող պահանջները

3.1. Կրթություն, որակավորման աստիճանը

 

(Անհրաժեշտ կրթություն կամ բարձրագույն մասնագիտական կրթությունը կամ որակավորման աստիճանը)

3.2. Մասնագիտական գիտելիքները

 

(Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ)

3.3. Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը

(«Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված նվազագույն չափանիշները կամ նվազագույնից ավելի սահմանված լինելու դեպքում՝ համապատասխան տվյալը)

 

3․4 Դասային աստիճան

(Տվյալ պաշtոնի համար «Համայնքային ծառայության մասին» օրենքով նախատեսված դասային ատիճանը)

 

3.5. Անհրաժեշտ կոմպետենցիաներ

 

(Ըստ ենթախմբի լրացվում են ընդհանրական կոմպետենցիաները և ընտրանքային կոմպետենցիաները, որոնք նշված են նկարագրության մեջ)

44. Կազմակերպական շրջանակը

4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը)

 

4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները

 

(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը)

4.3. Գործունեության ազդեցությունը

 

(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը)

4.4. Շփումները և ներկայացուցչությունը

 

(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը)

4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

 

(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը)

 

Ցանկ N 1

 

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Պաշտոնների խումբ

Ընդհանրական կոմպետենցիաները

Գլխավոր պաշտոնների խումբ

1. Առաջնորդում

2. Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)

3. Ռազմավարական պլանավորում

4. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ

5. Որոշումների կայացում

6. Խնդրի լուծում

7. Բարեվարքություն

Առաջատար պաշտոնների խմբի 1-ին և 2-րդ ենթախումբ

1. Աշխատակազմի կառավարում

2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ

3. Որոշումների կայացում

4. Ծրագրերի կառավարում

5. Խնդրի լուծում

6. Բարեվարքություն

 

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ 3-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԻ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՐ

 

Պաշտոնների խումբ

Ընդհանրական կոմպետենցիաները

Առաջատար պաշտոնների խմբի 3-րդ ենթախումբ

1. Ծրագրերի մշակում

2. Խնդրի լուծում

3. Հաշվետվությունների մշակում

4. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն

5. Բարեվարքություն

Կրտսեր պաշտոնների խմբի 1-ին ենթախումբ

1. Խնդրի լուծում

2. Հաշվետվությունների մշակում

3. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն

4. Բարեվարքություն

Կրտսեր պաշտոնների խմբի 2-րդ և 3-րդ ենթախումբ

1. Հաշվետվությունների մշակում

2. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն

3. Բարեվարքություն

 

Ցանկ N 2

 

Ընտրանքային կոմպետենցիաներ համայնքային ծառայության բոլոր պաշտոնների խմբերի համար

 

1. Կառավարում արտակարգ իրավիճակներում

2. Բանակցությունների վարում

3. Փոփոխությունների կառավարում

4. Տարածքային կառավարում

5. Կոնֆլիկտների կառավարում

6. Հասարակության հետ կապերի ապահովում

7. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն

8. Ծառայությունների մատուցում

9. Բողոքների բավարարում

10. Ժամանակի կառավարում

11. Ելույթների նախապատրաստում և կազմակերպում

12. Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում

13. Փաստաթղթերի նախապատրաստում

14. Ֆինանսների և ռեսուրսների կառավարում

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական: