Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-505-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 63-րդ հոդվածի 2-րդ մասի

3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «3) էլեկտրոնային աճուրդով (այսուհետ՝ աճուրդ).»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 67-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ կառավարության սահմանած կարգով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Աճուրդով օտարման ենթակա հողերի աճուրդի կազմակերպման ու անցկացման լրացուցիչ պայմանները սահմանում է կառավարությունը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 68-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 68. Աճուրդի կազմակերպումը

 

1. Աճուրդը, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի, կազմակերպում է համայնքի ղեկավարը էլեկտրոնային համակարգի միջոցով՝ կառավարության սահմանած կարգին համապատասխան:»:

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո՝ երեք ամսվա ընթացքում:

Սույն օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումները գործելու են սույն օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-505-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան