ՈՒՂՂՈՒՄ
Հայտնում եմ, 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Արդարադատության նախարարության Հայաստանի իրավական տեղեկատվական ARLIS համակարգում հրապարակման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 17-ի՝ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի թիվ 396-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 81-Ն հրամանը (այսուհետ՝ Հրաման):
Հարկ է նշել, որ Հրամանում առկա է տեխնիկական բնույթի կարգավորում, և, հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումը՝ «5. Եթե նորմատիվ իրավական ակտի հրապարակումից հետո դրա տեքստում հայտնաբերվում են վրիպակներ կամ տեխնիկական բնույթի այնպիսի սխալներ, որոնց ուղղման դեպքում տեքստի բովանդակությունը չի փոխվում, ապա նորմատիվ իրավական ակտը հրապարակման ուղարկած մարմնի դիմումով նախարարությունը նորմատիվ իրավական ակտի տեքստում իրականացնում է համապատասխան ուղղում` կատարելով նշում` ուղղում կատարած լինելու վերաբերյալ:», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարի 2018 թվականի մայիսի 7-ի N 180-Ն հրամանի Հավելված 1-ի 5-րդ կետի կարգավորումը՝ «5. Եթե նորմատիվ իրավական ակտի հրապարակումից հետո դրա տեքստում հայտնաբերվում են վրիպակներ կամ տեխնիկական բնույթի այնպիսի սխալներ, որոնց ուղղման դեպքում տեքստի բովանդակությունը չի փոխվում, ապա նորմատիվ իրավական ակտը հրապարակման ուղարկած մարմնի դիմումով Արդարադատության նախարարության ցուցումով «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը նորմատիվ իրավական ակտի տեքստում իրականացնում է համապատասխան ուղղում` կատարելով նշում` ուղղում կատարած լինելու վերաբերյալ:», հայտնում եմ, որ Հրամանի՝
1) 8-րդ ենթակետը առաջարկվում է կարդալ հետևյալ բովանդակությամբ.
«8) 17-րդ կետում «Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`» բառերը փոխարինել «Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը ԴԿՏՀ-ում լրացնում է դիմումը և մուտքագրում հետևյալ փաստաթղթերի լուսապատճենները՝» բառերով:
2) 16-րդ ենթակետը առաջարկվում է կարդալ հետևյալ բովանդակությամբ.
«16) 80-րդ կետում «Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:» բառերը փոխարինել «Մրցույթի արդյունքները լրացվում են ԴԿՏՀ-ում՝ Ձև 2-ով սահմանված ձևաչափին համապատասխան, մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:» բառերով:
Խնդրում եմ հրամանը ինկորպորացնել առաջարկվող տեխնիկական բնույթի խմբագրումներով:
12/29/2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|