Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-518-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և 86-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետի առաջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո գործակալության սպասարկման կենտրոններին վերապահված գործառույթներն իրականացնող համայնքային ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչև արդարադատության նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի և քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումը: Արդարադատության նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի և քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոններում արդարադատության նախարարի հրամանով, սահմանված սպասարկման կենտրոններում գործող հաստիքային միավորներին համապատասխան, համայնքային ծառայողների հետ կնքվում են ժամկետային աշխատանքային պայմանագրեր «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով մինչև տվյալ պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքով նշանակում կատարելը:

3. Համայնքների բյուջեների եկամուտների նվազեցման դեպքերի նկատմամբ կիրառելի չեն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-518-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական: