Գլխավոր տեղեկություն
Համար
N 1977-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2025 թվականի N 1977-Ն

 

ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ), ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԻ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը և 10-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) լաբորատոր հետազոտությունների (ծառայությունների) ծախսերի դիմաց ապահովագրական հատուցման և համավճարների չափերի սահմանման համար ծառայությունների գնի կամ ծախսերի նորմատիվի հաշվարկման մեթոդաբանությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) հիվանդանոցային բժշկական ծառայությունների ծախսերի դիմաց ապահովագրական հատուցման և համավճարների չափերի սահմանման համար ծառայությունների գնի կամ ծախսերի նորմատիվի հաշվարկման մեթոդաբանությունը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) առողջության առաջնային պահպանման և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ծախսերի դիմաց ապահովագրական հատուցման և համավճարների չափերի սահմանման համար ծառայությունների գնի կամ ծախսերի նորմատիվի հաշվարկման մեթոդաբանությունը՝ համաձայն N 3 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1977-Ն որոշման

 

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԾԱԽՍԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԻ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդաբանությունը հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետությունում լաբորատոր հետազոտությունների (ծառայությունների) ծախսերի դիմաց ապահովագրական հատուցման և համավճարների չափերի սահմանման համար ծառայությունների գնի կամ ծախսերի նորմատիվի հաշվարկման միասնական մեթոդական մոտեցում, որը կիրառելի է արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատություններում իրականացվող լաբորատոր հետազոտությունների համար:

2. Լաբորատոր ծառայությունների գների հաշվարկն իրականացվում է միավոր ծառայության ինքնարժեքի որոշման միջոցով: Որպես միավոր ծառայություն կարող է հանդես գալ առանձին պարզ ծառայությունը՝ մեկ լաբորատոր թեստ (փորձ, հաշվարկ) կամ բարդ՝ մեկից ավելի թեստեր, համակցված մեկ լաբորատոր հետազոտության մեջ, որի համար տրամադրվում է մեկ միասնական եզրակացություն:

3. Յուրաքանչյուր լաբորատոր ծառայություն բաղկացած է հիմնական երեք փուլից.

1) նախապատրաստական՝ հետազոտության ենթակա նյութի վերցնում, ստացում, տեղափոխում,

2) հետազոտության ընթացք,

3) եզրափակիչ՝ հետազոտության արդյունքների ձևակերպում և սարքավորումների, տարածքի և այլնի մշակման պահանջվող աշխատանքներ:

Յուրաքանչյուր փուլի ծախսերը դիտարկվում են առանձին և այնուհետև ամբողջացվում մեկ լաբորատոր ծառայության ինքնարժեքում:

4. Եթե միևնույն լաբորատոր հետազոտությունը կատարվում է տարբեր մեթոդներով, որոնց ընթացքում օգտագործվող նյութերը, պարագաները կամ սարքավորումները տարբերվում են, ապա յուրաքանչյուր մեթոդի համար ծախսերը հաշվարկվում են առանձին:

 

2. ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Հիմնական բժշկական ստորաբաժանումներ՝ լաբորատոր ծառայություն, բաժին, կաբինետ, միջամտությունների սենյակ, որտեղ լաբորատոր հետազոտության նպատակով բուժառուից ստացվում է անհրաժեշտ կենսանյութը (երակային, մազանոթային արյուն, քսուք, մեզ և այլն) և իրականացվում է լաբորատոր հետազոտություն:

6. Ուղղակի ծախսեր՝ տվյալ ծառայության մատուցման գործընթացի հետ անմիջականորեն կապված և ամբողջովին տվյալ ծառայությանը վերագրվող ծախսեր, որոնք ներառում են աշխատուժի, լաբորատոր նյութերի և պարագաների, դեղորայքի ծախսերը, բժշկական հիմնական միջոցների (սարքավորումների և գործիքների) և գույքի ամորտիզացիան, և տեխնիկական սպասարկման ծախսերը:

7. Անուղղակի (վերադիր) ծախսեր՝ լաբորատոր ծառայության կազմակերպման, կառավարման, ինչպես նաև իրականացման նպատակով կատարվող ծախսեր, որոնք հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել առանձին ծառայությանը:

8. Միավոր ծառայություն՝ առանձին պարզ ծառայությունը՝ մեկ լաբորատոր թեստ (փորձ, հաշվարկ) կամ բարդ՝ մեկից ավելի թեստեր (փորձեր, հաշվարկներ)՝ համակցված մեկ լաբորատոր հետազոտության մեջ։

9. Ծառայության գնի հաշվարկ՝ մեկ միավոր (պարզ կամ բարդ) ծառայության ծախսերի հաշվարկման միջոցով ստացված միավոր ծառայության արժեք:

10. Աշխատուժի ծախս՝ ներառում է ծառայությունը իրականացնող բուժանձնակազմի աշխատավարձը, որը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:

11. Հիմնական աշխատավարձ՝ օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտով, աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար սահմանված վարձատրության չափն է (ամսական կամ ժամային դրույքաչափը, գործավարձը):

12. Լրացուցիչ աշխատավարձ՝ առողջության համար վնասակար կամ վտանգավոր գործոնների ազդեցության պայմաններում աշխատանքի համար, ինչպես նաև արտաժամյա, գիշերային աշխատանքների, հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրերին կատարված աշխատանքների համար հավելումներն են, հավելավճարները, լրավճարները:

 

3. ՈՒՂՂԱԿԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

13. Լաբորատոր ծառայության ուղղակի ծախսերը հաշվարկվում են նորմատիվային (ստանդարտացված) ծախսերի գնահատման մեթոդով:

14. Ուղղակի ծախսերի հաշվարկը հիմնվում է հիմնական ուղղակի ծախսերի նորմերի և նորմատիվների վրա, որը կապված է երկու խումբ մեծություններից.

15. ծառայության յուրաքանչյուր միավորի համար պահանջվող ռեսուրսների չափման ֆիզիկական ցուցանիշ՝ աշխատուժի տեսակ, ծախսվող նյութի, պարագայի, լաբորատոր ռեակտիվների տեսակ, բժշկական սարքավորման, գործիքի տեսակ, որի մեծությունը կախված է յուրաքանչյուր միավորի ծախսի քանակից կամ տևողությունից,

16. յուրաքանչյուր միավորի համար հաշվարկվող աշխատավարձի նորմատիվային մեծություն և նյութերի, պարագաների, սարքավորումների ու գործիքների գներ:

17. Մեկ միավոր ծառայության ուղղակի ծախսերի (ԾՈՒ) հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի միջոցով.

 

ԾՈՒ= Ած + Սամ.+ ՆՊԾ , որտեղ՝

 

Ած ՝ մեկ միավոր ծառայության աշխատուժի ծախսն է,

Սամ.՝ բժշկական հիմնական միջոցների ամորտիզացիա, նորոգման ու տեխնիկական սպասարկման ծախսերն են,

ՆՊԾ՝ միավոր ծառայության նյութերի և պարագաների ծախսն է:

 

4. ԱՇԽԱՏՈՒԺԻ ԾԱԽՍԻ ՀԱՇՎԱՐԿ

 

18. Միավոր ծառայության աշխատուժի ծախսը հաշվարկելու համար կիրառվում են հետևյալ ցուցանիշները.

1) աշխատաժամանակի տարեկան տևողությունը աշխատողների յուրաքանչյուր կատեգորիայի համար,

2) յուրաքանչյուր ծառայության համար աշխատաժամանակի ծախսը՝ ըստ աշխատողների առանձին կատեգորիաների,

3) տարեկան նվազագույն և լրացուցիչ արձակուրդային օրերի թիվը աշխատողների յուրաքանչյուր կատեգորիայի համար:

19. Բուժանձնակազմի աշխատուժի ծախսերը ներառում են բժշկական ծառայության՝ լաբորատոր հետազոտության գործընթացում զբաղված աշխատողների հետևյալ կատեգորիաների հիմնական և լրացուցիչ աշխատավարձերը.

1) ավագ բուժանձնակազմ (բժիշկ, բժիշկ-լաբորանտ),

2) միջին բուժանձնակազմ (բուժքույր, լաբորանտ),

3) կրտսեր բուժանձնակազմ (սանիտար)՝ այն դեպքում, երբ հնարավոր է առանձնացնել աշխատաժամանակի ծախսը կոնկրետ ծառայության համար: Հակառակ դեպքում այն հաշվի է առնվում վերադիր ծախսերում:

20. Բժշկական անձնակազմի հիմնական աշխատավարձը հաշվարկելու համար անհրաժեշտ են հետևյալ ցուցանիշները.

1) առողջապահության նախարարության կողմից հաստատված նորմատիվային աշխատավարձերի չափերը,

2) օրենսդրությամբ սահմանված աշխատավարձի հավելումների չափը առողջության համար վնասակար կամ վտանգավոր գործոնների ազդեցության պայմաններում աշխատանքային պայմանների համար,

3) ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդի վճարները,

4) կառավարչական հարցերի, աշխատանքային խորհրդատվությունների, կարճատև ընդմիջումների, վերապատրաստումների իրականացման համար նախատեսված աշխատաժամանակի ծախսերը:

5) Հիմնական աշխատավարձը հաշվարկվում է հետևյալ բանաձևի միջոցով.

 

Ահիմն = ∑(1-n) ԺԱ * Վգ * Անորմ1+n, որտեղ՝

 

Ահիմն՝ հիմնական աշխատավարձի տարեկան գումարն է,

ԺԱ՝ աշխատողի յուրաքանչյուր կատեգորիայի համար տարվա 12 ամիսների և նվազագույն ու լրացուցիչ արձակուրդի (վերածված ամսի) հանրագումարն է (12+Արձակ.օր/21),

Ա որմ1+n՝ աշխատակիցների առանձին կատեգորիաների համար սահմանված աշխատավարձի նորմատիվային մեծությունն է,

Վգ՝ աշխատողի յուրաքանչյուր կատեգորիայի համար սահմանված վնասակարության գործակիցն է:

21. Առանձին դեպքերում, երբ կարիք կա հաշվարկել ստացիոնար պայմաններում գիշերային հերթապահության ռեժիմով աշխատող լաբորատոր ստորաբաժանման ծառայության ծախսը՝ բժշկական անձնակազմի լրացուցիչ աշխատավարձը հաշվարկելու համար անհրաժեշտ կլինեն հետևյալ ցուցանիշները.

1) հերթապահության համար վարձատրությունը՝ ելնելով հերթապահության ժամերից և մեկ ժամի վարձատրության դրույքաչափից:

2) օրենսդրությամբ սահմանված աշխատավարձի այլ հավելումները՝ գիշերային ժամանակ՝ 22:00-ից մինչև 6:00-ը և տոնական օրերին աշխատանքի համար,

3) լրացուցիչ աշխատավարձի հաշվարկումն իրականացվում է աշխատողների առանձին կատեգորիաների համար լրացուցիչ աշխատավարձների հաշվարկման հանրագումարով, հետևյալ բանաձևի միջոցով.

 

ԱԼ = Ա ՄԺ * (ԺՆհերթ + ԺՆտ), որտեղ՝

 

ԱԼ -ը՝ լրացուցիչ աշխատավարձի գումարն է,

ԱՄԺ ՝ ծառայություն մատուցող բուժանձնակազմի ծախսն է մեկ միավոր ժամանակի հաշվով, որը որոշվում է ամսական աշխատավարձի (հաշվի առնելով հավելումը) և աշխատաժամանակի հարաբերակցությամբ:

ԺՆհերթ՝ հերթապահության համար հաշվարկված տարեկան հերթապահության ժամանակի նորման է,

ԺՆտ՝ տոների և հիշատակի օրերի համար հաշվարկված տարեկան ժամանակի նորման է:

22. Միավոր լաբորատոր ծառայության համար աշխատուժի ծախսը որոշվում է ըստ ծառայություն մատուցող բուժանձնակազմի առանձին կատեգորիաների միավոր ժամանակի հաշվով աշխատուժի ծախսից (ԱԾ1) ու տվյալ՝ ըստ նորմատիվի կամ փաստացի դիտարկման հիման վրա միավոր ծառայության համար ծախսվող աշխատաժամանակից (ՆՄԾ), հետևյալ բանաձևի միջոցով.

 

ԱՄԾ = ԱԾ1 * ՆՄԾ, որտեղ՝

 

ԱՄԾ ՝ միավոր ծառայության աշխատուժի ծախսն է:

23. Միավոր ժամանակի համար աշխատուժի ծախսը ԱԾ1 հաշվարկվում է ըստ բուժանձնակազմի առանձին կատեգորիաների հիմնական և լրացուցիչ աշխատավարձի հիման վրա, հետևյալ բանաձևի միջոցով.

 

ԱԾ1=Ա/(ՆԱ* ԳԺՕ), որտեղ՝

 

Ա՝ տարեկան հիմնական և լրացուցիչ աշխատավարձի գումարն է ըստ աշխատողների առանձին կատեգորիաների (Ա= Ա հիմն+ ԱԼ),

ՆԱ՝ մեկ լրիվ աշխատաժամանակով աշխատող աշխատակցի աշխատաժամանակի միջին տարեկան տևողությունն է,

ԳԺՕ՝ աշխատաժամանակի օգտագործման գործակիցն է, որն ըստ առանձին մասնագետների և աշխատողների կատեգորիաների սահմանվում է նախօրոք, ելնելով կառավարչական հարցերի, աշխատանքային խորհրդատվությունների, կարճատև ընդմիջումների, վերապատրաստումների իրականացման համար պահանջվող ժամանակից:

 

5. ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՄՈՐՏԻԶԱՑԻԱ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

24. Ծառայությունների համար լաբորատոր սարքավորումների և գործիքների ամորտիզացիան և տեխնիկական սպասարկման ծախսերը հաշվարկելու համար անհրաժեշտ է.

1) տվյալ հիմնական միջոցի հաշվեկշիռային կամ շուկայական գինը (կարելի է համադրել մի քանի մատակարարների կողմից առաջարկված գներ),

2) օգտակար գործողության ժամկետը,

3) ընթացիկ նորոգման և տեխնիկական սպասարկման համար նախատեսված տարեկան ծախսերի նորմատիվը,

4) տվյալ սարքի, գործիքի միջոցով կատարվող ծառայությունների քանակը,

5) տվյալ ծառայության վրա սարքավորման, գործիքի օգտագործման նորմատիվային ժամանակը:

Հաշվարկը կատարվում է ըստ առանձին սարքավորման, գործիքի տեսակների հետևյալ բանաձևի միջոցով.

 

Սամ.=Ամ տար./ Ք տարեկ. , որտեղ՝

 

Սամ.՝ ամորտիզացիա և նորոգման ու տեխնիկական սպասարկման ծախսեր,

Ամտար.՝ ելնելով օգտակար գործողության ժամկետից սարքի տարեկան ամորտիզացիան է,

Ք տարեկ ՝ տվյալ սարքի միջոցով կատարվող տարեկան ծառայությունների քանակն է:

 

25. Լաբորատոր ծառայությունում կիրառվող սարքավորումների ընթացիկ նորոգման և տեխնիկական սպասարկման համար նախատեսված տարեկան ծախսը սահմանվում է 5-ից 8 տոկոս՝ կախված սարքավորման տեսակից: Այդ ծախսատեսակը միավոր ծառայության ծախսը հաշվարկելիս միացվում է սարքի տարեկան ամորտիզացիային՝ մաշվածության գումարին:

26. Եթե տվյալ սարքի միջոցով իրականացվում է մեկից ավելի տեսակի լաբորատոր հետազոտություն, ապա ամորտիզացիան հաշվարկելիս հաշվի է առնվում յուրաքանչյուր տեսակի տեսակարար կշիռը (տոկոսը), ելնելով յուրաքանչյուրի ծավալից և իրականացման համար սարքի նորմատիվային ժամանակից:

27. Սարքավորումների մաշվածության և տեխնիկական սպասարկման ծախսերը դիտարկվում են որպես վերադիր (անուղղակի) ծախս, եթե`

1) ելնելով տեխնոլոգիական պահանջներից լաբորատոր ծառայության համար չի պահանջում թանկարժեք սարքավորումների կիրառում,

2) լաբորատոր ծառայությունում սարքավորումը, գործիքը օգտագործվում է ընդհանուր բոլոր հետազոտությունների տեսակների համար:

 

6. ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

28. Նյութերի և պարագաների ծախսը հաշվարկվում է տվյալ ծառայության համար հիմնավորված ու նախապես սահմանված ցանկերի համաձայն՝ ըստ միավորի համար նշված նորմատիվային կամ փորձագիտական գնահատմամբ որոշված քանակի և գների:

29. Գների որոշման համար հիմք է հանդիսանում մեծածախ շուկայական միջինացված գները, կամ մեկից ավելի մատակարարներից ստացված գնացուցակների համադրման արդյունքում հաշվարկված միջին կշռված գները:

30. Միավոր ծառայության նյութերի և պարագաների ընդհանուր ծախսը որոշվում է հետևյալ բանաձևի միջոցով.

 

ՆՊԾ = Ննորմ * Գինմիավ. + Պնորմ * Գինմիավ., որտեղ՝

 

ՆՊԾ՝ միավոր ծառայության նյութերի, պարագաների ծախսն է ըստ առանձին տեսակների,

Ննորմ ՝ ըստ առանձին տեսակների նյութերի ծախսն է մեկ միավոր ծառայության համար սահմանված նորմատիվի համաձայն,

Պնորմ ՝ ըստ առանձին տեսակների պարագաների ծախսն է մեկ միավոր ծառայության համար սահմանված նորմատիվի համաձայն,

Գինմիավ.՝ նյութերի, պարագաների միավորի գինն է:

 

31. Տեխնոլոգիական պահանջներից ելնելով լաբորատոր հետազոտության տրամաչափարկման (կալիբրավորման) և որակի ներքին վերահսկողության ապահովման համար ծախսվող ռեսուրսների, ինչպես նաև բազմակի օգտագործման պարագաների գումարները տվյալ խմբաքանակի հետազոտությունների ծախսերին վերագրվում են համամասնորեն:

 

7. ԱՆՈՒՂՂԱԿԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

32. Անուղղակի ծախսերում հաշվարկվում են բուժհաստատության գործունեության հետ կապված բոլոր այն հիմնավոր ծախսերը, որոնք չեն ներառվել ուղղակի ծախսերում: Անուղղակի ծախսերին են դասվում.

1) վարչատնտեսական և սպասարկող անձնակազմի աշխատավարձը և դրա հետ ուղղակիորեն կապված այլ ծախսերը,

2) կոմունալ և կապի ծառայությունների վճարները,

3) տնտեսական ծախսերը՝ ընթացիկ տնտեսական նպատակների համար նյութեր, իրեր և այլն (բացառությամբ այն ծախսերի, որոնք հաշվի են առնվել ուղղակի ծախսերը հաշվարկելիս),

4) գործուղումների և ծառայողական ուղևորությունների ծախսերը,

5) սպասարկման ծառայությունների վրա կատարված ծախսերը,

6) տարածքի և ոչ բժշկական սարքավորումների, հիմնական միջոցների ընթացիկ նորոգման ծախսերը, անմիջականորեն ծառայության հետ չկապված փափուկ գույքի, հիմնական միջոցների (շենքի, շինության, վարչական գույքի) մաշվածությունը,

7) այն բժշկական սարքավորումների և գործիքների մաշվածությունը և տեխնիկական սպասարկման ծախսը, որը ուղղակի ծախսերի հաշվարկներում հաշվի չի առնվել,

8) սանիտարական և հակահրդեհային նորմերի պահպանման ծախսեր,

33. չփոխհատուցվող հարկեր, տուրքեր, վճարներ,

34. Որպես անուղղակի ծախս հաշվի չեն առնվում.

1) սարքավորումների և այլ հիմնական միջոցների ձեռք բերման վրա կատարված ծախսերը,

2) կապիտալ ներդրումները,

3) վարձակալության տրված տարածքների մասով շենքի ամորտիզացիան,

4) շահութահարկը,

5) պարտավորությունները չկատարելու համար վճարված տույժերը, տուգանքները:

35. Մեկ միավոր ծառայության հաշվով անուղղակի (վերադիր) ծախսը հաշվարկվում է անուղղակի ծախսերի բաշխման գործակցի միջոցով՝ ըստ բժշկական անձնակազմի աշխատավարձի, հետևյալ բանաձևով.

 

ԾԱ = ԱՄԾ* ԳԱ, որտեղ՝

 

ԾԱ՝ միավոր ծառայության անուղղակի ծախսն է,

ԱՄԾ՝ միավոր ծառայության աշխատուժի ծախսն է,

ԳԱ՝ անուղղակի ծախսերի բաշխման գործակիցը:

 

36. Անուղղակի (վերադիր) ծախսերի բաշխման գործակիցը հաշվարկվում է ըստ բժշկական անձնակազմի աշխատավարձի, հետևյալ բանաձևով.

 

ԳԱ = ԸԱ/ ԱԾ, որտեղ՝

 

ԳԱ ՝ անուղղակի ծախսերի բաշխման գործակիցն է,

ԸԱ՝ մեկ տարվա ընթացքում կատարված անուղղակի ծախսի հանրագումարն է՝ ըստ ծախսերի տեսակների ուղիղ հաշվարկով,

ԱԾ՝ ընդամենը բուժանձնակազմին հատկացված հիմնական և լրացուցիչ աշխատավարձի տարեկան ֆոնդն է:

 

8. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԸ՝ ԻՆՔՆԱՐԺԵՔ

 

37. Ծառայության ծախսը՝ ինքնարժեքը, որոշվում է ծառայության ուղղակի և անուղղակի ծախսերի հանրագումարով, հետևյալ բանաձևի միջոցով.

 

Ի = ԾՈՒ + ԾԱ, որտեղ՝

 

Ի` միավոր ծառայության ինքնարժեքն է,

ԾՈՒ՝ միավոր ծառայության ուղղակի ծախսն է,

ԾԱ՝ միավոր ծառայության անուղղակի (վերադիր) ծախսն է:

 

9. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԻՆ

 

38. Լաբորատոր ծառայության գինը որոշվում է ծառայության ծախսի՝ ինքնարժեքի և չնախատեսված ծախսերի հանրագումարով, հետևյալ բանաձևի միջոցով.

 

Ծգին = Ի + ԾՉ, որտեղ՝

 

Ծգին - մեկ միավոր ծառայության գինն է,

Ի – միավոր ծառայության ինքնարժեքն է,

ԾՉ – չնախատեսված ծախսերի համար հաշվարկված մեծությունն է:

39. Լաբորատոր հետազոտությունների (ծառայությունների) դիմաց ապահովագրական հատուցման և համավճարների մեջ չնախատեսված ծախսերը հաշվարկվում են հիմք ընդունելով ոչ բժշկական և բժշկական այլ ծախսերի հանրագումարները, որոնք հաշվի են առնում բժշկական ծառայությունների մատուցման և սպասարկման վրա ազդող հատուկ (բժշկական ծառայության առանձնահատկություններ, բժշկական կազմակերպության առանձնահատկություններ) պայմանները:

40. Չնախատեսված ծախսերի սահմանային չափերն ընդունվում են ըստ լաբորատոր ծառայության բնույթի, տեսակի՝ սահմանելով ինքնարժեքի նկատմամբ մինչև 10 տոկոս:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան


29.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1977-Ն որոշման

 

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԻ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդաբանությունը հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետությունում հիվանդանոցային բժշկական ծառայությունների ծախսերի դիմաց ապահովագրական հատուցման և համավճարների չափերի սահմանման համար ծառայությունների գնի կամ ծախսերի նորմատիվի հաշվարկման միասնական մեթոդական մոտեցում:

2. Բժշկական ծառայությունների գների հաշվարկումն իրականացվում է միավոր ծառայության ինքնարժեքի հաշվարկման միջոցով։

3. Բժշկական ծառայությունների ինքնարժեքի հաշվարկումն ընդգրկում է հիվանդության/վիճակի վարումը, որպես համալիր բժշկական ծառայություն, որը կարող է հանդես գալ առանձին պարզ ծառայության կամ բարդ՝ մի քանի պարզ ծառայությունների տեսքով։

 

2. ՍՈՒՅՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Հիմնական բժշկական ստորաբաժանումներ` բաժանմունքները, կաբինետները, որտեղ այցելուին հիվանդին տրամադրվում են բժշկական ծառայություններ, իրականացվում են բուժական ախտորոշիչ և կանխարգելիչ միջամտություններ (հիվանդանոցի պրոֆիլային բաժանմունքներ, հարկլինիկական բաժանմունքներ, ԱԱՊ կաբինետներ և ախտորոշիչ կաբինետներ կամ կենտրոններ):

5. Ուղղակի ծախսեր` տվյալ ծառայության մատուցման գործընթացի հետ անմիջականորեն կապված և ամբողջովին տվյալ ծառայությանը վերագրվող ծախսեր, որոնք ներառում են աշխատուժի, դեղորայքի, բժշկական նյութերի և պարագաների ծախսերը, փափուկ գույքի մաշվածությունը, բժշկական հիմնական միջոցների (սարքավորումների և գործիքների) և գույքի ամորտիզացիան և տեխնիկական սպասարկման ծախսերը,

6. Անուղղակի (վերադիր) ծախսեր` բժշկական գործունեության կազմակերպման, կառավարման, ինչպես նաև բուժօգնության իրականացման նպատակով կատարվող ծախսեր, որոնք հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել բուժօգնության առանձին ծառայությանը։

7. Ծառայության գնի հաշվարկ` մեկ միավոր ծառայության ծախսն է ըստ մեկ պարզ ծառայության կամ մեկ բուժված հիվանդի՝ ըստ առանձին ախտորոշման կամ ախտորոշումների խմբի, մեկ հաճախման մեկ մահճակալ օրվա, ստացիոնարում գտնվելու մեկ օրվա:

8. Աշխատուժի ծախս` ներառում է ծառայությունը իրականացնող բուժանձնակազմի աշխատավարձը, որը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է։

9. Հիմնական աշխատավարձ` օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտով, աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար սահմանված վարձատրության չափն է (ամսական կամ ժամային դրույքաչափը, գործավարձ), ինչպես նաև առողջության համար վնասակար (կամ առավել վնասակար) պայմաններում աշխատավարձի հավելումները, ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդի վճարները, վարչական հարցերի, աշխատանքային խորհրդատվությունների, կարճատև ընդմիջումների, նախատեսված վերապատրաստումների իրականացման համար աշխատաժամանակի ծախսերը:

10. Լրացուցիչ աշխատավարձ` սահմանված հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումներն են, որոնք ընդգրկում են հերթապահության, գիշերային ժամերին և տոնական օրերին աշխատանքի համար վարձատրությունը:

 

3. ՈՒՂՂԱԿԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

11. Բժշկական ծառայության ուղղակի ծախսերը հաշվարկվում են նորմատիվային (ստանդարտացված) ծախսերի գնահատման մեթոդով:

12. Ուղղակի ծախսերի հաշվարկը հիմնվում է հիմնական ուղղակի ծախսերի նորմերի և նորմատիվների վրա, որը կապված է երկու խումբ մեծություններից.

1) ծառայության յուրաքանչյուր միավորի համար պահանջվող ռեսուրսների չափման ֆիզիկական ցուցանիշից (աշխատուժի տեսակ, նյութերի, դեղորայքի, պարագաների տեսակ, բժշկական սարքավորման, գործիքի տեսակ) և յուրաքանչյուր միավորի համար պահանջվող նյութերի, դեղորայքի և պարագաների քանակից ու դրանց տրամադրման տևողությունից,

2) յուրաքանչյուր միավորի համար աշխատավարձի չափը և նյութերի, դեղորայքի, պարագաների և սարքավորումների ու գործիքների գները:

13. Մեկ միավոր ծառայության ուղղակի ծախսերի (Ծ») հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի միջոցով.

Ծուծ + Սամ+Դեղ նյութ + LԾ

Ած ` մեկ միավոր ծառայության աշխատուժի ծախսն է,

Սամ․` բժշկական հիմնական միջոցների ամորտիզացիա և նորոգման ու տեխնիկական սպասարկման ծախսերն են,

Դեղ, նյութ՝ միավոր ծառայության դեղորայքի և նյութերի, պարագաների ծախսն է.

LԾ՝ միավոր ծառայության լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծախսն է։

 

4. ԱՇԽԱՏՈՒԺԻ ԾԱԽՍԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

14. Միավոր ծառայության աշխատուժի ծախսը հաշվարկելու համար կիրառվում են հետևյալ ցուցանիշները․

1) աշխատաժամանակի տարեկան ֆոնդը աշխատողների յուրաքանչյուր կատեգորիայի համար,

2) յուրաքանչյուր ծառայության համար աշխատաժամանակի ծախսը՝ ըստ աշխատողների առանձին կատեգորիաների,

3) մահճակալ-օրերի տարեկան պլանային թիվը,

4) մահճակալների սպասարկման նորմատիվները՝ ըստ աշխատողների առանձին կատեգորիաների,

5) տարեկան նվազագույն և լրացուցիչ արձակուրդային օրերի թիվը աշխատողների յուրաքանչյուր կատեգորիայի համար,

6) Վիրահատական միջամտության տևողությունը,

7) Ծառայության մատուցմանը մասնակցող ստորաբաժանումները՝ ընդունարան, հետվիրահատական ինտենսիվ թերապիայի բաժանմունք, անզգայացման ծառայություն, անհրաժեշտ մասնագիտացված խորհրդատվություններ:

15. Բուժանձնակազմի աշխատուժի ծախսերը ներառում են անմիջականորեն բժշկական ծառայության գործընթացում զբաղված աշխատողների հետևյալ կատեգորիաների հիմնական և լրացուցիչ աշխատավարձերը․

1) 4.2.1. ավագ բուժանձնակազմ (բժիշկներ, բժիշկ-լաբորանտ),

2) 4․2․2 միջին բուժանձնակազմ (բուժքույր, լաբորանտ),

3) 4.2.3. կրտսեր բուժանձնակազմ (սանիտար):

16. Բժշկական անձնակազմի հիմնական աշխատավարձը հաշվարկելու համար անհրաժեշտ են հետևյալ ցուցանիշները․

1) Առողջապահության նախարարության կողմից հաստատված նորմատիվային աշխատավարձերի չափերը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ընտրանքային սկզբունքով որոշակի բժշկական կենտրոնների համապատասխան բաժանմունքների (ստորաբաժանումների) բուժանձնակազմի աշխատավարձի փաստացի ցուցանիշները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային վիճակագրության կոմիտեի կողմից հրապարակված միջին աշխատավարձի չափը:

2) Ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդի վճարները:

3) Օրենսդրությամբ սահմանված աշխատավարձի հավելումները այն բժշկական անձնակազմի համար, որոնք աշխատում են առողջության համար վնասակար (կամ առավել վնասակար) պայմաններում:

4) Վարչական հարցերի, աշխատանքային խորհրդատվությունների, կարճատև ընդմիջումների, վերապատրաստումների իրականացման համար նախատեսված աշխատաժամանակի ծախսերը:

17. Հիմնական աշխատավարձը հաշվարկվում է հետևյալ բանաձևի միջոցով.

Ահիմն = Σ(1-ո)ԺԱԳնորմ+ո, որտեղ

Ահիմն՝ հիմնական աշխատավարձի տարեկան գումարն է,

ԺԱ ՝ աշխատողի յուրաքանչյուր կատեգորիայի համար տարվա 12 ամիսների և նվազագույն ու լրացուցիչ արձակուրդի (վերածված ամսի) հանրագումարն է (12+Արձակ. օր/21),

Ահիմն - աշխատակիցների առանձին կատեգորիաների համար սահմանված աշխատավարձի նորմատիվային մեծությունն է,

ՎԳ՝ յուրաքանչյուր աշխատողի կատեգորիայի համար սահմանված վնասակարության գործակիցն է։

18. Բժշկական անձնակազմի լրացուցիչ աշխատավարձը հաշվարկելու համար անհրաժեշտ են հետևյալ ցուցանիշները․

1) 4.4.1. հերթապահության համար վարձատրությունը՝ ելնելով հերթապահության ժամերից և մեկ ժամի վարձատրության դրույքաչափից:

2) 4.4.2. օրենսդրությամբ սահմանված աշխատավարձի այլ հավելումները՝ գիշերային ժամերին /22.00-6.00/ և տոնական օրերին աշխատանքի համար։

19. Լրացուցիչ աշխատավարձի հաշվարկումն իրականացվում է աշխատողների առանձին կատեգորիաների համար լրացուցիչ աշխատավարձների հաշվարկման հանրագումարով, հետևյալ բանաձևի միջոցով.

ԱԼ= ԱՄԺ* (ԺՆ հերթ +ԺՆտ) , որտեղ

ԱԼ -ը՝ Լրացուցիչ աշխատավարձի գումարն է,

ԱՄԺ ՝ ծառայություն մատուցող բուժանձնակազմի ծախսը մեկ միավոր ժամանակի հաշվով,

ԺՆհերթ՝ հերթապահության համար հաշվարկված տարեկան հերթապահության ժամանակի նորման է,

ԺՆտ.՝ տոների և հիշատակի օրերի համար հաշվարկված տարեկան ժամանակի նորման է։

20. Միավոր ծառայության համար աշխատուժի ծախսը որոշվում է ըստ հիմնական բժշկական ստորաբաժանումների միավոր ծառայություն մատուցող բուժանձնակազմի (բժշկի, բուժքրոջ, սանիտարի) տարեկան աշխատուժի մեկ մահճակալ օրվա ծախսի և ծառայության մատուցման ընթացքում տրամադրված խորհրդատվության բանակից ելնելով հետևյալ բանաձևի միջոցով․

ԱՄԾԾՄՕՐ * ՆՄՏ + ԱՄԽ, որտեղ

ԱՄԾ ' միավոր ծառայության աշխատուժի ծախսն է

ԱԾՄՕՐ ` մեկ մահճակալ օրվա աշխատուժի ծախսն է. ըստ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հանրագումարի և մահճակալների զբաղվածության պլանային ցուցանիշի,

ՆՄՏ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված հիվանդությունների բուժման միջին տևողությունն է,

ԱՄԽ.՝ ծառայության մատուցման ընթացքում մասնագիտացված խորհրդատվության համար աշխատուժի ծախսն է:

21. Մեկ մահճակալ օրվա համար աշխատուժի ծախսը հաշվարկվում է ըստ բուժանձնակազմի կատեգորիաների (բժիշկ, բուժքույր, սանիտար) հիմնական և լրացուցիչ աշխատավարձի հիման վրա, հետևյալ բանաձևի միջոցով.

Ա 1Մ/ՕՐ=(ԱՄԾՄԾ)/ (ՆԱ * ՆՊ), որտեղ

Ա 1Մ/ՕՐ մեկ մահճակալ օրվան ընկնող աշխատուժի ծախսն է ըստ աշխատողների առանձին կատեգորիաների,

ԱՄԾ՝ միավոր ծառայության տարեկան հիմնական և լրացուցիչ աշխատավարձի գումարն է ըստ աշխատողների առանձին կատեգորիաների,

ՆԱ՝ մեկ լրիվ աշխատաժամանակով աշխատող աշխատակցի կողմից մահճակալների սպասարկման նորմատիվն է.

ՆՊ ՝ մեկ մահճակալի տարեկան պլանային նորմատիվային զբաղվածությունն է օրերով։

22. Միավոր ծառայության գործակիցը հաշվարկվում է հիմնական բժշկական ստորաբաժանումների, այդ թվում ընդունարանի, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ընդհանուր ծառայությունների քանակում միավոր ծառայության չափաբաժնի հաշվարկման հիման վրա, հետևյալ բանաձևի միջոցով․

ԳՄԾ =ԾՔ/ Σ Ք (1+Ո), որտեղ

ԳՄԾ ՝ միավոր ծառայության գործակիցն է.

ԾՔ՝ տվյալ ծառայության դեպքերի քանակն է,

Σ Ք (1+Ո) հիմնական բժշկական ստորաբաժանումների կողմից մատուցված ընդհանուր ծառայությունների քանակն է:

23. Միավոր ծառայության վիրահատական միջամտության համար աշխատուժի ծախսը հաշվարկվում է ըստ բուժանձնակազմի կատեգորիաների (բժիշկ, բուժքույր, սանիտար) հիմնական և լրացուցիչ աշխատավարձի հիման վրա, հետևյալ բանաձևի միջոցով․

Ա ՎՄ=∑(ԱՄԾՎԾ)/ՔՎՄ, որտեղ

Ա ՎՄ մեկ վիրահատության համար աշխատուժի ծախսն է ըստ աշխատողների առանձին կատեգորիաների,

ԳՎՄ ՝ միավոր վիրաբուժական միջամտության ծանրաբեռնվածության գործակիցն է

ՔՎՄ ՝ վիրաբուժական միջամտության տարեկան նորմատիվային քանակն է, որը ստացվում է վիրահատարանի տարեկան թողունակության և տվյալ վիրահատական միջամտության նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ ժամանակի հարաբերակցությունից։

 

5. ԲԺՇԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԲՈՒԺՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ) ԵՎ ԳՈՒՅՔԻ ԱՄՈՐՏԻԶԱՑԻԱ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

24. Բարդ և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունների համար սարքավորումների և գործիքների ամորտիզացիա և տեխնիկական սպասարկման ծախսերը հաշվարկվում են ելնելով տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային կամ շուկայական գնից (կարելի է համադրել մի քանի մատակարարների կողմից առաջարկված գներ), օգտակար գործողության ժամկետից և տվյալ ծառայության վրա սարքավորման օգտագործման նորմատիվային ժամանակից, կամ տվյալ սարքի միջոցով տարեկան կատարվող ծառայությունների քանակից:

Սամ= Ամ տարիտարեկ, որտեղ`

Սամ. ամորտիզացիա և նորոգման ու տեխնիկական սպասարկման ծախսեր,

Ամտար՝ ելնելով օգտակար գործողության ժամկետից սարքի տարեկան ամորտիզացիան է,

Ք տարեկ ՝ տվյալ սարքի միջոցով կատարվող տարեկան ծառայությունների քանակն է։

25. Բարդ և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայություններում կիրառվող սարքավորումների և գործիքների ընթացիկ նորոգման և տեխնիկական սպասարկման համար նախատեսված տարեկան ծախսը սահմանվում է 5-ից 8 տոկոս: Այդ ծախսատեսակը միավոր ծառայության ծախսի հաշվարկի ժամանակ գումարվում է սարքի տարեկան ամորտիզացիային՝ մաշվածության գումարին:

26. Հիվանդանոցային բաժանմունքում առկա հիմնական միջոցների և փափուկ գույքի ամորտիզացիա և տեխնիկական սպասարկման ծախսերը, որոնք անմիջականորեն կապված են հիվանդի անցկացրած մահճակալ օրերի հետ (օրինակ՝ հիվանդասենյակի գույքը՝ մահճակալ սարքավորումներ, փափուկ գույքը և այլն) հաշվառվում են առանձին և տվյալ մաշվածության ծախսերը միացվում մեկ մահճակալ օրվա ծախսերին: Այդ նպատակով տարեկան մահճակալ-օրերի թվից հանվում է այն օրերի թիվը, երբ սանիտարական տեխնիկական սպասարկման պատճառով մահճակալը չի գործելու։ Ելնելով գնից, գույքի օգտակար ծառայության ժամկետից և մահճակալների տարեկան գործողության օրերի թվից հաշվարկվում է մեկ մահճակալ օրվա համար մաշվածությունը:

27. Եթե առանձին լաբորատոր և գործիքային հետազոտությունների ծախսերում հաշվարկված չէ սարքավորումների, գործիքների ամորտիզացիան և նորոգման ու տեխնիկական սպասարկման ծախսերը, ապա ստացիոնար պայմաններում հիվանդության բուժման գինը հաշվարկելիս նշված ծախսերը դիտարկվում է որպես անուղղակի վերադիր) ծախս և միավոր ծառայության գնում հաշվարկվում անուղղակի (վերադիր) ծախսերի գործակցի միջոցով։

 

6. ԴԵՂՈՐԱՅՔԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

28. Ըստ ծառայության առանձին տեսակի անհրաժեշտ դեղորայքի, նյութերի և պարագաների ծախսը հաշվարկվում է նախապես սահմանված նյութերի, պարագաների ու դեղորայքի հիմնական (յուրահատուկ) և լրացուցիչ (սիմպտոմատիկ ոչ յուրահատուկ) ցանկերի համաձայն, ըստ միավորի համար նշված նորմատիվային քանակի և գործող գնի։

29. Նյութերի, պարագաների ու դեղորայքի հիմնական (յուրահատուկ) ցանկում ընդգրկվում են տվյալ հիվանդության բուժման գործընթացում օգտագործվող յուրահատուկ (սպեցիֆիկ) նյութեր, պարագաներ ու դեղորայք:

30. Նյութերի պարագաների ու դեղորայքի լրացուցիչ (սիմպտոմատիկ ոչ յուրահատուկ) ցանկում ընդգրկվում են առանձին ուղեկցող հիվանդության կամ հիվանդությունների խմբի բուժման գործընթացում օգտագործվող լրացուցիչ (սիմպտոմատիկ ոչ յուրահատուկ) նյութեր, պարագաներ ու դեղորայք:

31. Գների որոշման համար հիմք է հանդիսանում մեկից ավելի մատակարարներից ստացված գնացուցակների համադրման արդյունքում ընտրված համեմատաբար ցածր գինը կամ դրանց միջինացված գները կամ մեծածախ շուկայական միջինացված գները: Նշված ծախսը որոշվում է հետևյալ բանաձևի միջոցով.

Դեղ նյութ =Դ նորմ * Գին միավ. +Ն նորմ * Գին միավ, որտեղ

Դեղ նյութ՝ միավոր ծառայության դեղորայքի և նյութերի, պարագաների ծախսն է ըստ առանձին տեսակների,

Դ նորմ ՝ ըստ առանձին տեսակների դեղորայքի ծախսն է մեկ միավոր ծառայության համար ըստ նորմատիվի,

Ն նորմ ըստ առանձին տեսակների նյութերի, պարագաների ծախսն է մեկ միավոր ծառայության համար համաձայն նորմատիվի,

Գին միավ ՝ դեղորայքի, նյութերի, պարագաների միավորի գինն է:

 

7. ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

32. Հիվանդանոցում բուժման համար անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծախսը հաշվարկվում է կամ ըստ առանձին ախտորոշումների, կամ, ելնելով նույնատիպ բուժման մոտեցումներից և տեխնոլոգիաներից՝ ըստ հիվանդությունների (կլինիկա ծախսային) խմբերի՝ հիմք ընդունելով հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայման (ՀՄԴ-10) ախտորոշումներից, հետևյալ բանաձևով.

ԼԾ = Σ (1+Ո)Հ * ԼԳԻՆ միավ.)

ԼԾ' լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների միավոր ծառայության ծախսն է,

ԼՀ ` լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների քանակն է ըստ տեսակների,

ԼԳԻՆ միավ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների գինն է ըստ տեսակների:

33. Հիվանդության վիճակի վարման համալիր բժշկական ծառայության մեջ յուրաքանչյուր ախտորոշման ծառայության ծախսը հաշվի է առնվում առանձին-առանձին՝ ելնելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված պետպատվերի գնացուցակի գներից, իսկ դրանց բացակայության դեպքում առանձին բժշկական կազմակերպություններում տվյալ հետազոտությունների համար սահմանված վճարովի ծառայությունների միջինացված գներով։

34. Առանձին հետազոտությունների ինքնարժեքի հաշվարկման դեպքում ելակետային ցուցանիշների հաշվարկներն իրականացվում են սույն մեթոդաբանությամբ սահմանված ծախսերի հաշվարկման սկզբունքներից ելնելով:

 

8. ԱՆՈՒՂՂԱԿԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

35. Անուղղակի ծախսերում հաշվարկվում են բուժհաստատության հետ կապված բոլոր մնացած ծախսերը, որոնք չեն ներառվել ուղղակի ծախսերում:

36. Անուղղակի ծախսերին են դասվում մասնավորապես՝

1) վարչատնտեսական և սպասարկող անձնակազմի աշխատավարձը և դրա հետ ուղղակիորեն կապված այլ ծախսերը,

2) կոմունալ և կապի ծառայությունների վճարները,

3) տնտեսական ծախսերը՝ ընթացիկ տնտեսական նպատակների համար նյութեր, իրեր և այլն (բացառությամբ այն ծախսերի, որոնք հաշվի են առնվել ուղղակի ծախսերը հաշվարկելիս),

4) գործուղումների և ծառայողական ուղևորությունների ծախսերը,

5) սպասարկման ծառայությունների վրա կատարված ծախսերը,

6) տարածքի և ոչ բժշկական սարքավորումների, հիմնական միջոցների ընթացիկ նորոգում, անմիջականորեն ծառայության հետ չկապված փափուկ գույքի, հիմնական միջոցների (շենքի, շինություն, վարչական գույքի) մաշվածություն

7) սանիտարական և հակահրդեհային նորմերի պահպանման ծախսեր,

8) պետական տուրքեր, հարկեր և այլն:

37. Որպես անուղղակի ծախս հաշվի չեն առնվում հետևյալ ծախսերը.

1) սարքավորումների և այլ հիմնական միջոցների ձեռք բերման վրա կատարված ծախսերը,

2) կապիտալ ներդրումները,

3) վարձակալության տրված տարածքների մասով շենքի ամորտիզացիոն գումարները,

4) շահութահարկը և եկամտային հարկը,

5) պարտավորությունները չկատարելու համար վճարված տույժերը, տուգանքները:

38. Մեկ միավոր ծառայության հաշվով անուղղակի վերադիր) ծախսը հաշվարկվում է անուղղակի ծախսերի բաշխման գործակցի միջոցով ըստ բժշկական անձնակազմի աշխատավարձի հետևյալ բանաձևով․

ԾԱ= ԱՄԾ * ԳԱ որտեղ

ԾԱ ՝ միավոր ծառայության անուղղակի ծախսն է,

ԱՄԾ ՝ միավոր ծառայության աշխատուժի ծախսն է,

ԳԱ ՝ անուղղակի ծախսերի բաշխման գործակիցը։

39. Մեկ միավոր ծառայության հաշվով անուղղակի վերադիր ծախսերի բաշխման գործակիցը հաշվարկվում է ըստ բժշկական անձնակազմի աշխատավարձի հետևյալ բանաձևով․

ԳԱ= ԸԱԾ,

ԳԱ ՝ անուղղակի ծախսերի բաշխման գործակից,

ԸԱ ՝ մեկ տարվա ընթացքում կատարված ընդամենը անուղղակի ծախսի հանրագումար՝ ըստ ծախսերի բաղադրամասերի ուղիղ հաշվարկով,

ԱԾ ` ընդամենը բուժանձնակազմին հատկացված հիմնական և լրացուցիչ աշխատավարձի ֆոնդ:

 

9. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱԽՍ/ԻՆՔՆԱՐԺԵՔ

 

40. Ծառայության ինքնարժեքը որոշվում է ծառայության ուղղակի ծախսերի և անուղղակի ծախսերի հանրագումարով հետևյալ բանաձևով

Ի=ԾՈՒ+ ԾԱ, որտեղ

Ի` միավոր ծառայության ինքնարժեքն է,

ԾՈՒ՝ միավոր ծառայության ուղղակի ծախումն է,

ԾԱ ՝ միավոր ծառայության անուղղակի (վերադիր) ծախսն է:

 

10. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԻՆ

 

41. Բժշկական ծառայության գինը որոշվում է ծառայության ինքնարժեքի և չնախատեսված ծախսերի հանրագումարով հետևյալ բանաձևի միջոցով.

Ծգին = Ի+ԾՉ, որտեղ

Ծգին - մեկ միավոր ծառայության գինն է,

Ի - միավոր ծառայության ինքնարժեքն է,

ԾՉ - չնախատեսված ծախսերի համար հաշվարկված մեծությունն է (ԾՉ * 1):

42. Հիվանդանոցային բժշկական ծառայությունների ծախսերի դիմաց ապահովագրական հատուցման և համավճարների մեջ չնախատեսված ծախսերը հաշվարկվում են հիմք ընդունելով ոչ բժշկական և բժշկական այլ ծախսերի հանրագումարները, որոնք հաշվի են առնում բժշկական ծառայությունների մատուցման սպասարկման վրա ազդող հատուկ (բժշկական ծառայության առանձնահատկություններ, բժշկական կազմակերպության առանձնահատկությունների) պայմանները:

43. Չնախատեսված ծախսերի սահմանային չափերն ընդունվում են ըստ բժշկական ծառայության բնույթի՝ թերապևտիկ և վիրաբուժական ծառայությունների համար համապատասխանաբար սահմանելով ինքնարժեքի նկատմամբ մինչև 6 և 10 տոկոս։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան


29.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1977-Ն որոշման

 

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԻ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդաբանությամբ կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում առողջության առաջնային պահպանման (այնուհետև՝ ԱԱՊ) ֆինանսավորման նորմատիվների և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ծախսերի հաշվարկների իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվի առնելով ԱԱՊ ծառայությունների տրամադրման առանձնահատկությունները՝ սույն մեթոդաբանության շրջանակներում ԱԱՊ ծառայությունները առանձնացվում են երեք հիմնական խմբերի.

1) ընդհանուր բնույթի ծառայություններ, որոնք կազմում են ԱԱՊ ծառայություններ մատուցող բուժանձնակազմի (ԱԱՊ բժիշկ, բուժքույր) կողմից իրենց մոտ գրանցված յուրաքանչյուր անձին մատուցվող բազային խորհրդատվությունը, ուղեգրումների կազմակերպումը, միջոցառումների իրականացումը կամ դրանց ապահովման նպատակով գործողությունների իրականացումը,

2) արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության ծառայություններ, որոնք կարող են իրականացվել ԱԱՊ ծառայություններ մատուցող բուժանձնակազմի (բժիշկ, բուժքույր) կողմից իրենց մոտ գրանցված յուրաքանչյուր անձի մոտ արտահիվանդանոցային պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների և վիճակների ցանկում ներառված հիվանդության կամ վիճակի ախտորոշման դեպքում,

3) արտահիվանդանոցային պայմաններում քրոնիկ հիվանդությունների հսկողության ծառայություններ, որոնք կարող են իրականացվել ԱԱՊ ծառայություններ մատուցող բուժանձնակազմի (ԱԱՊ բժիշկ, բուժքույր) կողմից իրենց մոտ գրանցված յուրաքանչյուր անձի՝ դիսպանսեր խմբերում գրանցման պայմաններին բավարարող քրոնիկ հիվանդության ախտորոշման դեպքում։

3. Ըստ ԱԱՊ բուժանձնակազմի կողմից մատուցվող ծառայությունների խմբերի իրականացվում է դրանց նորմատիվների և գների հաշվարկ.

1) ըստ մարդաշնչի նորմատիվ, որը ներառում է սպասարկվող բնակչության համար ընդհանուր բնույթի ծառայությունների իրականացման ծախսերը՝ դիֆերենցված ըստ սեռատարիքային խմբերի, ինչպես նաև ԱԱՊ բոլոր ծառայությունների խմբերի մատուցումն ապահովող ծախսերը,

2) ըստ առանձին ծառայությունների գներ, որը ներառում է սպասարկվող բնակչության համար արտահիվանդանոցային պայմաններում առանձին հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացվող խորհրդատվությունների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների, բուժական միջամտությունների, դեղորայքի և պարագաների ծախսերը,

3) ըստ քրոնիկ հիվանդությունների հսկողության նորմատիվ, որը ներառում է քրոնիկ հիվանդությունների շարունակական հսկողության ծառայությունների կարիք ունեցող սպասարկվող բնակչության հսկողության իրականացման ծախսերը՝ դիֆերենցված ըստ հիվանդությունների և վիճակների, սեռատարիքային խմբերի:

 

2. ԸՍՏ ԱԱՊ ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

4. Ըստ մարդաշնչի նորմատիվ.

1) նորմատիվը հաշվարկվում է ըստ տարիքային խմբերի,

2) եթե մատուցվող ծառայությունը, առանձնահատկությունից ելնելով, վերաբերվում է կամ արական, կամ իգական սեռին, ապա կատարվում է նորմատիվի տարբերակված հաշվարկ ըստ տարիքի և սեռի։

5. Նորմատիվի ուղղակի ծախսերի հաշվարկման համար հիմք հանդիսացող ընդհանուր բնույթի ծառայություններն են․

1) առանձին սեռատարիքային խմբերի բնակչության առողջության վերահսկում և հիվանդությունների կանխարգելում՝ ըստ ՀՀ ԱՆ կողմից սահմանված չափորոշիչների և կարգերի,

2) պատվաստում,

3) առաջնակի կամ տվյալ անձի մոտ կյանքում առաջին անգամ տվյալ հիվանդության ախտորոշման ծառայություններ,

4) վարչական բնույթի ծառայություններ, որոնք ներառում են ըստ ԱՆ սահմանած կարգի ամբուլատոր քարտից քաղվածքի, առողջության վերաբերյալ տեղեկանքի, ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լրացումը և տրամադրումը, անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակով հանձնաժողովին ներկայացվող տեղեկության տրամադրումը և այլ վարչական բնույթի ծառայությունները:

6. Նորմատիվի հաշվարկման անուղղակի (վերադիր) ծախսերն են.

1) վարչական անձնակազմի աշխատանքի վարձատրություն, ներառյալ՝ կիրառելի հարկերը և պարտադիր վճարները,

2) սպասարկող, տնտեսական անձնակազմի աշխատանքի վարձատրություն, ներառյալ՝ կիրառելի հարկերը և պարտադիր վճարները,

3) կոմունալ ծառայությունների, կապի, պահպանման ծախսեր,

4) տարածքի, հիմնական միջոցների վարձակալության վճար,

5) չփոխհատուցվող հարկեր (բացի շահութահարկից), տուրքեր, վճարներ (բացի դրոշմանիշային վճարից),

6) սարքավորումների սպասարկման, չափագրման, տեխնիկական սպասարկման և մաշվածության ծախսեր՝ այն դեպքում, երբ այն հնարավոր չէ, կամ էական չէ վերագրել կոնկրետ ծառայության ծախսերին,

7) շենքի մաշվածություն/ամորտիզացիա,

8) գործուղումների ծախսեր,

9) սանիտարական և հակահրդեհային նորմերի պահպանման ծախսեր,

10) այլ ոչ բժշկական ծախսեր:

7. Ըստ առանձին ծառայությունների (ամբուլատոր բուժման) գներ.

1) որպես առանձին ծառայություններ դիտարկվում են սպասարկվող բնակչությանը Առողջապահության նախարարի կողմից հաստատված ցանկում ներառված հիվանդությունների ախտորոշումն ու ամբուլատոր պայմաններում բուժումը, որը ներառում է խորհրդատվությունների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների, բժշկական միջամտությունների, դեղորայքի, պարագաների ծախսերը,

2) ամբուլատոր բուժման ծախսերի հաշվարկներում անուղղակի (վերադիր) ծախսեր չեն հաշվարկվում, քանի որ դրանք ներառված են հիմնական նորմատիվի անուղղակի ծախսերում։

8. Քրոնիկ հիվանդությունների հսկողության ապահովման նորմատիվ.

1) քրոնիկ հիվանդությունների հսկողության ապահովման նորմատիվը ներառում է քրոնիկ հիվանդություններ ունեցողների շարունակական հսկողության իրականացման ծախսերը՝ դիֆերենցված ըստ հիվանդությունների և վիճակների, սեռատարիքային խմբերի,

2) քրոնիկ հիվանդությունների հսկողության ապահովման նորմատիվի հաշվարկներում հաշվի են առնվում այն բոլոր ծառայությունների գները/ծախսերը, որոնք սահմանված են և անմիջականորեն կապ ունեն տվյալ ծառայության հետ՝ խորհրդատվություններ, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, բժշկական միջամտություններ, դեղ, պարագաներ և այլն,

3) քրոնիկ հիվանդությունների հսկողության ապահովման ծախսերի նորմատիվի հաշվարկներում անուղղակի (վերադիր) ծախսեր չեն հաշվարկվում, քանի որ դրանք ներառված են Ըստ մարդաշնչի ծախսերի նորմատիվի անուղղակի ծախսերում:

 

3. ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Հիմնական բժշկական ստորաբաժանումներ՝ կաբինետները, որտեղ այցելուին/պացիենտին տրամադրվում են բժշկական ծառայություններ, իրականացվում են բուժական-ախտորոշիչ և կանխարգելիչ միջամտություններ (ԱԱՊ կաբինետներ, ախտորոշման կաբինետներ):

10. Ուղղակի ծախսեր՝ տվյալ ծառայության մատուցման գործընթացի հետ անմիջականորեն կապված և ամբողջովին տվյալ ծառայությանը վերագրվող ծախսեր, որոնք ներառում են աշխատուժի, դեղորայքի, բժշկական նյութերի և պարագաների ծախսերը: Հաշվի է առնվում նաև փափուկ գույքի մաշվածությունը, բժշկական հիմնական միջոցների (սարքավորումների և գործիքների) և գույքի ամորտիզացիան և տեխնիկական սպասարկման ծախսերը, եթե ծառայության ծախսերում զգալի ազդեցություն ունեն (հակառակ դեպքում այդ ծախսերը հաշվառվում են անուղղակի ծախսերի խմբում):

11. Անուղղակի (վերադիր) ծախսեր՝ բժշկական գործունեության կազմակերպման, կառավարման, ինչպես նաև բուժօգնության իրականացման նպատակով կատարվող ծախսեր, որոնք հնարավոր կամ նպատակահարմար չէ ուղղակիորեն վերագրել բուժօգնության առանձին ծառայությանը:

12. Ծառայության գնի հաշվարկի հիմքում մեկ միավոր ծառայության ծախսն է ըստ մեկ միջամտության կամ մեկ բուժված հիվանդի՝ ըստ առանձին ախտորոշման կամ ախտորոշումների խմբի, մեկ հաճախման և այլն:

13. Աշխատուժի ծախս՝ ներառում է ծառայությունը իրականացնող բուժանձնակազմի աշխատավարձը, որն օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:

14. Հիմնական աշխատավարձ՝ օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտով, աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար սահմանված վարձատրության չափն է (ամսական, օրական կամ ժամային դրույքաչափ, գործավարձ): Ծախսերի հաշվարկման առումով հաշվի են առնվում ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդի վճարները, վարչական հարցերի, աշխատանքային խորհրդատվությունների, կարճատև ընդմիջումների, վերապատրաստումների իրականացման համար նախատեսված աշխատաժամանակի ծախսերը:

15. Լրացուցիչ աշխատավարձ՝ սահմանված հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումներն են, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները: Ծախսերի հաշվարկներում հիմնական դեր ունի լրացուցիչ աշխատավարձը:

16. Հավելումը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրությունն է, որը վճարվում է ծանր, վնասակար կամ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանք կատարելու կամ արտաժամյա կամ գիշերային աշխատանքների կամ հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքների համար:

17. Պարգևատրումը՝ աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի և ծառայության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար ամսական, եռամսյակային, կիսամյակային պարբերականությամբ կամ մեկանգամյա վճարվող վարձատրությունն է:

18. Հավելավճարը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրությունն է, որը վճարվում է որակավորման, աշխատանքային ստաժի համար:

19. Լրավճար՝ հիմնական աշխատավարձից, հավելումից, հավելավճարից և պարգևատրումից բացի, վճարվող ցանկացած ձևի վարձատրությունն է, այդ թվում՝ սահմանված ցուցանիշից ավելին կատարելու հիման վրա վճարը յուրաքանչյուր միավորի, տոկոսի համար, որը կարող է հատկացվել ԱԱՊ ընդհանուր բնույթի ծառայությունների կատարման շրջանակներում, արտահիվանդանոցային պայմաններում ամբուլատոր բուժման և հիվանդությունների կամ վիճակների շարունակական հսկողության ծառայությունների տրամադրման շրջանակներում:

 

4. ԸՍՏ ՄԱՐԴԱՇՆՉԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿ

 

20. Ըստ մարդաշնչի նորմատիվը ներառում է սպասարկվող բնակչության համար ընդհանուր բնույթի ծառայությունների իրականացման ծախսերը (ուղղակի ծախս)՝ առանձնացված ըստ սեռատարիքային խմբերի, ինչպես նաև ԱԱՊ գործունեության կազմակերպման և ծառայությունների խմբերի մատուցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը (անուղղակի ծախս):

21. Ուղղակի ծախսեր.

1) բժշկական ծառայության ուղղակի ծախսերը հաշվարկվում են նորմատիվային (ստանդարտացված) ծախսերի գնահատման մեթոդով,

2) ուղղակի ծախսերի հաշվարկը հիմնվում է հիմնական ուղղակի ծախսերի ցուցանիշների վրա,

ա. ծառայության յուրաքանչյուր միավորի համար պահանջվող ռեսուրսների չափման ֆիզիկական ցուցանիշ (աշխատուժի տեսակ, նյութերի, դեղորայքի, պարագաների տեսակ, բժշկական սարքավորման, գործիքի տեսակ) և յուրաքանչյուր միավորի համար պահանջվող (աշխատուժի, նյութերի, դեղորայքի և պարագաների, այլ) քանակ և տրամադրման հաճախականություն,

բ. յուրաքանչյուր միավորի համար աշխատուժի վարձատրության չափ և նյութերի, դեղորայքի, պարագաների, սարքավորումների ու գործիքների արժեք:

3) Մեկ միավոր ծառայության՝ ըստ մարդաշնչի նորմատիվում ուղղակի ծախսերի (ԾՈՒ) հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.

 

ԾՈՒ= Ած + Դեղ,նյութ + Սամ.Ծ

 

որտեղ՝

Ած ՝ մեկ միավոր ծառայության աշխատուժի ծախսն է,

Դեղ, նյութ՝ միավոր ծառայության դեղորայքի և նյութերի, պարագաների ծախսն է,

Սամ.՝ բժշկական հիմնական միջոցների ամորտիզացիա և նորոգման ու տեխնիկական սպասարկման ծախսերն են: Քանի որ ըստ մարդաշնչի նորմատիվի հաշվարկներում բժշկական սարքավորումների ծախսերը չունեն զգալի ազդեցություն, նպատակահարմար է այդ ծախսերը հաշվի առնել անուղղակի ծախսերի մեջ և միավոր ծառայության ծախսերում դիտարկել որպես վերադիր ծախս:

ԼԾ՝ միավոր ծառայության լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծախսն է:

4) Ըստ մարդաշնչի նորմատիվի ուղղակի ծախսերի հաշվարկման համար անհրաժեշտ են.

ա. փաստացի վիճակագրական տվյալներ ԱԱՊ օղակում սահմանված կարգով գրանցված բնակչության թվաքանակի վերաբերյալ, առանձնացված ըստ սեռի և տարիքային խմբերի,

բ․ ԱԱՊ բժշկի և բուժքրոջ համար մեկ լրիվ աշխատաժամանակով աշխատանքի պայմաններում որոշված (հաստատված) ամսական հիմնական աշխատավարձի չափը,

գ․ ըստ մարդաշնչի նորմատիվում նախատեսված (սահմանված) ծառայությունների տեսակները, մատուցման տարեկան քանակը և բուժանձնակազմի կողմից դրանց իրականացման տևողությունը,

դ․ ըստ մարդաշնչի նորմատիվում հաշվարկված ծառայությունների իրականացման համար անհրաժեշտ նյութերը (դեղորայք, բժշկական նշանակության նյութեր, պարագաներ և այլ), դրանց քանակը, կիրառման հաճախականությունը և արժեքը,

ե․ բժշկական հիմնական միջոցների տեսակները, օգտագործման ժամանակը, տարվա ընթացքում դրանց միջոցով իրականացվող ծառայությունների կանխատեսվող քանակը, հաշվարկված տարեկան մաշվածության /ամորտիզացիայի/ գումարները, տեխնիկական սպասարկման ծախսերը, եթե տվյալ ծախսերը զգալի են միավոր ծառայության ուղղակի ծախսերում:

22. Ուղղակի ծախս՝ աշխատուժ.

1) հաշվարկվում է գրանցված բնակչությանը (առանձնացված ըստ սեռատարիքային խմբերի) ըստ մարդաշնչի նորմատիվի հաշվարկման համար կանխատեսվող ծառայությունների համար պահանջվող տարեկան աշխատաժամանակի ծախսը (ՏԾժամ.)

 

ՏԾժամ =∑ ( ԾտեսԾքան* * Նրոպ * Թբնակչ)/60

 

որտեղ՝

ԾտեսԾքան՝ ծառայությունների թիվն է ըստ մարդաշնչի նորմատիվում հաշվարկվող ծառայությունների տեսակների,

Նրոպ՝ ծառայությունների տեսակների տրամադրման համար նորմատիվային ժամանակն է, արտահայտված րոպեով,

Թ բնակչ՝ գրանցված բնակչության թիվն է՝ ըստ սեռատարիքային խմբերի:

2) Որոշվում է մեկ ԱԱՊ բժշկի տարեկան աշխատաժամանակի տևողությունը (Ժտարեկան), որի նպատակով.

ա․ hաշվարկվում է միջին օրական աշխատաժամանակի տևողությունը (Ժօր), որը ստացվում է ԱԱՊ բուժանձնակազմի համար սահմանված աշխատանքային շաբաթվա ժամային տևողությունը բաժանելով աշխատանքային շաբաթվա օրերի թվի վրա,

բ․ հաշվարկվում է միջին օրական աշխատաժամանակի ճշգրտված տևողությունը (Ժճշտ.), միջին օրական աշխատաժամանակը նվազեցնելով աշխատանքային քննարկումների, վարչական հարցերի, կարճատև ընդմիջումների համար նախատեսված միջին օրական աշխատաժամանակի չափով,

գ․ անհրաժեշտ է ճշգրտված միջին օրական աշխատաժամանակը (Ժճշտ.) բազմապատկել տարեկան աշխատանքային օրերի թվով և ստացվածը նվազեցնել տարվա համար օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերի նախօրյակին մեկական ժամերով աշխատանքային օրվա կրճատումներով, որի արդյունքում կստացվի մեկ ԱԱՊ բժշկի տարեկան աշխատաժամանակի ֆոնդը (Ժտարեկան):

դ․ ԱԱՊ բժիշկների հաշվարկային /նորմատիվային/ պաշտոնների թիվը (Բթիվ) ըստ առանձին տարիքային խմբերի հաշվարկվում է հետևյալ բանաձևով,

 

Բթիվ =ՏԾժամ / Ժտարեկան

 

Բժիշկների նորմատիվային թվի որոշման հիման վրա հաշվարկվում է ԱԱՊ բժշկի միավոր պաշտոնին համապատասխան ըստ առանձին տարիքային խմբերի բնակչության սպասարկման նորմատիվը (Սպ նորմատիվ): Այն ստանալու համար անհրաժեշտ է տվյալ տարիքային խմբում փաստացի գրանցված/առկա անձանց թիվը (Թ բնակչ) բաժանել այդ տարիքային խմբի համար հաշվարկված ԱԱՊ բժիշկների թվի (Բթիվ) վրա:

 

Սպ նորմատիվ= Թ բնակչ / Բթիվ

 

3) ԱԱՊ բուժքույրերի նորմատիվային թիվը և բնակչության սպասարկման նորմատիվը որոշվում է սույն մեթոդաբանության 4.2.1 կետի 2-րդ ենթակետի համաձայն կամ յուրաքանչյուր ԱԱՊ բժշկի պաշտոնին համապատասխան,

4) ամբողջ ԱԱՊ բուժանձնակազմի տարեկան աշխատավարձի ֆոնդը հաշվարկելու նպատակով անհրաժեշտ է․

ա․ ԱԱՊ բժշկի և բուժքույրի միավոր պաշտոնի համար ամսական աշխատավարձի /հիմնական և հավելում վնասակար կամ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանք կատարելու համար՝ եթե սահմանված է օրենսդրությամբ/ հաստատված նորմատիվը (Անորմ), արձակուրդում գտնվողի փոխարինողին փոխհատուցումը հաշվի առնելու համար՝ ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդի օրերի թիվը,

բ․ բժշկական անձնակազմի տարեկան աշխատավարձի ֆոնդը (Ֆաշխատ.տարեկան) ըստ տարիքային խմբերի հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ֆ աշխատ.տարեկ= ∑ (ԺԱ * Անորմ* Բթիվ)+ ∑ (ԺԱ * Անորմ* ԲՔթիվ)

 

որտեղ՝

ԺԱ՝ աշխատողի յուրաքանչյուր կատեգորիայի համար տարվա 12 ամիսների և նվազագույն ու լրացուցիչ արձակուրդի (վերածված ամսի) հանրագումարն է (12+արձակ.օր/21):

5) հաշվարկվում է աշխատուժի ծախսը մեկ բնակչի հաշվով ըստ մարդաշնչի նորմատիվի ուղղակի ծախսերում յուրաքանչյուր տարիքային խմբի համար.

 

Ա նորմատիվ= Ֆաշխատ.տարեկբնակչ

 

որտեղ՝

Անորմատիվ՝ մեկ բնակչի հաշվով ըստ մարդաշնչի նորմատիվում բուժանձնակազմի աշխատավարձի ծախսն է,

Թբնակչ՝ գրանցված բնակչության թիվն է առանձնացված ըստ սեռի և տարիքային խմբերի:

Դեղորայքի, բժշկական նշանակության նյութերի և պարագաների ծախսի հաշվարկ.

1) ըստ ծառայության առանձին տեսակի անհրաժեշտ դեղորայքի, նյութերի և պարագաների ծախսը հաշվարկվում է նախապես սահմանված նյութերի, պարագաների ու դեղորայքի ցանկերի համաձայն, ըստ միավորի համար նշված նորմատիվային քանակի և գործող գնի: Հաշվարկը կատարվում է ըստ առանձնացված սեռատարիքային խմբերի,

2) գների որոշման համար կարող է հիմք հանդիսանալ մեկից ավելի մատակարարներից ստացված գնացուցակների համադրման արդյունքում հաշվարկված միջին կշռված գինը, կամ դրանց միջինացված գները կամ մեծածախ շուկայական միջինացված գները:

Նշված ծախսը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

Դեղ,նյութ= ∑(Դնորմ * Գինմիավ. +Ննորմ * Գինմիավ.)

 

որտեղ՝

Դեղ,նյութ՝ միավոր ծառայության դեղորայքի և նյութերի, պարագաների ծախսն է ըստ առանձին տեսակների,

Դնորմ՝ ըստ առանձին տեսակների դեղորայքի ծախսն է մեկ միավոր ծառայության համար ըստ նորմատիվի,

Ննորմ՝ ըստ առանձին տեսակների նյութերի, պարագաների ծախսն է մեկ միավոր ծառայության համար համաձայն նորմատիվի,

Գինմիավ.՝ դեղորայքի, նյութերի, պարագաների միավորի գինն է:

3) Հաշվարկվում է մեկ բնակչի հաշվով ըստ մարդաշնչի նորմատիվի ուղղակի ծախսերում դեղորայքի, բժշկական նշանակության նյութերի և պարագաների ծախսերը յուրաքանչյուր տարիքային խմբի համար.

 

Դեղ,նյութնորմատիվ= Դեղ,նյութ: Թբնակչ

 

որտեղ՝

Դեղ,նյութնորմատիվ՝ մեկ բնակչի հաշվով ըստ մարդաշնչի ֆինանսավորման հիմնական նորմատիվում դեղորայքի, բժշկական նշանակության նյութերի և պարագաների ծախսերն են,

Թբնակչ՝ գրանցված բնակչության թիվն է առանձնացված ըստ սեռի և տարիքային խմբերի:

23. Բժշկական հիմնական միջոցների և գույքի ամորտիզացիա, տեխնիկական սպասարկման ծախսերի հաշվարկ.

1) Ըստ մարդաշնչի նորմատիվի ուղղակի ծախսերում գույքի, սարքավորումների մաշվածության և տեխնիկական սպասարկման ծախսերը դիտարկվում է որպես վերադիր (անուղղակի) ծախս, քանի որ դրանք, ելնելով տվյալ բժշկական ծառայությունների մատուցման առանձնահատկություններից, ուղղակիորեն կամ էականորեն չեն մասնակցում հիմնական ծառայության մատուցմանը:

24. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայություններ.

1) ըստ մարդաշնչի նորմատիվի ուղղակի ծախսերի հաշվարկման համար անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծախսը հաշվարկվում է հիմնվելով ինքնարժեքի հիման վրա հաշվարկված հետազոտությունների գների վրա կամ ելնելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայությունների գներից, իսկ դրանց բացակայության դեպքում՝ առանձին բժշկական կազմակերպություններում տվյալ հետազոտությունների համար սահմանված վճարովի ծառայությունների միջինացված գների վրա: Հաշվարկը կատարվում է առանձնացված ըստ սեռատարիքային խմբերի հետևյալ բանաձևով.

 

ԼԾ ընդամենը= ∑(1+n)ՀՔ * ԼԳին միավ)

 

որտեղ՝

ԼԾընդամենը՝ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ընդամենը ծառայությունների ծախսն է, սահմանված ըստ չափորոշիչների և գործելակարգերի յուրաքանչյուր սեռատարիքային խմբի համար,

ԼՀՔ՝ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների տարեկան քանակն է ըստ տեսակների, սահմանված ըստ չափորոշիչների և գործելակարգերի յուրաքանչյուր սեռատարիքային խմբի համար,

ԼԳին.միավ՝ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների գինն է ըստ տեսակների:

2) Հաշվարկվում է ըստ մարդաշնչի նորմատիվի ուղղակի ծախսերում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայությունների ծախսերը առանձնացված ըստ տարիքային խմբերի.

 

ԼԾ նորմատիվ= ԼԾ ընդամենը : Թբնակչ

 

որտեղ՝

ԼԾ նորմատիվ՝ ըստ մարդաշնչի նորմատիվում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայությունների ծախսերն են:

Թբնակչ՝ գրանցված բնակչության թիվն է առանձնացված ըստ սեռի և տարիքային խմբերի:

25. Անուղղակի ծախսերի հաշվարկ.

1) անուղղակի ծախսերում հաշվարկվում են բուժհաստատության գործունեության հետ կապված բոլոր այն ծախսերը, որոնք չեն ներառվել ուղղակի ծախսերում: Անուղղակի ծախսերին են դասվում մասնավորապես.

ա․ վարչատնտեսական և սպասարկող անձնակազմի աշխատավարձը և դրա հետ ուղղակիորեն կապված այլ ծախսերը,

բ․ կոմունալ և կապի ծառայությունների վճարները,

գ. տնտեսական ծախսերը՝ ընթացիկ տնտեսական նպատակների համար նյութեր, իրեր և այլն (բացառությամբ՝ այն ծախսերի, որոնք հաշվի են առնվել ուղղակի ծախսերը հաշվարկելիս),

դ. գործուղումների ծախսերը,

ե. սպասարկման ծառայությունների վրա կատարված ծախսերը,

զ. տարածքի և ոչ բժշկական սարքավորումների, ինչպես նաև ոչ թանկարժեք, յուրահատուկ բժշկական ծառայությունների համար չնախատեսված բժշկական սարքավորումների, հիմնական միջոցների ընթացիկ նորոգում, անմիջականորեն ծառայության հետ չկապված փափուկ գույքի, հիմնական միջոցների (շենքի, շինություն, վարչական գույքի) մաշվածություն,

է. սանիտարական և հակահրդեհային նորմերի պահպանման ծախսեր,

ը. չփոխհատուցվող հարկեր, տուրքեր, վճարներ,

թ. հաշվի առնելով ԱԱՊ հիմնական ծառայությունների մատուցման առանձնահատկությունները՝ որպես անուղղակի (վերադիր) ծախս նպատակահարմար է դիտարկել նաև գույքի, սարքավորումների մաշվածության և տեխնիկական սպասարկման ծախսերը:

26. Որպես անուղղակի ծախս հաշվի չեն առնվում հետևյալ ծախսերը.

1) սարքավորումների և այլ հիմնական միջոցների ձեռք բերման վրա կատարված ծախսերը,

2) կապիտալ ներդրումները,

3) վարձակալության տրված տարածքների մասով շենքի ամորտիզացիոն գումարները,

4) շահութահարկը,

5) պարտավորությունները չկատարելու համար վճարված տույժերը, տուգանքները:

27. Ըստ մարդաշնչի նորմատիվի անուղղակի (վերադիր) ծախսը հաշվարկվում է անուղղակի ծախսերի բաշխման գործակցի միջոցով՝ ըստ բժշկական անձնակազմի աշխատավարձի, առանձնացված ըստ սեռատարիքային խմբի հետևյալ բանաձևով.

 

ԾԱ = Անորմատիվ * ԳԱ

 

որտեղ՝

ԾԱ՝ միավոր ծառայության անուղղակի ծախսն է,

Անորմատիվ՝ ըստ մարդաշնչի նորմատիվում բուժանձնակազմի աշխատավարձն է,

ԳԱ՝ անուղղակի ծախսերի բաշխման գործակիցը:

Մեկ միավոր ծառայության հաշվով անուղղակի (վերադիր) ծախսերի բաշխման գործակիցը հաշվարկվում է ըստ բժշկական անձնակազմի աշխատավարձի, հետևյալ բանաձևով.

 

ԳԱ = ԸԱ/ ԱԾ

 

որտեղ՝

ԳԱ ՝ անուղղակի ծախսերի բաշխման գործակիցն է,

ԸԱ՝ մեկ տարվա ընթացքում կատարված ընդամենը անուղղակի ծախսի հանրագումարն է՝ ըստ ծախսերի բաղադրամասերի ուղիղ հաշվարկով,

ԱԾ՝ ընդամենը բուժանձնակազմին հատկացված հիմնական և լրացուցիչ տարեկան աշխատավարձի ֆոնդն է:

28. Որպես վերադիր ծախսերի հաշվարկման այլընտրանքային տարբերակ, որի դեպքում կարիք չկա հաշվարկել ծախսերի բաշխման գործակից, առաջարկվում է ընդամենը վերադիր ծախսը (ԸԱ) բաժանել ընդամենը բնակչության թվի վրա (Բթիվ): Արդյունքում ստացվում է մեկ բնակչի հաշվով անուղղակի (վերադիր) ծախսի նորմատիվ

 

ԾԱ = ԸԱ/ Բթիվ,

 

որտեղ՝

ԸԱ՝ մեկ տարվա ընթացքում կատարված ընդամենը անուղղակի ծախսի հանրագումարն է՝ ըստ ծախսերի բաղադրամասերի ուղիղ հաշվարկով:

29. Ըստ մարդաշնչի նորմատիվի ծախս (ինքնարժեք). ինքնարժեքը որոշվում է ծառայությունների ուղղակի ծախսերի և անուղղակի ծախսերի հանրագումարով, հետևյալ բանաձևով՝

 

Ի = ԾՈՒ + ԾԱ

 

որտեղ՝

Ի` միավոր ծառայության ինքնարժեքն է,

ԾՈՒ՝ միավոր ծառայության ուղղակի ծախսն է,

ԾԱ միավոր ծառայության անուղղակի (վերադիր) ծախսն է:

Ըստ մարդաշնչի նորմատիվի գին. ըստ մարդաշնչի նորմատիվի գինը որոշվում է ծառայության ինքնարժեքի և չնախատեսված ծախսերի հանրագումարով, հետևյալ բանաձևով.

 

Ծգին = Ի + ԾՉ

 

որտեղ՝

Ծգին ՝մեկ միավոր ծառայության գինն է,

Ի՝ միավոր ծառայության ինքնարժեքն է,

ԾՉ ՝ չնախատեսված ծախսերի համար հաշվարկված մեծությունն է (ԾՉ*Ի):

30. Չնախատեսված ծախսերը հաշվարկվում են՝ հիմք ընդունելով ոչ բժշկական և բժշկական այլ ծախսերի հանրագումարները, որոնք հաշվի են առնում բժշկական ծառայությունների մատուցման և սպասարկման վրա ազդող հատուկ (բժշկական ծառայության առանձնահատկություններ, բժշկական կազմակերպության առանձնահատկություններ) պայմանները:

31. Ըստ մարդաշնչի նորմատիվում չնախատեսված ծախսերի սահմանային չափն ինքնարժեքի նկատմամբ մինչև 6 տոկոս է:

 

5. ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲՈՒԺՄԱՆ) ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ ԵՎ ՔՐՈՆԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿ

 

32. Արտահիվանդանոցային պայմաններում հիվանդությունների ախտորոշումը և բուժումը, ինչպես նաև ըստ սահմանված ցանկի հիվանդություններով տառապող պացիենտների շարունակական հսկողությունը դիտարկվում են որպես առանձին ծառայության տեսակներ, որոնց համար հաշվարկվում է առանձին նորմատիվներ: Նշված ծառայությունները ըստ մարդաշնչի նորմատիվի հաշվարկներում ներառված չեն և հաշվի չեն առնվում:

33. Առանձին ծառայությունների (ամբուլատոր բուժման) գները հաշվարկվում են առանձնացված ըստ ՀՄԴ-10 հիվանդությունների/վիճակների կամ հիվանդությունների խմբերի հաստատված ցանկի և սեռատարիքային խմբերի՝

34. Առանձին ծառայությունների (ամբուլատոր բուժման) գները և քրոնիկ հիվանդությունների հսկողության նորմատիվները հաշվարկվում են ուղղակի ծախսերի հիման վրա՝ առանց անուղղակի (վերադիր) ծախսերը հաշվի առնելու, քանի որ այդ ծախսերը ներառված են ըստ մարդաշնչի նորմատիվի հաշվարկներում:

35. Ուղղակի ծախսերի հաշվարկ.

1) բժշկական ծառայության ուղղակի ծախսերը հաշվարկվում են նորմատիվային (ստանդարտացված) ծախսերի գնահատման մեթոդով,

2) ուղղակի ծախսերի հաշվարկը հիմնվում է հիմնական ուղղակի ծախսերի նորմերի և նորմատիվների վրա, որը կախված է երկու խումբ մեծություններից,

ա․ ծառայության յուրաքանչյուր միավորի համար պահանջվող ռեսուրսների չափման ֆիզիկական ցուցանիշից (աշխատուժի տեսակ, նյութերի, դեղորայքի, պարագաների տեսակ, բժշկական սարքավորման, գործիքի տեսակ) և յուրաքանչյուր միավորի համար պահանջվող նյութերի, դեղորայքի և պարագաների քանակից, դրանց տրամադրման հաճախականությունից ու տևողությունից,

բ․ յուրաքանչյուր միավորի համար աշխատավարձի չափից և նյութերի, դեղորայքի, պարագաների և սարքավորումների ու գործիքների գներից:

3) Մեկ միավոր ծառայության ուղղակի ծախսերի (ԾՈՒ) հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.

 

ԾՈՒ= Ած + Դեղ,նյութ + Սամ.+ ԼԾ

 

որտեղ՝

ԱԾ ՝ մեկ միավոր ծառայության աշխատուժի ծախսն է,

Դեղ,նյութ՝ միավոր ծառայության դեղորայքի և նյութերի, պարագաների ծախսն է,

Սամ.՝ բժշկական հիմնական միջոցների ամորտիզացիա և նորոգման ու տեխնիկական

սպասարկման ծախսերն են,

ԼԾ՝ միավոր ծառայության լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծախսն է:

36. Աշխատուժի ծախսի հաշվարկ.

1) միավոր ծառայության աշխատուժի ծախսը հաշվարկելու համար կիրառվում են հետևյալ ցուցանիշները.

ա․ աշխատաժամանակի տարեկան/ամսական ֆոնդը աշխատողների յուրաքանչյուր կատեգորիայի համար,

բ․ յուրաքանչյուր ծառայության համար աշխատաժամանակի ծախսը՝ ըստ աշխատողների առանձին կատեգորիաների,

գ․ տարեկան նվազագույն և լրացուցիչ արձակուրդային օրերի թիվը աշխատողների յուրաքանչյուր կատեգորիայի համար:

2) Բուժանձնակազմի աշխատուժի ծախսերը ներառում են անմիջականորեն բժշկական ծառայության գործընթացում զբաղված աշխատողների հետևյալ կատեգորիաների հիմնական աշխատավարձերը.

ա․ ավագ բուժանձնակազմ,

բ․ միջին բուժանձնակազմ,

գ․ կրտսեր բուժանձնակազմ (սանիտար, մայրապետ):

3) Բժշկական անձնակազմի հիմնական աշխատավարձը հաշվարկելու համար անհրաժեշտ են հետևյալ ցուցանիշները.

ա․ Առողջապահության նախարարության կողմից հաստատված նորմատիվային աշխատավարձերի չափերը կամ ընտրանքային սկզբունքով որոշակի բժշկական կենտրոնների համապատասխան ստորաբաժանումների բուժանձնակազմի աշխատավարձի փաստացի ցուցանիշները/կամ այլ հաստատված մեծություն,

բ․ ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդի վճարները,

գ․ օրենսդրությամբ սահմանված աշխատավարձի հավելումները այն բժշկական անձնակազմի համար, որոնք աշխատում են առողջության համար վնասակար (կամ առավել վնասակար) պայմաններում,

37. Հիմնական աշխատավարձը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ահիմն = ∑(1-n) ԺԱ * Վգ * Անորմ1+n,

 

որտեղ՝

Ահիմն՝ հիմնական աշխատավարձի տարեկան գումարն է,

ԺԱ՝ աշխատողի յուրաքանչյուր կատեգորիայի համար տարվա 12 ամիսների և նվազագույն ու լրացուցիչ արձակուրդի (վերածված ամսի) հանրագումարն է (12+Արձակ.օր/21),

Անորմ1+n՝ աշխատակիցների առանձին կատեգորիաների համար սահմանված աշխատավարձի նորմատիվային մեծությունն է,

Վգ՝ յուրաքանչյուր աշխատողի կատեգորիայի համար սահմանված վնասակարության գործակիցն է:

38. Բժշկական անձնակազմի լրացուցիչ աշխատավարձը հաշվարկելու համար անհրաժեշտ են հետևյալ ցուցանիշները.

1) օրենսդրությամբ սահմանված աշխատավարձի հավելումները՝ տոնական օրերին աշխատանքի համար,

2) լրացուցիչ աշխատավարձի հաշվարկումն իրականացվում է աշխատողների առանձին կատեգորիաների համար լրացուցիչ աշխատավարձների հաշվարկման հանրագումարով, հետևյալ բանաձևով.

 

ԱԼ = Ա ՄԺ * ԺՆտգ

 

որտեղ՝

ԱԼ ՝ Լրացուցիչ աշխատավարձի գումարն է,

ԱՄԺ՝ ծառայություն մատուցող բուժանձնակազմի ծախսը մեկ միավոր ժամանակի հաշվով,

ԺՆտ՝ տոների և հիշատակի օրերի համար հաշվարկված տարեկան ժամանակի նորման է:

39. Միավոր ծառայության համար աշխատուժի ծախսը որոշվում է ըստ ծառայություն մատուցող բուժանձնակազմի (բժշկի, բուժքրոջ) միավոր ժամանակի /րոպե, ժամ/ հաշվով աշխատուժի ուղղակի ծախսից ու տվյալ՝ միավոր ծառայության վրա ծախսվող աշխատաժամանակից /ըստ նորմատիվի կամ փաստացի դիտարկման հիման վրա/ , հետևյալ բանաձևով.

 

Ա ՄԾ= Ա Ծ1 * ՆՄՏ

 

որտեղ՝

ԱՄԾ՝ միավոր ծառայության աշխատուժի ծախսն է,

ԱԾ1 ՝ միավոր ժամանակի /րոպե, ժամ/ հաշվով աշխատուժի ծախսն է, ըստ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հանրագումարի,

ՆՄՏ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված ծառայության իրականացման աշխատաժամանակի միջին տևողությունն է:

40. Միավոր ժամանակի համար աշխատուժի ծախսը հաշվարկվում է ըստ բուժանձնակազմի կատեգորիաների (բժիշկ, բուժքույր) հիմնական և լրացուցիչ աշխատավարձի հիման վրա, հետևյալ բանաձևով.

 

Ա Ծ1ՄԾ/(ՆԱ* ԳԺՕ)

որտեղ՝

ԱՄԾ՝ տարեկան /կամ ամսական/ հիմնական և լրացուցիչ աշխատավարձի գումարն է ըստ լրիվ աշխատաժամանակով զբաղված աշխատողների առանձին կատեգորիաների,

ՆԱ՝ մեկ լրիվ աշխատաժամանակով աշխատող աշխատակցի տարեկան /կամ ամսական/ աշխատաժամանակի միջին տևողությունն է,

ԳԺՕ՝ աշխատաժամանակի օգտագործման գործակիցն է, որը ըստ առանձին մասնագետների և աշխատողների կատեգորիաների սահմանվում է նախօրոք, ելնելով վարչական հարցերի, աշխատանքային խորհրդատվությունների, կարճատև ընդմիջումների, վերապատրաստումների իրականացման համար պահանջվող ժամանակից:

41. Դեղորայքի, բժշկական նշանակության նյութերի և պարագաների ծախսերի հաշվարկ.

1) ըստ ծառայության առանձին տեսակի անհրաժեշտ դեղորայքի, նյութերի և պարագաների ծախսը հաշվարկվում է նախապես սահմանված նյութերի, պարագաների ու դեղորայքի հիմնական (յուրահատուկ) և լրացուցիչ (սիմպտոմատիկ/ոչ յուրահատուկ) ցանկերի համաձայն, ըստ միավորի համար նշված նորմատիվային քանակի և գործող գնի,

ա․ նյութերի, պարագաների ու դեղորայքի հիմնական (յուրահատուկ) ցանկում ընդգրկվում են տվյալ հիվանդության բուժման գործընթացում օգտագործվող յուրահատուկ (սպեցիֆիկ) նյութեր, պարագաներ ու դեղորայք,

բ․ նյութերի, պարագաների ու դեղորայքի լրացուցիչ (սիմպտոմատիկ/ոչ յուրահատուկ) ցանկում ընդգրկվում են առանձին/ուղեկցող հիվանդության կամ հիվանդությունների խմբի բուժման գործընթացում օգտագործվող լրացուցիչ (սիմպտոմատիկ/ոչ յուրահատուկ) նյութեր, պարագաներ ու դեղորայք:

2) Գների որոշման համար կարող է հիմք հանդիսանալ մեկից ավելի մատակարարներից ստացված գնացուցակների համադրման արդյունքում ընտրված համեմատաբար ցածր գինը, կամ դրանց միջինացված գները կամ մեծածախ շուկայական միջինացված գները: Նշված ծախսը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

Դեղ,նյութ= Դնորմ * Գինմիավ.նորմ * Գինմիավ.

 

որտեղ՝

Դեղ,նյութ՝ միավոր ծառայության դեղորայքի և նյութերի, պարագաների ծախսն է ըստ առանձին տեսակների,

Դնորմ՝ ըստ առանձին տեսակների դեղորայքի ծախսն է մեկ միավոր ծառայության համար ըստ նորմատիվի,

Ննորմ՝ ըստ առանձին տեսակների նյութերի, պարագաների ծախսն է մեկ միավոր ծառայության համար համաձայն նորմատիվի,

Գինմիավ.՝ դեղորայքի, նյութերի, պարագաների միավորի գինն է:

42. Բժշկական հիմնական միջոցների (ծառայության/բուժման և դիսպանսեր հսկողության ընթացքում անմիջականորեն կիրառվող սարքավորումների և գործիքների) և գույքի ամորտիզացիա, տեխնիկական սպասարկման ծախսերի հաշվարկը ներառված է հիմնական նորմատիվի վերադիր (անուղղակի)ծախսերի հաշվարկում։

43. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայությունների հաշվարկ.

1) բժշկական ծառայության գինը որոշվում է ծառայության ինքնարժեքի՝ տվյալ դեպքում ուղղակի ծախսերի և չնախատեսված ծախսերի հանրագումարով, հետևյալ բանաձևով.

 

Ծգին = Ի + ԾՉ,

 

որտեղ՝

Ծգին՝ մեկ միավոր ծառայության գինն է,

Ի՝ միավոր ծառայության ինքնարժեքն է,

ԾՉ ՝ չնախատեսված ծախսերի համար հաշվարկված մեծությունն է (ԾՉ*Ի):

44. Չնախատեսված ծախսերը հաշվարկվում են հիմք ընդունելով ոչ բժշկական և բժշկական այլ ծախսերի հանրագումարները, որոնք հաշվի են առնում բժշկական ծառայությունների մատուցման և սպասարկման վրա ազդող հատուկ (բժշկական ծառայության առանձնահատկություններ, բժշկական կազմակերպության առանձնահատկություններ) պայմանները:

45. Առանձին ծառայությունների (ամբուլատոր բուժման) գնի կամ քրոնիկ հիվանդությունների հսկողության նորմատիվի չնախատեսված ծախսերի սահմանային չափն ինքնարժեքի նկատմամբ մինչև 6 տոկոս է:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան


29.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան