ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1962-Լ
ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026-2035 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ և 9-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների իրականացման ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) նախագահին՝ ապահովել որոշման N 2 հավելվածով սահմանված ծրագրի կատարման առաջընթացի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների լսումները:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարություն ներկայացնել Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները և դրա իրականացման ծրագիրը.
2) ապահովել Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների իրականացման ծրագրի կատարման առաջընթացի տարեկան հաշվետվությունների ներկայացումը խորհրդի նիստում և դրանց հրապարակումը նախարարության պաշտոնական կայքէջում:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» N 610-Լ որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| ՀՀ կառավարության 2025 թվականի |
ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026-2035 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ
| ՀՀ կառավարության 2025 թվականի |
ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026-2035 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|