ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 838-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 444-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00861992) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի հուլիսի 7-ի «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի մասին» N 444-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Պրոպարկ արիի պրոտեժատե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (Սթրադա Լունգա N 175, Բրասով, Ռումինիա) 2025 թվականի հունիսի 2-ին կնքված՝ N 512719 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խորհրդատվական ծառայությունների մատուցում` 28,883 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) Բնության համաշխարհային հիմնադրամի Կամբոջայի գրասենյակի հետ (N 21, 322 փողոց, Բեունգ Կենգ Կանգ I, Բեունգ Կենգ Կանգ, Ֆնոմ Պենհ, Կամբոջա, P.O. box: 2467) 2025 թվականի օգոստոսի 13-ին կնքված՝ N 513042 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խորհրդատվական ծառայությունների մատուցում` 19,690 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
26.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|