Գլխավոր տեղեկություն
Համար
N 37-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2025
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
23.12.2025
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«23» դեկտեմբերի 2025 թ.
ք. Երևան

N 37-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» oրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների անձնական գործերի վարման կարգը` համաձայն հավելվածի:

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Նախարար`

 

12/23/2025

Դ. Խուդաթյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության 

տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2025 թվականի դեկտեմբերի 23-ի
N 37-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում է համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների (այդ թվում` համայնքային ծառայության պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց) անձնական գործերի վարման կարգը։

2. Անձնական գործը (այսուհետ՝ անձնական գործ) հանդիսանում է համայնքային ծառայողների ծառայողական գործունեության վերաբերյալ փաստաթղթերի և նյութերի ամբողջություն, որը կարող է վարվել թղթային կամ էլեկտրոնային ձևաչափով:

3. Անձնական գործը վարում է համայնքի աշխատակազմի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը (այսուհետ՝ անձնակազմի կառավարման ստորաբաժանում) կամ այդ գործառույթներն իրականացնող համայնքային ծառայողը:

4. Արգելվում է նույն hամայնքային ծառայողի համար վարել մեկից ավելի անձնական գործ:

5. Պաշտոնում նշանակելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի աշխատակազմի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի դեպքում՝ մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը) կամ անձնակազմի կառավարման գործառույթներ իրականացնող համայնքային ծառայողը համայնքային ծառայության պաշտոնում առաջին անգամ նշանակված անձի համար ստեղծում է անձնական գործ։

6. Անձնական գործը ձևավորվում է պաշտոնում նշանակելու մասին իրավական ակտը ուժի մեջ մտնելուց կամ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

7. Թղթային տարբերակով վարվող անձնական գործի շապիկի վրա նշվում է անձնական գործի համարը, համայնքային ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը, ծածկագիրը, ինչպես նաև գործի վարման սկիզբը, դադարեցման և արխիվացման ամսաթվերը (Ձև N 1):

8. Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի անձնական գործի փաթեթի մեծածավալության դեպքում անձնական գործը շարունակվում է վարվել նախորդ գործը համարակարելով։

9. Էլեկտրոնային ձևաչափով անձնական գործը վարվում է միասնական տեղեկատվական համակարգում։

10. Անձնական գործը պարունակում է հետևյալ փաստաթղթերը և տվյալները՝

1) համայնքային ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը.

2) պաշտոնի նշանակման համար ներկայացված դիմումը․

3) լուսանկար 3 x 4 չափի․

4) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ծննդյան վայրը, քաղաքացիությունը, փախստականի կարգավիճակը, սեռը, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները (համարը, ում կողմից է տրվել, տրամադրման և վավերականության ժամկետները), հանրային ծառայության համարանիշը, հաշվառման և բնակության վայրը (լրացվում է այն դեպքում, եթե տարբեր է հաշվառման վայրից), համատեղ ապրող ընտանիքի անդամի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հեռախոսահամարը (բնակարանային, աշխատանքային, բջջային), էլեկտրոնային փոստի հասցեն համաձայն Ձև 2-ի։ Անձնական թերթիկը (Ձև N2) առանց ջնջումների լրացվում է համայնքային ծառայողի կողմից անձամբ` բոլոր հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններով, անձնական փաստաթղթերի ստույգ բովանդակությամբ։ Աձնական թերթիկում նշված տվյալների փոփոխության դեպքում համայնքային ծառայողը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ համապատասխան փաստաթղթերի կառավարման համակարգի միջոցով տեղեկացնում է տվյալ համայնքի աշխատակազմի անձնակազմի կառավարման ստորաբաժանմանը կամ այդ գործառույթներն իրականացնող համայնքային ծառայողին և լրացվում է նոր անձնական թերթիկ․

5) կադրերի ռեզերվում գրանցված անձի մասին տեղեկություններ ստանալու և նրա հետ պայմանագիր կնքելու համար Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին ուղղված գրավոր դիմումը և դրա վերաբերյալ գրավոր պատասխանը, ինչպես նաև ժամկետային աշխատանքային պայմանագիրը․

6) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու մասին համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը․

7) պաշտոնի նշանակվելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, պաշտոնի նշանակելու մասին իրավական ակտի (հրաման կամ ժամկետային աշխատանքային պայմանագիր) համարը, ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, փորձաշրջանի սկիզբը և ավարտը․

8) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիրը.

9) կրթությունը (բարձրագույն, միջնակարգ, ուսումնական հաստատության անվանումը, ուսման սկիզբը և ավարտը, մասնագիտությունը, որակավորումը, դիպլոմի կամ վկայականի սերիան, համարը և տրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը), գիտական աստիճանը, գիտական կոչումը (շնորհելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) հավաստող փաստաթղթերի պատճենները․

10) զինապարտության վերաբերյալ տեղեկությունը (զինվորական գրքույկի պատճենը, զինվորական կոչումը, զորքի տեսակը, կազմը).

11) hամայնքային ծառայողի կողմից ստորագրված երդման տեքստը․

12) համայնքային ծառայության դասային աստիճան շնորհելու կամ զրկելու մասին համապատասխան իրավական ակտը․

13) համայնքային ծառայողի կողմից յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում անմիջական ղեկավարին ներկայացվող կիսամյակային հաշվետվությունները․

14) անմիջական ղեկավարի կողմից կիսամյակային հաշվետվությունների հիման վրա տրված եզրակացությունները, որոնք հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են համապատասխան ստորաբաժանում կամ այդ գործառույթներն իրականացնող համայնքային ծառայողին։ Եթե համայնքային ծառայողը գտնվել է արձակուրդում կամ այլ պատճառով բացակայել է աշխատանքից, ապա հաշվետվությունները ներկայացվում են աշխատանքի վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում․

15) անմիջական ղեկավարի կողմից տրված ծառայողական բնութագիրը․

16) առևտրային կազմակերպություններում որևէ պաշտոն զբաղեցնելու կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ հայտարարությունը համաձայն Ձև 3-ի.

17) դատվածության բացակայության մասին հայտարարությունը՝ համաձայն Ձև 3-ի.

18) Կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված հիվանդություններից որևէ մեկով չտառապելու վերաբերյալ հայտարարությունը՝ համաձայն Ձև 3-ի․

19) hամայնքային ծառայողի կողմից իր անձնական գործի նյութերին, գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալու մասին գրավոր հայտարարությունը՝ համաձայն Ձև 5-ի։

11. Համայնքային ծառայողը 10-րդ կետի 4-րդ, 9-րդ, 10-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ ենթակետերում նշված տվյալների փոփոխությունների դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ համապատասխան փաստաթղթերի կառավարման համակարգի միջոցով, պարտավոր է տեղեկացնել անձնակազմի կառավարման ստորաբաժանմանը կամ այդ գործառույթներն իրականացնող համայնքային ծառայողին՝ ներկայացնելով համապատասխան հիմքերը:

12. Համայնքային ծառայողի ծառայողական գործունեության ընթացքում անձնակազմի կառավարման ստորաբաժանումը կամ այդ գործառույթներն իրականացնող համայնքային ծառայողը վարում է անձնական գործերը՝ ներառելով հետևյալ փաստաթղթերը․

1) վերապատրաստման վերաբերյալ տեղեկությունը (վերապատրաստող կազմակերպության անվանումը, վերապատրաստման սկիզբը և ավարտը, ծրագիրը, ստացած միավորները).

2) ատեստավորման վերաբերյալ տեղեկությունը (վերջին ատեստավորման տարեթիվը, ատեստավորման թերթիկը, համապատասխան ատեստավորման հանձնաժողովի որոշումը)․

3) խրախուսանքի վերաբերյալ տեղեկությունը (տեսակը, տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը).

4) կարգապահական տույժի վերաբերյալ տեղեկությունը (տեսակը, տրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը).

5) համայնքային ծառայողի կողմից իր անձնական գործին և իր գործունեությանը ծանոթանալու վերաբերյալ փաստաթուղթը.

6) իրավական ակտերը (պաշտոնի նշանակում, գործուղում, վերապատրաստում, արձակուրդ, խրախուսանք, կարգապահական տույժ, պաշտոնից ազատում, ծառայության դադարեցում).

7) օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված փաստաթղթերը և նյութերը (դիմում, ժամկետային աշխատանքային պայմանագիր, սերտիֆիկատ և այլն).

8) անձնական գործի վարման, դադարեցման, վերսկսման, արխիվացման ամսաթվերը։

13. Համայնքային ծառայողների ծառայողական գործունեության ընթացքում անձնակազմի կառավարման ստորաբաժանումը կամ անձնակազմի կառավարման գործառույթներ իրականացնող համայնքային ծառայողը․

1) ապահովում է անձնական գործում պարունակվող տեղեկությունների գաղտնիությունը՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.

2) համայնքային ծառայողի գրավոր դիմումի հիման վրա ծանոթացնում է վերջինիս անձնական գործին՝ տրամադրելով անձնական գործի բոլոր փաստաթղթերը և նյութերը, որոնց վերջինս ծանոթանում է այն վայրում, որտեղ պահվում է անձնական գործը (անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել պատճեն).

3) իրականացնում է անձնական գործերի առկա վիճակի ամենամյա ստուգում՝ անձնական գործի ձևակերպման և վարման որևէ թերություն հայտնաբերելու դեպքում, կազմում է համապատասխան ակտ և այդ մասին տեղյակ պահում աշխատակազմի քարտուղարին.

4) կատարում է անձնական գործի վարման, դադարեցման, վերսկսման, արխիվացման ամսաթվերի նշումներ։

14. Անձնական գործի բոլոր փաստաթղթերը պահվում են ժամանակագրական կարգով:

15. Այլ աշխատակազմում համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելու կամ համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում տվյալ անձի անձնական գործը մեկշաբաթյա ժամկետում փոխանցվում է նրա նոր աշխատավայր` հանձնման-ընդունման ակտի համաձայն:

16. Աշխատակազմի անձնական գործերի վարման համար պատասխանատու համայնքային ծառայողը պարտավոր է ստուգել անձնական գործի ձևավորման նպատակով ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունը լրացվածի հետ և ստուգման արդյունքների վերաբերյալ կատարել հետևյալ գրառումը` «Անձնական գործը ստուգված է (ստորագրություն, տարի, ամիս, ամսաթիվ):

17. Համայնքային ծառայության պաշտոնում նշանակված համայնքային ծառայողի անձնական գործը պահվում է հատուկ թղթապանակում, որտեղ զետեղվում են վերը նշված բոլոր փաստաթղթերը: Անձնական գործերը համապատասխան աշխատակազմում պահվում են որպես առանձին հաշվառման փաստաթղթեր: Արգելվում է անձնական գործը վարելու ընթացքում որևէ ուղղում կամ լրացում կատարել, նախoրոք ներկայացված փաստաթղթերում նոր գրառումներ անել, որևէ փաստաթուղթ հանել, տարածել գործում եղած տեղեկատվությունը, բացառությամբ սույն կարգով և օրենքով նախատեսված դեպքերի:

18. Յուրաքանչյուր անձնական գործի վերաբերյալ կատարվում է գրանցում համապատասխան աշխատակազմի համայնքային ծառայողների անձնական գործերի հաշվառման մատյանում:

19. Անձնական գործերի պահպանության համար oգտագործում են չհրկիզվող կամ գրասենյակային պահարաններ, որտեղ անձնական գործերը դասավորվում են ըստ տվյալ աշխատակազմի ստորաբաժանումների կամ պաշտոնների դասակարգման:

20. Անձնական գործն ունի ներքին վերգիր (Ձև N 4), որը ներառում է գործում եղած փաստաթղթերի հաջորդական համարակալումը, փաստաթղթերի անվանումը, թերթերի քանակը, անձնական գործում փաստաթուղթը կցելու, անձնական գործից փաստաթուղթը հանելու և վերադարձնելու ամսաթվերը, ինչպես նաև փաստաթուղթը հանելու նպատակը և փաստաթուղթը ստացողի անունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը:

21. Յուրաքանչյուր տարի ներքին վերգիրը լրացվում է ամփոփ գրառումով, որտեղ նիշերով և բառերով գրվում է գործում եղած փաստաթղթերի անվանումը, թերթերի քանակը, ինչպես նաև գործից հանված փաստաթղթերի մասին տեղեկությունը:

22. Անձնական գործի էջերը համարակալելիս ներքին վերգիրը համարակալվում է առանձին։ Այն ստորագրվում է համապատասխան աշխատակազմի աշխատողի կողմից` նշելով պաշտոնը, կազմման տարին, ամիսը և ամսաթիվը:

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾ

N_______________

 

___________________________________________________________

ազգանուն անուն, հայրանուն

 

______________________պաշտոնը, ____ծածկագիրը________________

 

 

Սկսված է` « __»_____20 թ. Վերսկսված է` «__»______20 թ. Վերսկսված է`

«__»_______20 թ.

Դադարեցված է` «__»____20 թ. Դադարեցված է` «__»_____20 թ.

Դադարեցված է` «__»______20 թ.

Արխիվացված է` «__»_____20 թ. Արխիվացված է` «__»______20 թ.

Արխիվացված է` «__»______20 թ

 

Ձև N 2

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

 

 

1. Ազգանուն ____________________________________________________________________

 

2. Անուն ___________________Հայրանուն ____________________________________________

3. Սեռ ____________________________________________________________________________

4. Ծննդյան տարեթիվ _______________________________________________________________

(տարին, ամիսը, ամսաթիվը)

5. Ծննդյան վայր ___________________________________________________________________

(մարզ, քաղաք, գյուղ)

6. Քաղաքացիություն _______________________________________________________________

7․ Փախստականի կարգավիճակ______________________________________________________

8. Կրթություն ______________________________________________________________________

Լուսա- նկար

 

N

Ուսումնական հաստատություն

Ֆակուլտետի կամ բաժանմունքի անվանում

Ընդունվելու տարի

Ավարտելու տարի

Մասնագիտություն

Որակավորում

Դիպլոմի կամ վկայականի համար

Անվանում

Վայր

           
                 
                 
                 

9. Օտար լեզուների իմացություն

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

(կարդում և թարգմանում է բառարանով, կարդում է և կարող է բացատրվել, տիրապետում է ազատ)

10․ Համակարգչային ծրագրերի իմացություն (Windows, Word, Excel, Access և այլն)

_____________________________________________________________________________________________

11. Գիտական աստիճան, գիտական կոչում

 _____________________________________________________________________________________________

12. Գիտական աշխատությունների և գյուտերի առկայություն

_____________________________________________________________________________________________

13.Աշխատանքային գործունեություն՝ ամբողջական տեղեկատվություն (ներառյալ ուսումը, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, զինվորական ծառայությունը և աշխատանքը համատեղությամբ)

______________________________________________________________________________________________

______________________________________________________________________________________________

Այս կետը լրացնելիս պետական (համայնքային) մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների անվանումները և գտնվելու վայրերը անհրաժեշտ է գրել այնպես, ինչպես դրանք կոչվել են աշխատելու ժամանակահատվածում

 

Ամսաթիվ

Պետական (համայնքային) մարմնի, հիմնարկի և կազմակերպության

Պաշտոնը, ծածկագիր

Համայնքային կամ հանրային ծառայության մյուս տեսակների դասային աստիճան(կոչում)

Ընդունվելու

Ազատվելու (ավարտելու)

Անվանում

Գտնվելու վայր

           
           

14. Պետական պարգևներ և մրցանակներ

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

(երբ և ինչով է պարգևատրվել)

15. Առնչություն զինվորական ծառայության հետ

_____________________________________________________________________________________________

Զինվորական

կոչում ______________________________________________________________________________________

Կազմ________________________________________________________________________________________

(հրամանատարական, քաղաքական, վարչական, տեխնիկական և այլն)

Զորքի տեսակ

____________________________________________________________________________________________

16. Ընտանեկան դրությունն անձնական թերթիկ լրացնելու պահին

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

(ամուսնացած եմ, ամուսնացած չեմ, ամուսնալուծված եմ, այրի)

17. Ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկատվություն

 _____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

(թվարկել ընտանիքլի անդամներին` ծնողներ, ամուսին (կին), երեխաներ, նշելով նրանց ծննդյան տարեթվերը)

18․ Բնակության վայր

_____________________________________________________________________________________________

19. Հաշվառման վայր

 _____________________________________________________________________________________________

(լրացվում է, եթե տարբերվում է բնակության վայրից)

20. Բնակարանային, աշխատանքային, բջջային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցե

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

21․ Անձնագիր, նույնականացման քարտ

_____________________________________________________________________________________________

(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)

 

«___» ____________ 20   թ.

 

-------------------------------------------

(անձնական ստորագրությունը)

 

Անձնական թերթիկը լրացնողը պարտավոր է հետագա բոլոր փոփոխությունների մասին հայտնել համապատասխան համայնքի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմին:

 

Ձև N 3

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

_______________________________________________________________________-ի

անուն, ազգանուն և հայրանուն

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներով հայտնում եմ հետևյալը.

1. դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ

__________________________________________________________________________________________

(ճանաչված եմ, ճանաչված չեմ)

2. Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով

__________________________________________________________________________________________

(տառապում եմ, չեմ տառապում)

3. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

__________________________________________________________________________________________

(ունեմ, չունեմ)

4. տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (Windows, Word, Excel, Access և այլն)

__________________________________________________________________________________________

5. առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս)

__________________________________________________________________________________________

(ունեմ, չունեմ)

6. այլ վճարովի աշխատանք (բացառությամբ գիտական, ստեղծագործական, մանկավարժական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից

__________________________________________________________________________________________

(իրականացնում եմ, չեմ իրականացնում)

7. անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ

__________________________________________________________________________________________

(զբաղվում եմ, չեմ զբաղվում)

8. անմիջական ենթակայությամբ կամ վերահսկուղոթյամբ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ամուսին, ծնող, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր:) հետ

________________________________________________________________

(գտնվում եմ, չեմ գտնվում)

 Նախազգուշացված եմ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու մասին։

 _____________________________

(լրացնողի ստորագրությունը)

 

 «………»……………. 20 թ.

 

Ձև N 4

 

ՎԵՐԳԻՐ

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՌԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

…………………………………………………………………………………………………………-ի

(համայնքային ծառայողի ազգանուն, անուն և հայրանուն), (պաշտոնի անվանում, ծածկագիր)

 

N

Փաստաթղթերի անվանում

Էջերի հերթական քանակ

Էջերի քանակ

Անձնական գործին կցելու ամսաթիվ

Անձնական գործից հանելու ամսաթիվ

Անձնական գործից հանելու նպատակ

Ստացողի անուն, ազգանուն, և պաշտոն

Ստացողի ստորագրություն և ստացման ամսաթիվ

Վերադարձման ամսաթիվ

 

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

                   

Անձնական գործը ստուգված է

«………» …………20 թ.

……………………………………………………………

(աշխատակազմի աշխատողի ստորագրություն)

 

 «……….» …………20 թ.

……………………………………………………………

(աշխատակազմի աշխատողի ստորագրությունը)

 

 «……….» …………20 թ.

……………………………………………………………

(աշխատակազմի աշխատողի ստորագրությունը)

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 5

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայտարարում եմ, որ ծանոթացել եմ իմ անձնական գործի նյութերին և ներկայացված գնահատականներին։

 

…………………………………………

(լրացնողի ստորագրությունը)

 

«…………» …………….. 20 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական: