ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 182-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2025-14.02.2026)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2025
Ընդունող մարմին
Կապան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.12.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
24.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2025 թ. N 182-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով, 33-րդ հոդվածի 3-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունն ու ի գիտություն ընդունելով համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը՝ Կապան համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2026 թվականի բյուջեն`

1) եկամուտների գծով` 5,283,415.3 ՀՀ հազար դրամ,

2) ծախսերի գծով` 5,283,415.3 ՀՀ հազար դրամ:

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական դասակարգման` համաձայն N 2 հավելվածի:

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 3 հավելվածի:

5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն N 4 հավելվածի:

6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` համաձայն N 5 հավելվածի:

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի:

8. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները՞

9. Թույլատրել համայնքի ղեկավարին`

1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ՝ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների:

2) Համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակները:

10. Համայնքի 2026 թվականի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը առաջնահերթ կարգով ուղղել նախորդ տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված` առկա պարտավորությունների կատարմանը:

11. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Կողմ( 19 )`

ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ __________________

ԱՆՈՒՇ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ __________________

ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ __________________

ԳԵՎՈՐԳ ԴԻՆՈՒՆՑ __________________

ԶՈՐԱՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ __________________

ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ __________________

ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ԱՆԺԵԼԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ __________________

ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ԱԼԵՆ ԱՐՄԵՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________

ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ՍՈՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________

ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ __________________

ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ __________________

ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ __________________

ԷՐԻԿ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ __________________

ԶԱՐԻՆԵ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ___________________

ՄՀԵՐ ՎԵԶԻՐՅԱՆ ___________________

ՍԱՍՈՒՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ___________________

Դեմ ( 0 )

Ձեռնպահ ( 0 )

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

2025 թ. դեկտեմբերի 24

ք. Կապան

 

Հավելված 1-6

Կապան համայնքի ավագանու 
«24»
 դեկտեմբերի 2025 թ․

N 182-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական: